00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆրունզիկ Մկրտչյան. ճանապարհ դեպի հավերժություն

© Sputnik / Mangasaryan / Անցնել մեդիապահոցМкртчян в фильме "Пощечина"
Мкртчян в фильме Пощечина - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թախծոտ աչքերը, որոնք կյանքում շատ վիշտ ու դառնություն են տեսել, և Ֆրուզնիկ Մկրտչյանի արտասովոր խաղն ապշեցնում են։ Մարդ–տոն, որն ուրախացնում էր բոլորին, բայց կյանքում գրեթե չէր ծիծաղում։ 22 տարի առաջ` դեկտեմբերի 29–ին, մահկանացուն կնքեց դերասան Ֆրունզիկ Մկրտչյանը

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի- Sputnik, Լաուրա Սարգսյան. Նրա տունը լի էր խաղալիքներով, իսկ դերերը` ուրախությամբ։ Նա շատ վերելքներ է ապրել, բայց անկումներն ավելի շատ էին, որոնք և դարձան նրա խաչը։

«Մի անգամ հիվանդանոցում այցելեցի նրան։ Այն հարցին, թե «Ֆրունզ ջան, ինչ է պատահել», նա պատասխանեց. «Սեղանին պառկած էի, և երբ կլինիկական մահ ապրեցի, դուրս եկա մարմնիցս և վեր բարձրացա։ Հայտնվեցի լուսավոր միջանցքում և անընդհատ թռչում էի ու թռչում, ինձ հետ միասին փոքրիկ երեխա էր թռչում։ Երբ հասա միջանցքի վերջին, ոսկե քաղաք տեսա` շատ գեղեցիկ ու լուսավոր։ Ես մնացածների հետ ուզում էի մտնել այդ քաղաքը, բայց ինչ-որ մեկն ինձ ու այդ երեխային հրամայեց ետ վերադառնալ։ Մենք վերադարձանք. մտա հիվանդասենյակ, մտա իմ մարմնի մեջ և անասելի ծանրություն զգացի…»»,- հիշում է Հայաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը։

Նա ասում է, որ այդ ժամանակ Մկրտչյանը խոստովանել է, որ հիանալի զգացում է ապրել և ամեն ինչ կանի մահանալու համար։ «Եվ նա ամեն ինչ արեց, որպեսզի մահանա»,- ասում է Ծատուրյանը։

Ֆրունզիկ Մկրտչյանի փառքն այնքան տարածված էր, որ նրան գիտեին ոչ միայն Հայաստանում, այլև ողջ Խորհրդային Միությունում։ Շուկայում նրան անվճար մթերք էին տալիս, կին երկպագուների բանակը հետապնդում էր նրան, իսկ լավագույն «փաստաթուղթը» ողջ երկրում հայտնի կիսադեմն էր` մեծ քիթը և տխուր աչքերը։ Եվ միայն մտերիմները գիտեին, որ Ֆրունզիկի դերասանական կերպարների և նրա անձնական ճակատագրի միջև հսկայական անդունդ կար։

Նրա յուրաքանչյուր դերն անսովոր էր ու մինչև հիմա նվաճում է մարդկանց սրտերը։ Ֆրունզիկը մանկուց տաղանդաշատ երեխա էր, լավ նկարում էր, բայց շուտով բոլորը սկսեցին նրա մեջ նկատել դերասանական տաղանդ։ Ժամանակակիցները հիշում են, որ «Ֆրունզիկը սիրում էր տանը ներկայացումներ կազմակերպել։ Աստիճանահարթակում վարագույր էր կախում և հավաքվածների համար մոնոներկայացում կազմակերպում։ Արդեն 10 տարեկան հասակում հանդիսատեսը ծափահարում էր նրան»։

Տարիներ անց Ֆրունզիկ Մկրտչյանն ընդունվեց Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ։ Երկրորդ կուրսում նրան հրավիրեցին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն` Եզոպոսի դերում խաղալու համար։ Ու սկսվեց արվեստի մեծ վարպետի դերասանական կարիերան։ Նրա հերոսների շատ արտահայտություններ թևավոր խոսքեր են դարձել, դրանք մարդիկ մինչև հիմա հիշում ու կրկնում են։

Ֆրունզիկ Մկրտչյանը միշտ եղել է կանանց ուշադրության կենտրոնում։ Հենց փառքի գագաթնակետին է նա հասել հոգեկան ներդաշնակության։ Առաջին կնոջ հետ ծանր ամուսնալուծությունից հետո հանդիպել է Դոնարա Մկրտչյանին, ում հետ ամուսնությունից ծնվել են դուստրը` Նունեն և որդին` Վազգենը։ Բայց երջանկությունը երկարատև չէր, Դոնարան անբուժելի հոգեկան հիվանդությամբ էր տառապում։ Կնոջ հիվանդության պատճառով Ֆրունզիկը հրաժարվել է շատ դերերից։ Բայց նրա կյանքի ամենաբարդ շրջանում էկրան է բարձրացել Գեորգի Դանելիայի լեգենդար «Միմինո» կատակերգությունը։ Մինչև հիմա մարդկանց հիշողության մեջ պահպանվել են թևավոր խոսքեր, որոնք ծնվել են Մկրտչյան-Կիկաբիձե դուետի շնորհիվ։

Ֆրունզիկը երազում էր դրամատիկ դերերի մասին, հնարավոր է նաև այն պատճառով, որպեսզի արտահայտեր այն ցավն ու վիշտը, որոնք տանջում էին նրան։ Իսկ նրան կատակերգական դերեր էին տալիս («Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները», «Միմինո», «Ունայնություն ունայնությանց», «Միայնակներին տրամադրվում է հանրակացարան»)։ Յուրաքանչյուր դերում նա դնում էր ոչ միայն հոգու մի մասնիկը, այլև անսահման տաղանդը։ Ճակատագիրը նվիրում էր այն, ինչի կարիքը նա ամենից շատ ուներ` անամպ երկինք, ներդաշնակություն և կյանքի ուրախություններ։

Նույնիսկ երբ Ֆրունզիկը ծիծաղում էր, նրա աչքերը տխուր էին մնում. հանճարեղ արտիստը խորապես դժբախտ էր։

Ֆրունզիկի կամ Մհերի ընտանեկան կյանքը չդասավորվեց։ Տղան և աղջիկը մահացան։ Երրորդ ամուսնությունը նույնպես երջանկություն չբերեց նրան։ Բարի դերասան` անչափ թախծոտ աչքերով։ Այդպիսին նա կմնա միլիոնավոր մարդկանց հիշողության մեջ։

 

Լրահոս
0