23:29 23 հունիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.19
  • GBP640.83
  • EUR561.80
  • RUB7.64
Стоит ли родителям помогать детям делать уроки?

Գիտնականներ. երեխաներին պետք է կարդալ սովորեցնել երեք տարեկանում

© Imgkid
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
139 0 0

Գիտնականները խորհուրդ են տալիս երեխաներին կարդալ սովորեցնել երեք տարեկանում, երբ նրանց մոտ սկսում է զարգանալ նկարները տարբերելու կարողությունները

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի- Sputnik. Երեխաները պետք է սկսեն յուրացնել գրավոր խոսքի հիմունքները ոչ թե 5-6 տարեկանում, այլ` երեք, քանի որ այդ տարիքում նրանք արդեն կարողանում են նկարներն ու տպագիր և ձեռագիր բառերը տարբերել իրարից։ Այս մասին գիտնականները գրել են Child Development ամսագրում տպագրված հոդվածում։

«Մեր հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ երեխաների մոտ կարդալու մասին հիմնարար պատկերացնումները ձևավորվում են զարմանալիորեն վաղ տարիքում։ Հիմնվելով այդ տվյալների վրա` մենք կարող ենք շատ վաղ տարիքում ասել, թե որ երեխաներն առաջադիմություն կունենան կարդալ սովորելիս, իսկ որոնք լրացուցիչ օգնության կարիք կունենան»,- հայտարարել է Ռեբեկա Թրեյմանը Վաշինգտոնի համալսարանից։

Թրեյմանն ու նրա գործընկերները հետևել են, թե 3-5 տարեկան ավելի քան 100 երեխայի մոտ ինչպես են զարգանում մտավոր կարողություններն ու պահվածքը։

Գիտափորձերը բավական պարզ են եղել. գիտնականները երեխաներին ցույց են տվել բառերի լուսանկարներ և սխեմատիկ նկարներ, որոնց վրա պատկերված են եղել շներ, դրանց մի մասի վրա գրված է եղել «շուն» բառը (անգլերեն` dog)։ Երեխային ցույց տալով հերթական նկարը` գիտնականները կարդացել են նկարի վրա գրված բառը, որոշ ժամանակ անց ևս մեկ անգամ ցույց են տվել այդ նկարները և խնդրել ասել, թե ինչ բառ է գրված։

Որոշ դեպքերում հոգեբանները «սխալվել են» և ասել ոչ թե «շուն», այլ «շան ձագ» (puppy)։ Համեմատելով այն, թե որքան հաճախ են երեխաները կրկնել գիտնականների այդ սխալը` նայելով միայն առանձին բառերին և նկարների վրա գրված բառերին, հոդվածի հեղինակները փորձել են հասկանալ, թե արդյո՞ք երեխաներն ասոցացնում են որոշակի նշանակությունը կոնկրետ բառերի հետ։

Գիտնականները ստուգել են, թե արդյո՞ք երեխան հասկանում է, որ «շուն» բառը նշանակում է բացառապես շուն, այլ ոչ թե շուն և շան ձագ միաժամանակ, ինչպես դա լինում է շան սխեմատիկ նկարի դեպքում։

Փորձը ցույց է տվել, որ երեխաները նույնիսկ երեք տարեկանում կարողանում են գիտակցել այդ տարբերությունը, ինչը խոսում է այն մասին, որ նրանք հասկանում են, թե ինչ է սիմվոլը և ինչ դեր է այն խաղում գրավոր խոսքում։ Նման արդյունքները վկայում են, որ երեխաներին կարելի է և պետք է կարդալ սովորեցնել ամենավաղ տարիքում։

 

Գլխավոր թեմաներ