00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Գեղամ Մանուկյան
Թող ՔՊ-ն ասի, որ Թուրքիան և Արևմուտքն էին եզդիներին ցեղասպանող ահաբեկիչների թիկունքին. Գեղամ Մանուկյան
17:52
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Վայրի բնակիչներ» կամ մեր կրտսեր բարեկամները

© Sputnik / Асатур ЕсаянцГоар Сергеевна Манушакян со своими питомцами
Гоар Сергеевна Манушакян со своими питомцами - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բոլորը հրաշալի գիտեն կամ գոնե պատկերացնում են, որ կենդանիների մասին հոգ տանելը հեշտ գործ չէ, պետք է գումար, ժամանակ, համբերություն, նաև պետք է նրանց անասնաբույժի մոտ տանել

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik, Անի Լիպարիտյան. Մենք սովոր ենք ամեն օր փողոցներում անտուն շներ ու կատուներ տեսնել:

Մեր կրտսեր բարեկամները շատերի համար կյանքի անբաժանելի մասն են դարձել: Իհարկե, լավ կլիներ, որ յուրաքանչյուր կենդանի տուն ունենար, ընկերներ ու կացարան, իսկ պետությունն էլ հոգ տաներ, որ մեր երկրում ավելի շատ լինեին մեր փոքրիկ ընկերների համար նախատեսված օթևանները: 

Այսօր այդ պատասխանատու գործը ստանձնել են կամավորները: Ինչպե՞ս կարելի է անտարբեր մնալ` նայելով փոքրիկ շան կամ կատվի աչքերին, որոնք ձեր քնքշանքի, ուշադրության ու ջերմության կարիքն ունեն: Անտարբեր չի կարողացել մնալ նաև Dingo կազմակերպության համակարգող Գոհար Մանուշակյանը:

«Սկզբում կատվի ձագ գնեցի, իսկ հետո` շուն», — պատմում է Գոհարը:

Այժմ նրա տանը բնակվում է 6 շուն, 4 կատու և մեկ գերմանամուկ: Նրանցից մի քանիսին  նա փողոցում է գտել, բերել տուն, լողացրել, կերակրել ու այլևս դուրս չի արել:

© Sputnik / Асатур ЕсаянцԳոհար Մանուշակյանն իր կրտսեր բարեկամների հետ
Гоар Сергеевна Манушакян со своими питомцами - Sputnik Արմենիա
Գոհար Մանուշակյանն իր կրտսեր բարեկամների հետ


Հետաքրքիր է, որ կենդանիներն ապրում են հաշտ ու համերաշխ: Այնքան են մտերմացել, որ «փոքրիկ գազանանոցի» բնակիչները քնում են Մանուշակյանի անկողնում։

Բոլորը հրաշալի գիտեն կամ գոնե պատկերացնում են, որ կենդանիների մասին հոգ տանելը հեշտ գործ չէ: Անհրաժեշտ է գումար, ժամանակ և համբերություն: Եվ պետք է չմոռանալ նրանց անասնաբույժի մոտ տանել: Եթե դուք որոշել եք կենդանի պահել, նա էլ ձեր կողքին պետք է իրեն լավ զգա:

 

«Շնիկներին, որոնց դրսից եմ բերել, ինքս եմ շշից կերակրում: Բոլորի մասին ինքս եմ հոգ տանում, ոչ ոք ինձ չի օգնում: Ինքս եմ նրանց զբոսանքի տանում: Նրանք կամակոր չեն և սիրում են միմյանց, իսկ երբ ես տանը չեմ, նրանք քնում են», — պատմեց Մանուշակյանը:


Ընդ որում, հիվանդ կենդանիներին նա թողնում է իր մոտ, իսկ առողջներին նվիրում է: «Մեր կազմակերպությունը երբեք չի վաճառում կենդանիներին: Մենք պարզապես նվիրում ենք», — ասում է նա:

© Sputnik / Асатур ЕсаянцԳոհար Մանուշակյանն իր կրտսեր բարեկամների հետ
Гоар Сергеевна Манушакян со своими питомцами - Sputnik Արմենիա
Գոհար Մանուշակյանն իր կրտսեր բարեկամների հետ


Մանուշակյանը նաև նշում է, որ բժիշկ չլինելով` փորձում է օգնել իր անասնաբույժ ընկերներին կենդանիներին բուժելու դժվարին հարցում, քանի որ Dingo-ում նա պատասխանատու է ոչ միայն կազմակերպչական հարցերի, այլև բժշկական կլինիկայի համար։


«Մեր կրտսեր բարեկամներին շուտ ես ընտելանում և շատ կապվում: Հետո, իհարկե,  չափազանց դժվար է լինում բաժանվել նրանցից», — ասում է Մանուշակյանը:


Մեր օրերում շատ արդիական է կենդանիների պաշտպանության թեման, որոնց աշխարհի մի շարք երկրներում դաժան են վերաբերվում:

Զրույցի ավարտին մեր հերոսուհին մի գործնական խորհուրդ տվեց. «Մարդի՛կ, սովորե՛ք լինել շնորհակալ, հավատարիմ, հոգով մաքուր ու բարի, ինչպես կենդանիները»:

Լրահոս
0