00:30 21 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.48
  • GBP596.79
  • EUR535.52
  • RUB7.56
Высокогорная газокомпрессорная станция Воловец в Закарпатской области

Ռուսաստանը հանել է Հայաստան նավթամթերք և գազ առաքելու մաքսատուրքերը

© Sputnik / Stringer
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
315 0 0

Մաքսատուրքերը հանվում են արձանագրության համաձայն, որը ստորագրվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի– Sputnik. ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը և Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը ստորագրել են արձանագրություն, որը նախատեսում է մաքսատուրքերից անժամկետ ազատել Ռուսաստանից Հայաստան նավթամթերքի և բնական գազի առաքումը, ասվում է ՌԴ էներգետիկայի նախարարության հաղորդագրությունում։

Փաստաթղթով փոփոխություններ է կատարվում բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստի առաքումների ոլորտի վերաբերյալ երկու երկրների կառավարությունների միջև համագործակցության մասին համաձայնագրում, որը ստորագրվել է Երևանում 2013թ.–ի դեկտեմբերի 2–ին։ Ստորագրված արձանագրությունն առաջարկում է մի շարք փոփոխություններ կատարել համաձայնագրում` կապված երկկողմ միջազգային–իրավական բազա ստեղծելու անհրաժեշտության հետ` Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի դրույթներին համապատասխան։

Մասնավորապես, նախատեսվում է նաև համաձայնագրի գործողության ոլորտից բացառել չմշակված բնակական ալմաստների առևտրի հարցը, քանի որ դրանք կանոնակարգվում են ԵՏՄ մասին պայմանագրի դրույթներով։

Գլխավոր թեմաներ