00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուսումնական կիսամյակի ավարտ. գնահատակա՞ն, թե՞ գիտելիք

© Sputnik / Asatur YesayantsПервый раз в первый класс
Первый раз в первый класс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սովորել պետք է ոչ թե գնահատականի, այլ գիտելիքի պաշարը լրացնելու համար: Հայաստանում ուսումնական տարվա առաջին կիսամյակը մոտենում է եզրագծին, և աշակերտները դիմում են բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներին` լավ գնահատականներով տարին «փակելու» համար

Գոհար Սարգսյան, Sputnik

Գնահատականի համար պայքարելը միշտ էլ արդիական է: Երբ դեռ դպրոցական էի, դասարանում մի աղջիկ կար, ով դասը սկսելուն պես պարտաճանաչ կերպով լվանում ու մաքրում էր գրատախտակը` բարձր գնահատականներ ստանալու համար:

«Հաճախ գնահատականները պետք են լինում ոչ թե երեխաներին, այլ ծնողներին, ովքեր հպարտությամբ դրանք ցուցադրում են բարեկամ-հարևաններին: Հետևաբար լինում են դեպքեր, երբ ծնողներն են ստիպում երեխաներին բարձր գնահատականներով վերադառնալ տուն: Այդ թեմայով գլուխը ծանրաբեռնելով` երեխան երբեմն մոռանում է ինչ պիտի գրի ու պատմի»,-ասում է տարրական դպրոցի դասվար Արմենուհի Եսայանը:

«Ապրես», «կեցցես», «հրաշալի է»… Արմենուհի Եսայանն այսպիսի  գնահատականների կողմնակից է:

«Մեր ծնողները պետք է հասկանան, որ գնահատականը գիտելիքի ապացույց չէ: Գնահատականի համար պայքարը մեծ սթրեսների ու հիասթափությունների պատճառ կարող է դառնալ: Հատկապես տարրական դասարաններում երեխաներին պետք է ոգևորել` տետրերում ծաղիկների, մրգերի պատկերներ փակցնելով, ինչպես խորհրդային տարիների դպրոցական ավանդույթում էր»,-նկատում է ուսուցչուհին:

Հարցին այլ տեսանկյունից է մոտենում տարրական դասարանի աշակերտի մայր Կարինե Ալեքսանյանը:

«Ինձ համար թվանշանը կարևոր է, որովհետև ցույց է տալիս երեխայիս առաջադիմությունը: Ես ամեն օր թերթում եմ տղայիս օրագիրը, որպեսզի տեսնեմ, թե որ առարկայից ինչ գնահատական է ստացել: Եթե տեսնում եմ, որ գնահատականները նվազել են, անմիջապես զանգահարում եմ ուսուցչուհուն, որպեսզի հասկանամ, թե որտեղ է թերացել տղաս»,-ասում է Կարինեն:

Sputnik Արմենիան հետաքրքրվեց նաև կրթության եվրոպական մոդելով: Իսպանաբնակ մեր հայրենակից Դիանա Ավագյանը պատմեց, որ իր երեխաները սովորում են Բարսելոնայի դպրոցում, որտեղ գնահատականներով երեխաներին չեն ծանրաբեռնում:


«Ամեն եռամսյակի վերջում ուսուցիչը ծնողին է հանձնում թերթիկ, որտեղ նշված են կետեր. ինչպես է երեխան շփվում ընկերների հետ, ինչպես է կենտրոնանում գործի վրա, արագ է կողմնորոշվում, թե ոչ: Անգամ կետ կա` ինչպես է երեխան նախաճաշում: Այդ կետերի կողքին ուսուցիչը նշում է կատարում կամ բացասական պատասխանի դեպքում վանդակը դատարկ թողնում: Այսպես է ծնողը հասկանում երեխայի առաջադիմությունը»,-ասում է Դիանան:


Ալբեր Քամյուն նշում էր, որ դպրոցը մեզ պատրաստում է մի կյանքի, որն իրականում գոյություն չունի: Թեև այս խոսքերը դժվար է միանշանակ ընկալել, բայց կարող են որոշակիորեն թոթափել ուսումնական տարվա ավարտից առաջ կուտակված լիցքերը:

 

Լրահոս
0