19:25 26 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.52
  • GBP665.64
  • EUR569.28
  • RUB6.52
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
319 0 0

Մայրաքաղաքի բնակիչները և հյուրերը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը «այո» են ասում ռուս ռեփեր Տիմատիին

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի– Sputnik. Երևանում անվանի ռուս ռեփեր Տիմատիի համերգը վառ իրադարձություն է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի, ընդդիմության երթի և քաղաքական թեժ կրքերի ֆոնին։


Երգչի երկրպագուներն անհամբեր սպասում էին նրա երևանյան համերգին։ Մի քանի օրում համերգի բոլոր տոմսերը վաճառվել են, զարմանալի է, բայց առաջինը վաճառվել են ամենաթանկ տոմսերը։


Երաժիշտը ելույթ է ունենում Black Star mafia խմբից L'One ռեփերի հետ։ Հայ երկրպագուներից բացի, Տիմատիի համերգին եղել են նաև հյուրեր արտերկրից։

Տիմատին համերգից ժամեր առաջ տեսանյութ է թողարկել, թե ինչպես է գալիս Երևան։ Այն Ֆեյսբուքում դիտել և «լայք» է դրել ավելի քան 5 հազար օգտատեր։

Հավանաբար ոգեշչնվելով հայկական դրական մեկնաբանություններից` ռեփերը որոշել է ևս մեկ տեսանյութ ներկայացնել Կասկադից` երկրպագուներին ողջունելով  հայերեն. “Barev dzez, Yerevan! Spasymem dzez hamergin” («Բարև, Երևա՛ն։ Սպասում եմ ձեզ համերգին»)։

Տիմատիի հայ երկրպագուներն անմիջապես ողջունել են երաժշտին ջերմ խոսքերով։

Գլխավոր թեմաներ