00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի մոլոկանների Նոր տարին

© Sputnik / Ани ЛипаритянДетский новогодний утренник в Лермонтовской средней школе
Детский новогодний утренник в Лермонтовской средней школе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆիոլետովո և Լերմոնտովո գյուղերը մշտապես գտնվում են ռուսական դիվանագիտական ներկայացուցչության ուշադրության կենտրոնում։ Հենց այս գյուղերում են ապրում մոլոկանները` ռուսական կրոնական ինքնատիպ համայնքի ներկայացուցիչները

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik, Անի Լիպարիտյան. Մոլոկանների կարելի է հանդիպել ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում։ Մոլոկանների ամենամեծ համայնքները Լռու մարզի Լերմոնտովո ու Ֆիոլետովո գյուղերն են։

Մոլոկանները կովկասյան երկրներ են տեղափոխվել 19-րդ դարի վերջին։ Առաջին հայացքից այս համայնքի ներկայացուցիչները կարծես մեկուսացած, ինքնատիպ ու իրենց ավանդույթներին հավատարիմ կյանք են վարում։ Իսկապես, տարբերություն ակնհայտ է, սակայն բոլորի պես նրանց ցանկությունն էլ խաղաղությունն է, բարությունն ու երջանկությունը։

Դպրոցական հանդեսներ

Ռուսաստանի Դաշնության դեսպանատան և Երևանի գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնի աշխատակիցներն ուրբաթ այցելեցին Լերմոնտովո և Ֆիոլետովո գյուղեր, որպեսզի շնորհավորեն երեխաների գալիք Նոր տարին։

Առաջին գյուղի` Ֆիոլետովոյի դպրոցի մոտ մեզ դիմավորեցին մի խումբ բարձրդասարանցիներ և սկսեցին օգնել ու մեքենայից իջեցնել նվերները։

Մոտ վազեց կանաչ աչքերով մի մանչուկ ու բարձրաձայն հարցրեց. «Իսկ հանդեսը շու՞տ կլինի»։

«Շուտով, շուտով», — ասացի ու հետաքրքրվեցի` երեխաները պատրաստվու՞մ են դիմավորել Ամանորն և Ձմեռ պապին։ Գրեթե միաձայն հնչեց` Այո։

Ֆիոլետովո և Լերմոնտովո գյուղերի դպրոցների աշակերտներն առաջին տարին չէ, որ դիմավորում են երկար սպասված հյուրերին։ Երեխաները հրաշալի հանդես էին պատրաստել` մրցույթներով, ելույթներով և այլ հետաքրքրաշարժ միջոցառումներով։ Նրանք փորձում էին դուր գալ, քանի որ շատ են կարևորում ուշադրությունը։

© Sputnik / Ани ЛипаритянՀայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական Օլեգ Շապովալովը շնորհավորում է երեխաներին
Советник Посольства Российской Федерации в Армении Олег Шаповалов поздравляет детей - Sputnik Արմենիա
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական Օլեգ Շապովալովը շնորհավորում է երեխաներին

Մոլոկանների Ամանորը

Եվ ինչպե՞ս են մոլոկանները պատրաստվում Ամանորին։

«Չենք կարող ասել, թե մենք ինչ-որ յուրահատուկ ձևով ենք պատրաստվում Ամանորին։ Ամեն տարի հյուրասիրություն ենք կազմակերպում, բայց ոչ շատ ճոխ։ Ամեն մարդ պատրաստվում է իր հնարավորությունների սահմաններում», — ասաց Ֆիոլետովո գյուղի ավագ Ալեքսեյ Նովիկովը։

Ակայն մի ավանդույթ ունենք` Ամանորի տոներին մոլոկանների երեխաները տնից տուն են գնում։ Նրանք իրենց հետ պարկեր են տանում, անպայման շնորհավորում են բոլորին ու սպասում, որ իրենց նվեր տան։

«Առաջ նվերների փոխարեն քաղցրավենիք էին դնում։ Երեխաներին ընդունված էր թխվածք նվիրել, իսկ հիմա այդ ավանդույթն այլևս չկա, և նվիրում են խանութից գնած որևէ իր։ Իսկ նախկինում նման առատություն չկար, որ մարդիկ իրենց թույլ տային որևէ բան գնել», — պատմեց Նովիկովը։

Նա նաև նշեց, որ հյուրընկալությունը «վերցրել» են հայերից, որոնց շրջանում իրենք շատ լավ են ապրում։

© Sputnik / Ани ЛипаритянԱմանորի հանդես Ֆիոլետովոյի միջնակարգ դպրոցում
Новогодний утренник в Фиолетовской средней школе - Sputnik Արմենիա
Ամանորի հանդես Ֆիոլետովոյի միջնակարգ դպրոցում

Գյուղի ավագը պատմեց, որ մոլոկանները, ինչպես բոլորը, տոնածառի տակ նվերներ են դնում իրենց երեխաների ու թոռների համար։

Երեխաներից ոմանք հավատում են Ձմեռ պապին, իսկ իր երկրորդ դասարանցի թոռնիկն արդեն չի հավատում հեքիաթի հրաշագործ հերոսի գոյությանը։

Դեկտեմբերի 31-ին գյուղի երիտասարդությունը հավաքվում է, որպեսզի միասին դիմավորի Ամանորը։ Լինում է, որ գյուղացիները որոշում են հավաքվել մեկի տանը, միասին պատրաստություն են տեսնում և միասին ուրախանում։

Ավանդույթներ

Մոլոկաններն Ամանորի սեղանին դնում են ամենաավանդական ուտեստները` «գյուղական աղցան», համեղ թթու, որով հայտնի են տեղի մոլոկանները։ Ազգային կերակրատեսակներ սեղանին գրեթե չեն լինում, սակայն ավանդական մայրաքաղաքային աղցանն իր արժանի տեղն է զբաղեցնում։

© Sputnik / Ани ЛипаритянԱմանորի հանդես Ֆիոլետովոյի միջնակարգ դպրոցում
Новогодний утренник в Фиолетовской средней школе - Sputnik Արմենիա
Ամանորի հանդես Ֆիոլետովոյի միջնակարգ դպրոցում

Նովիկովը խոստովանեց, որ նման տոների ժամանակ ամենակարևորը ծնողների, տատիկների ու պապիկների համար այն է, որ երեխաները գոհ լինեն։

«Ձեր ընթերցողներին և ընդհանրապես բոլորին Նոր տարուն մաղթում եմ խաղաղություն, որպեսզի կյանքն ավելի լավ ու հեշտ լինի, որ մեր երեխաները լավ սովորեն ու չհիվանդանան։ Ամենակարևորն այն է, որ հաջորդ տարի մարդիկ իրենց մի փոքր ավելի երջանիկ զգան», — բաերմաղթանք հղեց Նովիկովը։

 

Լրահոս
0