22:18 24 հունիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.19
  • GBP640.83
  • EUR561.80
  • RUB7.64
Эмир Кустурица в Ереване. 24.12.2015

Կուստուրիցա. «Քանի դեռ հայերի ցավը բաց է, իմ ֆիլմն էլ արդիական է»

© Sputnik / Асатур Есаянц
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
140630

Հայտնի սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան հինգշաբթի ժամանեց Երևան և «Զվարթնոց» օդանավակայանում Sputnik Արմենայի թղթակցի հետ զրույցում անդրադարձավ իր 20-ամյա «Ընդհատակ» («Underground») ֆիլմի ու հայ ժողովրդի ընդհանրություններին

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik, Կարեն Ավետիսյան. «Այս տարի լրանում է Ձեր ամենահայտնի ֆիլմի 20 տարին,  որքանո՞վ են մինչ այժմ արդիական այն քաղաքացիական, քաղաքական, սոցիալական պատգամները, որոնք կային այդ ֆիլմում և ցնցեցին աշխարհը»։- Sputnik Արմենիայի թղթակցի հարցին պատասխանելուց առաջ սերբ ռեժիսորը բազմանշանակ ժպտաց, այնուհետև տվեց Կուստուրիցային բնորոշ պատասխան։


««Ընդհատակ» ֆիլմը, որի մասին հարցնում եք, այսօր դեռևս արդիական է ինչպես երբեք,  քանի որ մի յուրօրինակ քարտեզ է այն ամենի, ինչ այսօր կատարվում է աշխարհում։ Օրինակ, դուք` հայերդ, ունեք ցեղասպանությունից մազապուրծ բազմաթիվ ընտանիքներ` սփռված ամբողջ աշխարհում, որոնք հետևում են երկրագնդի վրա տեղի ունեցող տարատեսակ այլասերումներին, բայց շարունակում են ժպտալ, թեպետ դրանք շարունակվում են: Քանի դեռ հայերի ցավը բաց է, իմ ֆիլմն էլ արդիական է»։


Էմիր Կուստուրիցան ինքնաթիռից թեև իջել էր ճանապարհից բավական հոգնած, սակայն  դեմքին ժպիտ հայտնվեց, երբ հայ լրագրողները նրան դիմավորեցին հայկական կոնյակով։  Չնայած դա ռեժիսորի առաջին հայկական տպավորությունն էր հենց «Զվարթնոցից», սակայն առաջին տպավորությունը չէր Հայաստանից, քանի որ այստեղ եղել էր դեռևս հինգ տարի առաջ։

  • Հայտնի սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան հինգշաբթի ժամանեց Երևան
    Հայտնի սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան հինգշաբթի ժամանեց Երևան
    © Sputnik / Асатур Есаянц
  • Էմիր Կուստուրիցան ինքնաթիռից թեև իջել էր ճանապարհից բավական հոգնած, սակայն  դեմքին ժպիտ հայտնվեց, երբ հայ լրագրողները նրան դիմավորեցին հայկական կոնյակով
    Էմիր Կուստուրիցան ինքնաթիռից թեև իջել էր ճանապարհից բավական հոգնած, սակայն դեմքին ժպիտ հայտնվեց, երբ հայ լրագրողները նրան դիմավորեցին հայկական կոնյակով
    © Sputnik / Асатур Есаянц
  • Չնայած դա ռեժիսորի առաջին հայկական տպավորությունն էր հենց «Զվարթնոցից», սակայն առաջին տպավորությունը չէր Հայաստանից, քանի որ այստեղ եղել էր դեռևս հինգ տարի առաջ
    Չնայած դա ռեժիսորի առաջին հայկական տպավորությունն էր հենց «Զվարթնոցից», սակայն առաջին տպավորությունը չէր Հայաստանից, քանի որ այստեղ եղել էր դեռևս հինգ տարի առաջ
    © Sputnik / Асатур Есаянц
  • Նա պատմեց լրագրողներին, որ ծանոթ է երկրին, գիտե, թե ուր է եկել։ Կուստուրիցան նշեց, որ ծանոթ է նաև հայերի ցավին` Ցեղասպանությանը, ունի հստակ դիրքորոշում այդ հարցի վերաբերյալ և բազմիցս արտահայտել է այն
    Նա պատմեց լրագրողներին, որ ծանոթ է երկրին, գիտե, թե ուր է եկել։ Կուստուրիցան նշեց, որ ծանոթ է նաև հայերի ցավին` Ցեղասպանությանը, ունի հստակ դիրքորոշում այդ հարցի վերաբերյալ և բազմիցս արտահայտել է այն
    © Sputnik / Асатур Есаянц
  • Կուստուրիցան հիշեցրեց հենց Թուրքիայում կոչ է արել ընդունել Հայոց Ցեղասպանությունը
    Կուստուրիցան հիշեցրեց հենց Թուրքիայում կոչ է արել ընդունել Հայոց Ցեղասպանությունը
    © Sputnik / Асатур Есаянц
  • Սերբ ռեժիսորը խոսեց հայերի ու սերբերի նմանությունների մասին, որոնք արտահայտվում են ոչ միայն պատմության էջերում, այլև խառնվածքում, նշելով, որ  երբեմն իր մոտ այնպիսի տպավորություն է, որ նույն գենն է խոսում երկու ժողովուրդների մեջ
    Սերբ ռեժիսորը խոսեց հայերի ու սերբերի նմանությունների մասին, որոնք արտահայտվում են ոչ միայն պատմության էջերում, այլև խառնվածքում, նշելով, որ երբեմն իր մոտ այնպիսի տպավորություն է, որ "նույն գենն է խոսում երկու ժողովուրդների մեջ"
    © Sputnik / Асатур Есаянц
  • Էմիր Կուստուրիցայի և նրա «The No Smoking Orchestra»-ի համերգը Երևանում նախատեսված է դեկտեմբերի 25-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում
    Էմիր Կուստուրիցայի և նրա «The No Smoking Orchestra»-ի համերգը Երևանում նախատեսված է դեկտեմբերի 25-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում
    © Sputnik / Асатур Есаянц
  • Այս տարի լրանում է ռեժիսորի ամենահայտնի` Underground ֆիլմի 20 տարին: Հարցին, թե  որքանո՞վ են մինչ այժմ արդիական ֆիլմում բարձրացված քաղաքացիական, քաղաքական և սոցիալական հարցերըը,Կուստուրիցան պատասխանել է. Ընդհատակ ֆիլմը, որի մասին հարցնում եք, այսօր դեռևս արդիական է ինչպես երբեք,  քանի որ մի յուրօրինակ քարտեզ է այն ամենի, ինչ այսօր կատարվում է աշխարհում։ Օրինակ, դուք` հայերդ, ունեք ցեղասպանությունից մազապուրծ բազմաթիվ ընտանիքներ` սփռված ամբողջ աշխարհում, որոնք հետևում են երկրագնդի վրա տեղի ունեցող տարատեսակ այլասերումներին, բայց շարունակում են ժպտալ, թեպետ դրանք շարունակվում են:
    Այս տարի լրանում է ռեժիսորի ամենահայտնի` "Underground" ֆիլմի 20 տարին: Հարցին, թե որքանո՞վ են մինչ այժմ արդիական ֆիլմում բարձրացված քաղաքացիական, քաղաքական և սոցիալական հարցերըը,Կուստուրիցան պատասխանել է. ""Ընդհատակ" ֆիլմը, որի մասին հարցնում եք, այսօր դեռևս արդիական է ինչպես երբեք, քանի որ մի յուրօրինակ քարտեզ է այն ամենի, ինչ այսօր կատարվում է աշխարհում։ Օրինակ, դուք` հայերդ, ունեք ցեղասպանությունից մազապուրծ բազմաթիվ ընտանիքներ` սփռված ամբողջ աշխարհում, որոնք հետևում են երկրագնդի վրա տեղի ունեցող տարատեսակ այլասերումներին, բայց շարունակում են ժպտալ, թեպետ դրանք շարունակվում են":
    © Sputnik / Асатур Есаянц
1 / 8
© Sputnik / Асатур Есаянц
Հայտնի սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան հինգշաբթի ժամանեց Երևան

Նա պատմեց լրագրողներին, որ ծանոթ է երկրին, գիտե, թե ուր է եկել։ Կուստուրիցան նշեց, որ ծանոթ է նաև մեր ցավին` Ցեղասպանությանը, ունի հստակ դիրքորոշում այդ հարցի վերաբերյալ և բազմիցս արտահայտել է այն։ Նա նաև հենց Թուրքիայում է կոչ արել ընդունել Ցեղասպանությունը։

Սերբ ռեժիսորը խոսեց նաև հայերի ու սերբերի նմանությունների մասին, որոնք արտահայտվում են ոչ միայն պատմության էջերում, այլև խառնվածքում։


«Երբեմն այնպիսի տպավորություն է, որ նույն գենն է խոսում երկու ժողովուրդների մեջ»,– նկատեց Էմիր Կուստուրիցան։


Հայտնի սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի և նրա «The No Smoking Orchestra»-ի համերգը նախատեսված է դեկտեմբերի 25-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Հիշեցնենք, որ Կուստուրիցան Երևանում արդեն համերգ ունեցել է` «The No Smoking Orchestra»-ի հետ միասին նա Հայաստան էր ժամանել հինգ տարի առաջ։ Այն ժամանակ նա այցելել էր նաև Փարաջանովի տուն-թանգարան։

Սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան արժանացել է Եվրոպայի խոշորագույն կինոփառատոների մրցանակների, որոնց թվում են Կաննի կինոփառատոնի 2 «Ոսկե արմավենիները»։ Կուստուրիցան Պատվո լեգիոնի շքանշանի ասպետ է, Սերբիայի Հանրապետության Գիտությունների և արվեստների ակադեմիայի արտասահմանյան անդամ։

Բացի ռեժիսոր լինելուց, Կուստուրիցան նաև «The No Smoking Orchestra» ֆոլք–ռոք խմբի անդամ է։

Գլխավոր թեմաներ