00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ կաթոլիկները տոնեցին Ճրագալույցը

© Արմենուհի ՄխոյանՍրբոց նահատակաց եկեղեցի
Սրբոց նահատակաց եկեղեցի - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դեկտեմբերի 24-ի երեկոյան Ճրագալույցի Սուրբ պատարագ մատուցվեց առաջնորդանիստ Գյումրու Սրբոց նահատակաց եկեղեցում

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի– Sputnik. Արմենուհի Մխոյան. Ողջ աշխարհի կաթոլիկների հետ միասին Սուրբ ծննդի Ճրագալույցը տոնեցին նաև Հայաստանի Կաթոլիկ եկեղեցու բոլոր հետևորդները:

Դեկտեմբերի 24-ի երեկոյան  Գյումրու և Աշոցքի հայ կաթոլիկների ժողովրդապետ Հայր Պետրոս վարդապետ Եսայանի ձեռամբ Ճրագալույցի Սուրբ պատարագ  մատուցվեց նաև Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդանիստ  Գյումրու Սրբոց նահատակաց եկեղեցում:

Ամփոփելով տարին` Հայր Պետրոս վարդապետ Եսայանը այն շատ խորհրդանշական անվանեց. նախ` ապրիլի 12-ին Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի  ձեռամբ մատուցվեց Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ հայ Սուրբ նահատակների, ինչը վառ վկայությունն է Կաթողիկե և Առաքելական քույր  եկեղեցիների գնահատման,  հարգանքի ու արժևորման:


Նրա խոսքերով` տարին առանձնացավ նաև Հայաստանում կաթոլիկ համայնքի համար` Գյումրիում բացվեց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի հայ կաթողիկեների առաջնորդանիստ Սրբոց նահատակաց եկեղեցին, որի օծման առթիվ Գյումրի ժամանեց Հայ Կաթողիկե Եկեղեցու հետևորդների մեծ խումբ՝ Հռոմի Պապի ներկայացուցիչ,  Արևելյան կաթողիկե եկեղեցիների ժողովի նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրիի գլխավորությամբ:

© Арменуи МхоянՍրբոց նահատակաց եկեղեցի
Սրբոց նահատակաց եկեղեցի - Sputnik Արմենիա
Սրբոց նահատակաց եկեղեցի


Իր շնորհավորանքները փոխանցելով ժողովրդին՝ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի հայ կաթոլիկների առաջնորդ  Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը  կարևորեց այն ձեռքբերումները, որ գրանցվել են անցնող տարում:

Նա նշեց, որ հայ ժողովուրդը միասնաբար ազգովի ոգեկոչեց ապրիլյան Սրբոց նահատակաց հավերժ ու անմար հիշատակը:


«2016 տարում Սուրբ Եկեղեցին, Ֆրանցիսկոս Պապի տնօրինությամբ, մեզ հրավիրում  է ապրելու փրկության և շնորհի տարի՝ «Աստուածային ողորմության սուրբ տարին»։ Մեր մաղթանքն է, որ ամենքս պատրաստենք մեր սիրտն ու հոգին՝ դիմավորելու Հիսուս Մանկանը այս տարում, որ, հատուկ զուգադիպությամբ, Ողորմության Սուրբ Տարի է հռչակված»,- եզրափակեց նա:

© Արմենուհի ՄխոյանՏեր Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյան
Տեր Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյան - Sputnik Արմենիա
Տեր Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյան


Նշենք, որ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի հայ կաթոլիկների առաջնորդությունը (կամ թեմը) ձևավորվել է 1991թ. Հռոմի Սրբազան Պապ Սբ. Հովհաննես Պողոս Բ-ի կողմից և գտնվում է նրա հովանու ներքո՝ Ամենապատիվ Տեր Գրիգոր Պետրոս 20-րդ Կաթողիկոս Պատրիարքի հոգևոր առաջնորդությամբ: Առաջնորդության ներկայիս գլուխն է Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը: Տարիներ շարունակ կաթոլիկ համայնքների բնակիչները, հետևելով իրենց եկեղեցու ծեսերին ու օրենքներին, հաճախել ու հաճախում են իրենց համայնքներում գործող կաթողիկե եկեղեցիներ՝ հավատարիմ իրենց եկեղեցուն:  Միայն Շիրակի մարզում կա գործող 9 կաթողիկե եկեղեցի:

Ինչպես տեղեկացրին Կաթողիկե առաջնորդարանից, Շիրակում կաթոլիկ հետևորդներ ունեցող համայնքներ շատ կան: Մարզում կաթողիկե բնակչություն ունեցող համայնքներ են Մեծ Սեպասարը, Ղազանչին, Բավրան, Արևիկը, Փանիկը, Ձիթհանքովը, Ազատանը, Լանջիկը և այլն: Կաթողիկե հետևորդներ ունի նաև Գյումրին: Ինչպես տեղեկացնում են Կաթողիկե առաջնորդարանի մամուլի գրասենյակից, թեև  Գյումրու կաթոկիկ բնակչության թիվը հաշվելը բավական դժվար է, բայց այս պահին ակտիվ կաթոլիկները Գյումրիում, ովքեր ամեն կիրակի կանոնավոր ներկա են Սբ. Պատարագին, մոտ 200 է: Ի դեպ,  Գյումրիում կան նաև մարդիկ, ովքեր հաճախում են թե՛ կաթոլիկ, և թե՛ առաքելական եկեղեցի:

Լրահոս
0