00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նալբանդյան. ԵՄ-Հայաստան վիզային ռեժիմի ազատականացման երկխոսությունը սկսելու ժամանակն է

© Sputnik / Асатур ЕсаянцЭдуард Налбандян, министр иностранных дел Армении
Эдуард Налбандян, министр иностранных дел Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ ‪‎Նալբանդյան‬ը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության միասնական արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա ‪‎Մոգերինի‬ն երկուշաբթի ազդարարեցին ՀՀ և ԵՄ միջև նոր իրավական շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկը

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի– Sputnik. Հայաստանի արտգործնախարար Էդվարդ ‪‎Նալբանդյան‬ը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության միասնական արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա ‪‎Մոգերինի‬ն երկուշաբթի ազդարարեցին ՀՀ և ԵՄ միջև նոր իրավական շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ հայկական կողմը վաղուց  պատրաստակամությունն է հայտնել Եվրոպական միության հետ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները սկսելու վերաբերյալ, որն ըստ արժանվույն կարտացոլի համագործակցության խորությունն ու էությունը:


«Մենք ուրախ ենք, որ մեր հարաբերությունների իրավական նոր հիմքի շուրջ բանակցություններ սկսելու` Եվրոպական միության Խորհրդի որոշումը մեզ հնարավորություն է տալիս առաջ գնալ այս ճանապարհով»,- նշել է նախարարը:


Նա հիշեցրել է, որ Հայաստանը սերտ կապեր ունի Եվրոպական Միության հետ և մտադիր է ավելի զարգացնել և ամրապնդել համապարփակ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ նկատի ունենալով երկրի  պարտավորություններն այլ ինտեգրացիոն ձևաչափերում:

«Որքան հին է եվրոպական քաղաքակրթությունը, այնքան և հին են նրա հետ Հայաստանի և հայ ժողովրդի կապերը… Հենվելով այդ ընդհանուր արժեքների վրա` մենք հանձնառու ենք մարդու իրավունքների և օրենքի գերակայության շարունակական խթանմանը, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը և դատական համակարգի բարելավմանը, արդյունավետ կառավարմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը: Այս առումով մենք շնորհակալ ենք Եվրոպական միությանն իր արժեքավոր աջակցության համար»,- շեշտել է Նալբանդյանը:

Նախարարը հիշեցրել է, որ Հայաստանի սահմանադրական բարեփոխումները Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովի կողմից արժանացել էին ամենաբարձր գնահատականի և բնորոշվել էին միջազգային չափանիշներին համահունչ, և դրանք ևս մեկ կարևոր քայլ է՝ ուղղված այս նպատակներից շատերի իրագործմանը:

Ըստ Նալբանդյանի` առևտրի ու ներդրումների ընդլայնման համար միջավայրի հետագա կատարելագործումը և ոլորտային համագործակցության ընդլայնումն ընդհանուր օրակարգի առաջնահերթությունների թվում են:


«Մենք մեծապես կարևորում ենք մարդկային շփումները, և մեր քաղաքացիների ազատ շարժունակությունը դիտարկում ենք որպես կարևոր նախադրյալ՝ մեր հասարակություններն իրար ավելի մոտ դարձնելու համար: Արդեն երկու տարի է, ինչ գործում են ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և հետընդունման համաձայնագրերը: Մենք համոզված ենք, որ հասունացել է պահը՝ առաջ գնալու և սկսելու մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը»,- ասել է ԱԳ նախարարը:


Հայաստանը, ըստ նախարարի, ակնկալում է մոտակա օրերին համաձայնագրեր ստորագրել մի շարք ԵՄ նախաձեռնություններում Հայաստանի մասնակցության վերաբերյալ, ինչպես օրինակ` «Հորիզոն 2020»-ը և Փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակության ծրագիրը (COSME): Տրանսպորտի ոլորտում Հայաստանի կառավարությունն իր պատրաստակամություն է հայտնել Եվրոպական միության հետ ստորագրել «Ընդհանուր ավիացիոն տարածքի» համաձայնագիրը, որն ուղղված է «Բաց երկնքի» քաղաքականության միջոցով ավիացիոն շուկայի ազատականացմանը:

«Հայաստանը քաջ գիտակցում է տարբեր ձևաչափերում ընդգրկուն համագործակցության կարևորությունը։ Մենք վաղուց ավելի հեռատեսական մոտեցում որդեգրելու կողմնակից ենք եղել՝ օգտվելու այն լայն հնարավորություններից, որոնք ընձեռվել են ինտեգրացիոն շրջանակների կողմից և, օգտագործելու նրանց ընձեռած առավելությունները՝ համահունչ համագործակցության ու գործընկերության ոգուն»,- ընդգծել է Նալբանդյանը:

Նա համոզմունք է հայտնել, որ այսօր նոր խոստումնալից էջ է բացվում Հայաստան-Եվրոպական միություն փոխշահավետ հարաբերություններում:

Լրահոս
0