00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ նախագահ. հայ-իրանական համագործակցության օրակարգը հարստացել է

© presidentСерж Саргсян и Амид Читчиан
Серж Саргсян и Амид Читчиан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրականություն է դառնում Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկ ծրագիրը, ինչը ենթադրում է համապատասխան համակարգերի զուգահեռ աշխատանք Իրանի, Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի միջև

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն, ընդունելով Իրանի էներգետիկայի նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի իրանական կողմի համանախագահ Համիդ Չիթչիանին, հույս է հայտնել, որ երկկողմ համագործակցության օրակարգը հանձնաժողովի նիստի արդյունքում ավելի է հարստացել, ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ, հայտնում է երկրի նախագահի մամուլի ծառայությունը։ 

Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստը, որին մասնակցելու համար Երևան է ժամանել ԻԻՀ պատվիրակություն` հանձնաժողովի իրանական կողմի համանախագահ, ԻԻՀ էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի գլխավորությամբ, մեկնարկել է նախօրեին Երևանում։

Հայաստանի նախագահը ողջունել է հյուրին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ գոհունակությամբ արձանագրելով փաստը, որ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստերի ժամանակացույցը չի խախտվում՝ նախորդ նիստից ուղիղ մեկ տարի անց Երևանում անցկացվում է հերթական՝ 13-րդ նիստը:

Բարեկամ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների խորացման գործում Սարգսյանը մեծապես կարևորել է միջկառավարական հանձնաժողովի դերը և հանձնաժողովի համանախագահ, էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի անձնական ներդրումը:


«Ընդգծելով, որ Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Իրանի հետ հարաբերությունները, ՀՀ Նախագահը նշել է, որ երկու երկրների միջև հաստատված անկեղծ երկխոսությունն ու փոխադարձ վստահությունը ենթադրում են բարձրաստիճան փոխայցերի դինամիկայի պահպանում՝ համագործակցության երկկողմ օրակարգն ավելի ընդլայնելու և զարգացնելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում:


Զրուցակիցները երկուստեք առանձնակի կարևորել են առևտրատնտեսական հարաբերությունների խթանման և այդ ոլորտում առկա մեծ ներուժը լիարժեքորեն օգտագործելու անհրաժեշտությունը: ՀՀ նախագահը և Համիդ Չիթչիանը հանդիպմանը հանգամանորեն քննարկել են Հայաստանի և Իրանի համար մեծ կարևորություն ունեցող համատեղ, այդ թվում՝ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման ընթացքն ու նոր նախագծերի, փոխշահավետ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները:


«Սերժ Սարգսյանը և Համիդ Չիթչիանն անդրադարձել են նաև տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցերի: Այդ համատեքստում նրանք գոհունակությամբ են փաստել, որ իրականություն է դառնում Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկ ծրագիրը, ինչը ենթադրում է համապատասխան համակարգերի զուգահեռ աշխատանք Իրանի, Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի միջև»,- ասված է հաղորդագրությունում:


Իրանի էներգետիկայի նախարարի կարծիքով` Երևանում կայացած հիշյալ երկրների էներգետիկայի ոլորտի պատասխանատուների քառակողմ հանդիպումը կարևոր և արդյունավետ քայլ էր տարածաշրջանի այդ երկրների համերաշխության տեսանկյունից և նոր որակ է հաղորդում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով համագործակցության զարգացմանը:

Լրահոս
0