00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մայր Ադրբեջանի արձանը կերտել է հայ քանդակագործը

© Sputnik / Асатур ЕсаянцСкульптор Владимир Анташян
Скульптор Владимир Анташян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի բացահայտումը. հայ քանդակագործ Վլադիմիր Անտաշյանն իր 4 ընկերների հետ կերտել է Մայր Ադրբեջանի արձանը

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբեր-Sputnik. Գոհար Սարգսյան. 1983 թվականն էր. քանդակագործ Վլադիմիր Անտաշյանը պատմում է, որ խորհրդային տարիներին հայ քանդակագործները մեծ համբավ ունեին, ու հենց նրանց հանձնարարվեց կերտել Մայր Ադրբեջանի արձանը: Հայաստանում ստեղծեցին գիպսե մոդելը և ուղարկեցին հարևան երկիր: Անտաշյանը սակայն չգիտի, թե արձանն ինչ ճակատագիր ունեցավ, կանգուն է, թե ոչ:

© Sputnik / Асатур ЕсаянцՎլադիմիր Անտաշյանի «Մայր Ադրբեջան» արձանը
Скульптура Мать Азербайджан Владимира Анташяна - Sputnik Արմենիա
Վլադիմիր Անտաշյանի «Մայր Ադրբեջան» արձանը


Անտաշյանի հմուտ ձեռքերով է ստեղծվել «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մարմարե հուշարձանը, որը տեղադրված է Ստամբուլում:

Բազմաթիվ քանդակների հեղինակը հիշում է, որ խորհրդային գերտերության տարիներին հայ քանդակագործները բազմաթիվ պատվերներ էին ստանում, իսկ այսօր դրանց թիվը զգալիորեն նվազել է: Բացի այդ, արվեստագետները երբեմն տարօրինակ ու ցավալի իրավիճակներում են հայտնվում.


«Մրցույթներն անցկացվում են անհասկանալի եղանակներով: Բերեմ վառ օրինակ. երկու տարի առաջ մրցույթ հայտարարվեց, որին մասնակցում էր 40 քանդակագործ: Լեգենդար «Արարատ 73»-ի ֆուտբոլիստների և մարզիչների պատվին պետք է արձանախումբ ստեղծվեր: Ես այդ մրցույթում հաղթող ճանաչվեցի: Պատվիրատուն հրավիրեց մրցանակը հանձնելու, ինձ տվեց հասանելիք գումարն ու ասաց, որ այլ քանդակագործի է պատվիրելու շարունակել գործը: Ես, իհարկե, վիճեցի, քանի որ հեղինակային իրավունքի խնդիր կար, սակայն պատասխան ստացա՝ ես Ձեր աշխատանքը գնել եմ, ինչ ուզեմ՝ կանեմ»:

© Sputnik / Асатур ЕсаянцՎլադիմիր Անտաշյանի «Արարատ-73» արձանախմբի մանրակերտը
Фото макета скульптуры Арарат 73 скульптора Владимира Анташяна - Sputnik Արմենիա
Վլադիմիր Անտաշյանի «Արարատ-73» արձանախմբի մանրակերտը


Անտաշյանն այլ օրինակներ էլ բերեց, սակայն նախընտրեց կենտրոնանալ կատարված գործերի վրա: Նախորդ տարի ԵՊՀ երախտիքի ծառուղում տեղադրվեց նրա ստեղծած արձանախումբը, որը 20-րդ դարասկզբին հայ ժողովրդին օգնության հասած գործիչներին է նվիրված: Նրանց թվում են Անատոլ Ֆրանցը, Ֆրիտյոֆ Նանսենը, Ֆրանց Վերֆելը և այլք:

© Sputnik / Асатур ЕсаянцՔանդակագործ Վլադիմիր Անտաշյան
Скульптор Владимир Анташян - Sputnik Արմենիա
Քանդակագործ Վլադիմիր Անտաշյան


Ընդհանրապես, վերջին տարիներին Երևանում արձանախմբեր կանգնեցնելու միտում է նկատվում:

2007 թվականին երևանցիները հիացմունքով ու ժպիտով «բարի գալուստ» ասացին քանդակագործ Դավիթ Մինասյանի «Տղամարդիկ» արձանախմբին` տեղադրված Ստեփան Զորյան փողոցում:

© Sputnik / Асатур Есаянц«Տղամարդիկ» արձանախումբը Երևանում
Мужчины - памятник главным персонажам одноименного армянского комедийного фильма. Скульптор - Давид Минасян. - Sputnik Արմենիա
«Տղամարդիկ» արձանախումբը Երևանում


Իսկ օրեր առաջ մեզ «հյուր եկան» երեք սերնդի հայ դուդուկահարներ Վաչե Հովսեփյանը, Ջիվան Գասպարյանն ու Լևոն Մադոյանը: «Ուշացած լուսանկար» անունով այս արձանախումբը երախտիքի խոսք էր հայկական դուդուկի հնչյուններն աշխարհին լսելի դարձնող վարպետներին:

© Sputnik / Асатур Есаянц«Ուշացած լուսանկար» արձանախումբը Երևանում
Скульптурная группа «Запоздалая фотография» работы Давида Минасяна, посвященная дудукистам Ваче Овсепяну, Дживану Гаспаряну и Левону Мадояну. - Sputnik Արմենիա
«Ուշացած լուսանկար» արձանախումբը Երևանում


Հ.Գ. Վլադիմիր Անտաշյանի հետ հարցազրույցն ավարտելուց հետո անջատեցի ձայնագրիչը, սակայն արվեստի մասին զրույցը չավարտվեց: Երբ խոսքը հասավ Երևանում տեղադրված Բոտերոյի արձաններին, հատկապես «Ծխող կնոջը», Անտաշյանն ինձ ուղեկցեց իր արվեստանոցի մի անկյունը և ցույց տվեց 70-ականներին իր ստեղծած փոքրիկ քանդակը: Առանց մեկնաբանության…

© Sputnik / Асатур ЕсаянцԲոտերոյի «Ծխող կինը» և Անտաշյանի արձանիկը
Скульптура Курящая женщина Ботеро и работа скульптора Владимира Анташяна - Sputnik Արմենիա
Բոտերոյի «Ծխող կինը» և Անտաշյանի արձանիկը
Լրահոս
0