00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քոչարի. հայկական պարի պատմությունը

© ВикипедияАрмянский танец Кочари
Армянский танец Кочари - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քոչարին կարող է դառնալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգություն: Հայկական այս պարը ցուցակում ներառելու մասին Հայաստանի հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության միջկառավարական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացված

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Անսասան շղթա կազմեցին աղջիկներն ու տղաները: Նրանք նախապատրաստվում են փորձի: Կհնչի երաժշտությունը, կլսվի հատակին զարկվող ոտքերի դոփյունը, ու կցնցվեն դահլիճի պատուհանները: Իսկ հիմա պարողները դեռ մարզվում են: Այսօր նրանք կպարեն հայկական հնագույն պարը` քոչարին:

© Sputnik / Асатур ЕсаянцՀայկական քոչարի
Армянский танец Кочари - Sputnik Արմենիա
Հայկական քոչարի


Եթե պրոֆեսիոնալները գիտեն այս պարի բուն էությունը, ապա շատերի համար այն պարզապես զուգորդվում է «մեր», «հարազատ» հասկացությունների հետ: Միշտ էլ աղմկոտ հավաքույթների, հարսանիքների, ծննդյան տոների, խնջույքների ժամանակ գտնվում են խիզախներ, ովքեր ոտքի են հանում բոլորին: Ամբողջ աշխարհի հայերն են պարում քոչարի` մեծամասամբ չիմանալով, թե ինչպես է պետք «ճիշտ պարել»:

«Առաջին անգամ քոչարի պարել սովորեցի հայկական համայնքում։ Պարի սիրահարների թիվն աստիճանաբար մեծացավ, և պրոֆեսիոնալ պարողները շատացան։ Այժմ մեզանից շատերը քոչարի պարել են սովորեցնում փոքրերին»,- պատմեց Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչ Միխայիլ Ասատուրովը։

© Sputnik / Асатур ЕсаянцՀայկական քոչարի
Армянский танец Кочари - Sputnik Արմենիա
Հայկական քոչարի

Հարցին, թե ինչպես է առաջացել քոչարին, շատերը պատասխանում են` չգիտենք: Ոմանք հարցին հարցով են պատասխանում. «իսկ ինչու՞ իմանանք, կարևորը, որ այս պարի հանդեպ սերը մեր արյան մեջ է»:

«Կարին» ազգագրական պարի համույթի հիմնադիր ու ղեկավար Գագիկ Գինոսյանը համաձայն չէ հայկական ժառանգության նկատմամբ ունեցած նման մոտեցման հետ:

«Մենք ինքներս շատ քիչ բան գիտենք մեր մասին, այդ իսկ պատճառով ուրիշները մերը շատ հեշտ են վերցնում ու իրենց վերագրում», — նշում է նա` ավելացնելով, որ մանկուց է պետք երեխայի մոտ հայրենասիրություն սերմանել:

© Sputnik / Асатур ЕсаянцԳագիկ Գինոսյան
Гагик Гиносян - Sputnik Արմենիա
Գագիկ Գինոսյան


Հայկական քոչարիի ծագման ու կայացման մասին հարցին Գինոսյանը պատասխանում է. «Քոչարին ստեղծվել է հեթանոսական ժամանակաշրջանում, երբ գոյություն ուներ ծառերի, ջրի, արևի ու կենդանիների պաշտամունք: Պարը, որը նմանակում է վայրի խոյի մարմնի շարժումները, ուժն ու հզորությունը, որը միշտ պայքարել է իր տարածքի, իր հոտի համար, ծագել է վայրի խոյի պաշտամունքի շրջանում: Մինչ օրս` դարեր անց, պահպանվել են այդ պաշտամունքի տարրերն ինչպես ճարտարապետության մեջ, այնպես էլ առօրյայում: Ակնհայտ օրինակ է հենց քոչարի պարը»:

Եվ իսկապես, խոյի պաշտամունքն արտացոլված է արվեստի տարբեր ուղղություններում: Մասնավորապես, ճարտարապետության մեջ կարելի է տեսնել տարրեր, որոնք նման են խոյի եղջյուրների։ Պատմաբանները նշում են, որ այդ պաշտամունքի ժամանակաշրջանում շատ քանդակագործներ պատկերում էին ոչ միայն եղջյուրները, այլև այդ կենդանու գլուխը: Այն ժամանակ հայերը կարծում էին, որ եթե անվախ լինեն, ինչպես խոյը, ապա ոչ ոք չի կարողանա իրենց ստրկացնել:

Այդ պաշտամունքի տարրերն արտացոլվել են նաև պարում: Քոչարին առաջացել է հենց այդ` խոյի երկրպագության ժամանակաշրջանում։ Կար մի ծիսակատարություն` «վեր խոյանալ», որը ենթադրում էր հետևյալը. խոյի պես ետևի «սմբակներին» բարձրանալ, վեր բարձրանալ և դրանցով ուժգին հարվածել գետնին:

«Այս տարրը պահպանվել է քոչարիի մի քանի տարատեսակներում: Շարքով կանգնած խումբը ոտքերը վեր է բարձրացնում և ուժգին հարվածում գետնին», — պատմում է Գինոսյանն ու ավելացնում, որ այն ժամանակ «վեր խոյանալը» նաև խորհրդանշում էր պտղաբերության պաշտամունքը:

Армянский национальный танец кочари - Sputnik Արմենիա
«Քոչարի. ավանդական խմբապար» հայտը քննարկվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ում
Մինչև 19-րդ դարը քոչարի միայն որոշակի տարիքի հասած տղամարդիկ էին պարում: Իսկ երբ պարը կորցրեց իր ծիսական նշանակությունը և սովորական դարձավ, այն սկսեցին պարել նաև կանայք:


«Այսօր անհնար է հաշվել, թե քոչարիի քանի տեսակ կար ու կա, քանի որ յուրաքանչյուր շրջան, յուրաքանչյուր գյուղ այս պարի իր յուրահատկություններն ունի», — նշում է Գինոսյանն` ավելացնելով, որ քոչարին նման է հայոց լեզվին:


Հայերենը 60-ից ավելի բարբառ ունի, և հնարավոր է` նույնքան «բարբառ» ունի նաև քոչարին:

Հատկանշական է, որ բացի քոչարիից, Հայկական լեռնաշխարհում տարածված էր նաև «գովնդ» պարը, ինչը նշանակում է «շրջանաձև»: «Գովնդ կարող էին պարել բոլորը, չկար կանանց և տղամարդկանց բաժանում, ինչպես այլ պարերում», — պատմում է Գինոսյանը:

Միաժամանակ տարածված էր նաև վերվերի պարը: Ինչ վերաբերում է մեկ այլ պարի` վերնապարին, ապա այն հիմնականում պարում էին քրմերը: Դա թռչունների պար էր: Մեր նախնիները հավատում էին, որ թռչունն է Աստծուն ամենամոտ գտնվում, այդ իսկ պատճառով պարի ժամանակ բարձր վեր թռչելով` փորձում էին հասնել Աստծուն ու այդպիսով ստանալ նրա օրհնությունը:

Լրահոս
0