00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարչապետ. պետք է մատաղ սերնդին ուղղորդել դեպի ՏՏ բնագավառ

© Photo : press office of the Government of RAПремьер-министр Армении Овик Абрамян
Премьер-министр Армении Овик Абрамян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Վանաձոր, որտեղ դեկտեմբերի 12-ին մեկնարկել է «Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթ-փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Վանաձոր, որտեղ Ստեփան Զորյանի անվան թիվ 22 հիմնական դպրոցում դեկտեմբերի 12-ին մեկնարկել է «Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթ-փառատոնը, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

Մասնակից թիմերը, որոնք հիմնականում կազմավորված են ծրագրավորողներից, ընդամենը 24 ժամում մշակում և ժյուրիին են ներկայացնում իրենց գաղափարները և առաջարկվող ծրագրի հավելվածի նախատիպը (ցուցադրական տարբերակը): Միջոցառմանը մասնակցում է շուրջ 250 երիտասարդ Երևանից, Գյումրիից, Վանաձորից և ՀՀ այլ քաղաքներից:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը զրուցել է մրցույթի մասնակիցների հետ և ծանոթացել նրանց նորարական գաղափարներին ու նախագծերին: Կառավարության ղեկավարը ողջունել է նման մրցույթների անցկացումը և ընդգծել, որ ՏՏ ոլորտը մեր երկրում ունի զարգացման մեծ ներուժ:


«Կառավարությունը հարկային արտոնություններ է տրամադրել ՏՏ բնագավառի սկսնակ ընկերություններին: Արդեն իսկ ստեղծվել է մոտ 40 նոր ընկերություն: ՏՏ ոլորտը մեզ համար գերակա ուղղություն է. պատրաստ ենք նոր ծրագրեր ֆինանսավորել, որպեսզի այս բնագավառում գրանցենք մեծ առաջընթաց: ՏՏ ոլորտում ունենք մեծ ներուժ, տարեկան արձանագրվում է 25 տոկոս տնտեսական աճ: Մենք պետք է մեր մատաղ սերնդին ուղղորդենք դեպի այս բնագավառ, քանի որ այն ունի մեծ ապագա»,- լրագրողների հետ զրույցում նշել է վարչապետ Աբրահամյանը:


Նախորդ տարի մրցույթն առաջին անգամ կազմակերպվել է Երևանից դուրս՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում: Այս տարի Հեքըթոն[ՅԱՆ]-ն անցկացվում է Վանաձորում, ինչը մեծապես կնպաստի մարզի երիտասարդության մոտ ՏՏ կրթության և նորարության ուղղությամբ հետաքրքրության բարձրացմանը և ընդհանուր տեխնոլոգիական զարգացման խթանմանը:

Թիմերը դեկտեմբերի 12-13-ը կմշակեն իրենց վեբ և մոբայլ լուծումների տարբերակները, որոնք կներկայացվեն մասնագետներին։ «Հեքըթոն[ՅԱՆ] 2015»-ի մասնակից թիմերը կարող են առաջարկել լուծումներ տեղական և միջազգային խնդրի ցանկացած հարթակում, ոչ միայն կյանքի կոչել իրենց գաղափարը, ստեղծել հավելված, որը կարող է ներբեռնվել ողջ աշխարհում, այլև փորձարկել խնդիր լուծելու իրենց կարողությունները, փորձել իրագործել տարբեր գաղափարներ, ինչպես նաև ստանալ համագործակցության և ներդրումների լայն հնարավորություն: Մրցույթի արդյունքում ակնկալվում է ունենալ տարբեր բնագավառներում մի շարք պատրաստի ծրագրերի նախատիպեր, հավելվածներ կամ լուծումներ, որոնք հայաստանյան և միջազգային շուկա դուրս գալու ներուժ ունեն: Լավագույն արդյունքներ ցուցաբերած թիմերը կստանան մրցանակներ։

Այնուհետև վարչապետ Աբրահամյանն այցելել է Վանաձորում կառուցվող տեխնոպարկի շինհրապարակ, ծանոթացել աշխատանքների ընթացքին: Զեկուցվել է, որ տեխնոպարկի շինաշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի և կավարտվեն հաջորդ տարվա մայիսին: Հովիկ Աբրահամյանը գոհունակություն է հայտնել աշխատանքների ընթացքից և հանձնարարել պատասխանատուներին` խստորեն պահպանել որակական հատկանիշները: Վանաձորի տեխնոպարկում կգործի 2 գիտահետազոտական կենտրոն և 20-ից ավելի ընկերություն:
 
       

Լրահոս
0