00:04 20 փետրվարի 2019
Ուղիղ եթեր
  • USD487.50
  • GBP629.90
  • EUR551.07
  • RUB7.36
Учения на базе Южного военного округа в Армении

Հետախույզները զորավարժություններ են անցկացնում Հայաստանում

Пресс-служба ЮВО
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
18 0 0

Հայաստանում ՀՌՕ հետախույզներն անհատական պատրաստություն են անցնում

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի- Sputnik. Հայաստանի «Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարանում ընթանում են Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռուսական ռազմակայանի հետախուզական ստորաբաժանումների անհատական նախապատրաստության պարապմունքները։

«Զորավարժություններն ընթանում են դաշտային պայմաններում —5-ից —25-աստիճան ջերմաստիճանային ռեժիմների կտրուկ փոփոխության պայմաններում, ծովի մակարդակից 1,5-2 հազար մետր բարձրության վրա»,- նշված է հաղորդագրությունում։

Ուսումնական միջոցառումներում ներգրավված է ավելի քան 300 զինծառայող, գործարկված է շուրջ 150 միավոր հատուկ ռազմական տեխնիկա։

Լեռնային տեղանքում հետախույզների նախապատրաստման առանձնահատկությունը դահուկներով ուսուցումն է։

Անհատական նախապատրաստությունը կավարտվի հիմնական առարկաներից նորմատիվներ հանձնելով։

 

Գլխավոր թեմաներ