07:29 20 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.80
  • GBP630.39
  • EUR554.58
  • RUB7.37
Еда, огонь, пожар

Երևանում հրդեհի հետևանքով բնակարան է այրվել, մեկ մարդ ծխահարվել է

© Еathinode
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
28 0 0

Երևանի Կոմիտասի պողոտայում հրդեհի հետևանքով բնակարանն ամբողջությամբ այրվել է, մեկ մարդ ծխահարվել է

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 22 շենքի 4-րդ հարկում բռնկված հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է Վ. Վ.-ին պատկանող բնակարանը՝ գույքով (40 քմ), հաղորդում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Հաղորդագրության համաձայն` հրդեհի հետևանքով շենքի 5-րդ հարկի բնակիչներից մեկը ծխահարվել է. վերջինիս շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան օգնություն:

ՏԿԱԻՆ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 08.36-ին, ահազանգ էր ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 22 շենքի 4-րդ հարկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր էր մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ՃԿԱԿ օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը: Հրդեհը մեկուսացվել էր ժամը 08.54-ին, մարվել՝ 09.06-ին:

Գլխավոր թեմաներ