12:57 18 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD485.72
  • GBP621.53
  • EUR550.71
  • RUB7.35
Карикатуры Владимира Аброяна

Հայ ծաղրանկարիչ. ծիծաղել ապրելու համար

Владимир Аброян
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
32210

Վլադիմիր Աբրոյանը ծաղրանկարչությանն է նվիրել իր կյանքի կես դարից ավելին. նրա գործերը հրատարակվել են նախկին ԽՍՀՄ–ի մի շարք թերթերում ու ամսագրերում, ինչպես նաև` Հայաստանում։ Նրա արվեստը գնահատում էին ծաղրանկարի համաշխարհային վարպետները` Բորիս Եֆիմովն ու Հերլուֆ Բիդստրուպը

Արման Վանեսքեհյան, Sputnik.

Մեր աշխարհը դեռ հեռու է կատարյալ լինելուց` անվերջանալի պատերազմներ, ահաբեկչություններ, սով, հիվանդություններ, սոցիալական անհավասարություն։ Սակայն կան մարդիկ, ովքեր չեն կորցնում իրենց լավատեսությունն ու կարծում են, որ մեր բարդ ժամանակաշրջանում ապրել և կյանքի դժվարությունները հաղթահարել հնարավոր է միայն դրական լիցքերի և հումորի շնորհիվ։

Համենայն դեպս այդպես է կարծում Հայաստանի ամենահայտնի ծաղրանկարիչ, ծաղրանկարի միջազգային մրցույթների բազմակի մրցանակակիր, հայրենական մամուլի գլխավոր «նկարազարդող», Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը։

Карикатуры Владимира Аброяна
Владимир Аброян
Վլադիմիր Աբրոյան

2015 թվականի վերջին նա Իտալիայի Տոլենտինո քաղաքից ստացել է երկար սպասված մրցանակը, նա Արվեստում հումորի միջազգային բիենալեում 28-րդ տեղն էր զբաղեցրել։ Մրցույթում նա հաղթել է «Իլյուզիոնիստի թաղումը» աշխատանքի շնորհիվ։ Մրցույթին ներկայացված աշխատանքներից մեկը` «Խոստովանությունը», մեծ արձագանք գտավ կազմակերպիչների ու միջոցառման այցելուների շրջանում և հետագայում ներառվեց ցուցահանդեսի կատալոգում։

Տոլենտինոյի մրցույթում սա Աբրոյանի երկրորդ պարգևն է. 1995 թվականին նա արժանացավ «Չեզարե Մարկորելիի» անվան մրցանակին։

«Մեր աշխատանքում ամենակարևորը սեփական երկիրն ըստ արժանվույն ներկայացնելու կարողությունն է մի ժանրում, որը բավական հայտնի ու պահանջված է ամբողջ աշխարհում, սակայն չգիտես ինչու Հայաստանում հետաքրքրություն չկա դրա նկատմամբ։ Մեր մասնագիտությունը էլիտար է և իր արժանի փառքն է վայելում արտասահմանում։ Իսկ մեզ մոտ ծաղրանկարիչների արվեստն ուշադրության չի արժանանում։ Ու ստիպված ես լինում շատ աշխատել արևմուտքի համար, որտեղ այն ավելի շատ է գնահատվում», — ասում է նկարիչը։ Նա երիտասարդ ծաղրանկարիչներին խորհուրդ է տալիս անպայման մասնակցել ծաղրանկարի միջազգային մրցույթներին ու բիենալեներին։

Այս տարի Արվեստում հումորի միջազգային բիենալեն անցկացվել է օգոստոսի 28-ից սեպտեմբերի 27-ը. մրցույթի հաղթողների ու ժյուրիի կողմից ընտրված մասնակիցների աշխատանքները ցուցադրվել էին XIV դարի Castello della Rancia ամրոցի տարածքում։

Карикатуры Владимира Аброяна
Владимир Аброян
Վլադիմիր Աբրոյան

Մրցույթն անցկացվում էր «Մահանալ ծիծաղելով» խորագրով, որն ասես յուրօրինակ հիշեցում էր Ֆրանսիայի «Շառլի Էբդո» երգիծական ամսագրի խմբագրությունում վերջերս տեղի ունեցած ահաբեկչության մասին։ Ինչպես նշում էին միջոցառման կազմակերպիչները, ցուցահանդեսի հիմնական նպատակը հոգսերով ու տանջանքով ապրող մարդկությանը մի քիչ լույս ու ժպտալու հնարավորություն պարգևելն է, ինչպես նաև հարգանքի տուրք` ահաբեկիչների գործողությունների հետևանքով զոհված ֆրանսիացի գործընկերների հիշատակին։ Պատահական չէ, որ մրցույթի մրցանակը նույնպես ժպիտի տեսք ունի` որպես հիշատակում այն բանի, որ կյանքի ամենադժվարին պահերին անգամ պետք է կարողանալ ուժ գտնել։

Տոլենտինոյի ցուցահանդեսում թեմայի իրենց տեսլականը այս տարի ներկայացրել են հարյուրավոր նկարիչներ ավելի քան 40 երկրից, ընդհանուր առմամբ մրցույթին ներկայացվել է 1000 աշխատանք։

Աբրոյանի «Իլյուզիոնիստի թաղումը» ծաղրանկարը, ժյուրիի կարծիքով, գերել է իր մետաֆիզիկական իմաստով։ Կազմակերպիչների կողմից նկարչին ուղղված շնորհակալական նամակում նշված էր, որ «այս մրցանակը երախտագիտության միայն մի փոքրիկ մասն է, որին արժանի է հեղինակը, քանի որ նրա աշխատանքները, որոնք նա ներկայացրել է մրցույթին, մեծ հետաքրքրություն են առաջացրել ոչ միայն ցուցահանդեսի այցելուների, այլև քննադատների, մամուլի, ինչպես նաև ծաղրանկարի գիտակների ու սիրահարների շրջանում»։Կազմակերպիչները հույս հայտնեցին, որ մյուս տարի Վլադիմիր Աբրոյանն անպայման իտալացիներին կուրախացնի իր մասնակցությամբ ու նոր շլացուցիչ աշխատանքներով։

Карикатуры Владимира Аброяна
Владимир Аброян
Карикатуры Владимира Аброяна

Վլադիմիր Աբրոյանի աշխատանքները տպագրվել են «Ոզնի» ամսագրում, «Կոմունիստ», «Սովետական Հայաստան» թերթերում, ինչպես նաև` նախկին ԽՍՀՄ-ի մի շարք ամսագրերում ու թերթերում, որոնցից են «Կրոկոդիլը», «Նեդելյան», «Օգոնյոկը», «Սմենան», «Սովետսկի սոյուզը», «Moscow News»-ը, «Լիտերատուրնայա գազետան», «Սովետսկի սպորտը», «Ֆուտբոլը»։ Նրա ստեղծագործությունները չեն շրջանցել նաև ԳԴՀ-ի, Ռումինիայի, Բուլղարիայի, Ֆրանսիայի, Լիբանանի ամսագրերը։ Դեռևս խորհրդային շրջանում նա ներկայացրել է մեր հանրապետությունը. եղել է ԽՍՀՄ նկարիչների միության երգիծանքի գծով հանձնաժողովի անդամ։

«Ինձ համար կարևորն այն է, որ աշխարհն իմանա, որ կա Հայաստանի նման երկիր, որտեղ դեռ կան լավ նկարիչներ։ Հենց այդ պատճառով վերջին տարիներին (անկախ տեղական մամուլում ակտիվ աշխատանքից) փորձում եմ իմ արվեստն ուղղել նաև դեպի միջազգային մրցույթներ։ Սա «ինքդ քեզ գերազանցելու», աշխատանքի և ընդհանրապես ստեղծագործության որակը բարձրացնելու հնարավորություն է տալիս»,- ասաց Աբրոյանը Sputnik Արմենիա պորտալին։

Карикатуры Владимира Аброяна
© Sputnik / Владимир Аброян
Карикатуры Владимира Аброяна

Գլխավոր թեմաներ