00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փարաջանովը պատուհանից դուրս է նետել Ֆելինիի նվերը

© Sputnik / Мангасарян / Անցնել մեդիապահոցКинорежиссер Сергей Параджанов
Кинорежиссер Сергей Параджанов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
1985 թվականի փետրվար, Թբիլիսի: Ծաղկաշղթաներով զարդարված տուն, դիմակներով երեխաներ, Փարաջանով: Հանճարի ծննդյան օրվա կապակցությամբ 15 տարի դադարից հետո Թբիլիսիում բացված առաջին ցուցահանդեսի պատմությունը Sputnik Արմենիա պորտալի թղթակցին է պատմում Առաջին ալիքի օպերատոր Լևոն Գրիգորյանը

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Փարաջանովի մոտ տանող ճանապարհը

Փետրվարն էր, երբ իմ ընկեր Արայիկ Միսակյանը` հայտնի լուսանկարիչ Գուրգեն Միսակյանի որդին, ինձ առաջարկեց գնալ նկարչի ցուցահանդեսի բացմանն ու «Սուրամի ամրոցի լեգենդը» ֆիլմի պրեմիերային:

Թբիլիսի ժամանեցինք միջոցառումից մի քանի օր առաջ: Ծաղկաշղթաներով զարդարված բակում հանդիպեցինք Փարաջանովին: Այդ օրը նա հարևանների երեխաների համար իսկական տոն էր կազմակերպել ու զարդարել բակը։ Հանդիպել էի մեկին, որի մեջ միաժամանակ ապրում էին հանճարն ու մեծատառով մարդը: Աննկարագրելի էր… Նա կարծես մարդ-նվագախումբ լիներ, մորուքով երեխա, կյանքով լեցուն ու անասելի աշխույժ։

Փարաջանովի տանը

Մեր հեքիաթը սկսվեց: Մոտավորապես մի տասը օր մնացինք նրա տանը, մասնակցում էինք ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքներին: Այդ ժամանակ ես աշխատում էի Երևանի կինոսերների ակումբում: Մենք մի կինոժապավեն վերցրինք, և ես նկարահանեցի մաեստրոյին, սակայն առանց ձայնի։ Արայիկի մոտ փոքրիկ ձայնագրիչ կար, նա էլ հարցազրույցը ձայնագրեց:

Փարաջանովն ընդհանրապես նյութապաշտ չէր, նրան ոչինչ պետք չէր: Տան դռները միշտ բաց էին, միշտ աշխուժություն էր տիրում, մարդիկ անդադար ներս ու դուրս էին անում: Տանը կոտրված սեղան էր դրված, ինչ-որ աթոռներ ու հասարակ մահճակալ:

Երբ նրա միակ արժեքավոր իրը` մորից մնացած թանկարժեք զարդը, գողացան, նրան այլևս նյութական ոչինչ չէր հետաքրքրում:

Փարաջանովը մեզ արթնացնում էր առավոտյան ժամը 8-ին ու ասում` պետք է Թբիլիսին ցույց տամ ձեզ: Դուրս էինք գալիս տնից ու անհավանական արագությամբ շրջում Թբիլիսիում: Սերգեյը պատմում էր` սա այսինչի բակն է, այնտեղ փոքրիկ ձկներ են ապրում, այստեղ մի լավ կոշկակար է ապրում: Նա մեզ ծանոթացնում էր այն քաղաքին, որի յուրաքանչյուր անկյունն անգիր գիտեր: Մենք հոգնում ու ուժասպառ էինք լինում, իսկ նրա էներգիան չէր սպառվում: «Այսօր մենք մշակութային ծրագիր ունենք, երեկոյան այսինչ տեղն ենք գնալու…», — ասում էր նա։

Սիբիրցի եղբայրները

Փարաջանովի մոտ Սիբիրից եկած եղբայրներ էին ապրում. եկել էին Սերգեյի մոտ, որպեսզի օգնեն նրա` եփեն-թափեն, տունը կարգի բերեն։ Դա մի աննկարագրելի երևույթ էր. եկել էին ու խնդրել ծառայության վերցնել իրենց: Հետագայում նրանցից մեկը, վաճառել էր Փարաջանովի նվիրած խաչն ու այդ գումարով խմել:

Ցուցահանդես

Ցուցահանդեսից առաջ Սերգեյը նվերներ էր ստացել մի շարք հայտնի մարդկանցից։ Փարաջանովն այդ նվերները տվեց ուրիշներին, իսկ իտալացի կինոռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի ուղարկած վերարկուն ընդհանրապես դուրս շպրտեց պատուհանից:

Ցուցահանդեսն ու ֆիլմի պրեմիերան մեծ հաջողություն էին խոստանում: Չէ՞ որ Փարաջանովը պետք է խոսեր 15 տարվա լռությունից, բանտարկությունից ու հալածանքներից հետո:

Նրա հետևից վազում էր քաղաքապետն ու ասում, թե որքան անհարմար ու տգեղ բան կստացվի, երբ մարդիկ գան ու տեսնեն, թե ինչ չքավոր պայմաններում է ապրում մաեստրոն: «Որ տան վրա ուզում ես մատդ դիր, ու այն քոնը կլինի», — ասում էր քաղաքապետը Սերգեյին: Սակայն Փարաջանովը հրաժարվում էր բոլոր առաջարկներից:

Վրաստանի կինոյի տանը

Ցուցահանդեսին ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա չէր եկել Հայաստանից, և Փարաջանովն անչափ վիրավորվել էր: Միայն ստեղծագործական պատվիրակություն էր ժամանել, որի կազմում մի քանի նկարիչներ էին ընդգրկվել և հայտնի ռեժիսոր Միխայիլ Վարդանովը: Մշակութային մեծ իրադարձության նախօրեին նրանք գումար էին հավաքել, մեքենա վարձել ու եկել Թբիլիսի:

Ցուցահանդեսի բացումից առաջ Փարաջանովը մեզ զինվորների պես շարքով կանգնեցրեց ու ասաց. «Դուք իմն եք, իմ հենարանը, պետք է ուզածս տեսքն ունենաք»: Հետո մոտեցավ Միշային (Միխայիլ Վարդանով), վերցրեց նրա լեհական նորաձև վերարկուն ու ասաց. «Միշա, այս ի՞նչ քուրջ ես հագել»։ Ասաց ու վերարկուն դուրս շպրտեց պատուհանից: Բացեց պահարանը, որտեղից պատառոտված հագուստների մի մեծ կույտ թափվեց, ու մի ճղված վերարկու մեկնեց Միշային։ «Սա է քո ոճը»,- ասաց Փարաջանով։ Ինձ էլ մի մաշված անձրևանոց բաժին հասավ: Ստացվեց, որ բոլորս Փարաջանովի ոճով հագնվեցինք:

Նստեցինք մեքենաներն ու գնացինք ցուցահանդեսի բացմանը: Անհնար է բառերով նկարագրել այն, ինչ կատարվում էր ցուցահանդեսում: Վրաստան, արիստոկրատներ, ադամանդներով ու մորթիներով զարդարված մարդիկ, որոնք ոչ մի վայրկյան չէին հեռանում Փարաջանովից։ Ու այս շքեղության մեջ ես ու Արայիկը` մեր քրքրված ու մաշված ջինսերով:

Լևոն Գրիգորյան
Левон Григорян - Sputnik Արմենիա
Լևոն Գրիգորյան

Հանդիսավոր ընթրիք

Փարաջանովի ընկերներից մեկը ցուցահանդեսից հետո բոլոր ներկաներին հրավիրեց իր տուն` մասնակցելու Սերգեյի պատվին կազմակերպած հանդիսավոր ընթրիքին: Այդպիսի տուն ես այլևս չեմ տեսել: Կարծես մենք հայտնվել էին ուրիշ դարաշրջանում` մեծ հյուրասենյակ, արծաթյա շքեղ ջահեր, 300 հոգանոց սեղան ու հսկա բուխարի:

Ու մեծ թվով մարդկանց ուղեկցությամբ սենյակ ներխուժեց Փարաջանովը:

Բոլորը ոտքի կանգնեցին, լռություն տիրեց, Փարաջանովը սկսեց խոսել…

Վաճառված խաչը

Հատուկ Փարաջանովի համար Իսրայելում օծված խաչը մաեստրոն նվիրեց Սիբիրից եկած ու իր տանը բնակվող եղբայրներից մեկին:

Նվիրելուց առաջ ասաց. «Ես հավատացյալ չեմ, և խաչն ինձ հարկավոր չէ: Ես խաչը կտամ նրան, ով իրոք դրա կարիքն ունի»:

Ավելի ուշ պարզվեց, որ տղան նույն գիշերը վաճառել էր խաչը, որպեսզի խմիչք գնի: Մինչ օրս ափսոսում եմ, որ չվերցրի այդ խաչը նրա ձեռքից:

ԱԱԾ-ն թակում է դուռդ

Մենք նկարահանեցինք ու ձայնագրեցինք այն ամենն, ինչ հնարավոր էր: Սերգեյի հետ հնարավոր էր զրուցել միայն գիշերները, քանի որ օրվա ընթացքում բոլորը ցուցահանդեսին էին պատրաստվում: Այդ ժամանակ նրա հետ ևս մի մարդ էր ապրում, ով գրեթե ամբողջ օրը կիթառ էր նվագում: Մենք կարծում էինք, որ այդ մարդը նրա բարեկամն է: Հետո արդեն Երևանում պարզվեց, որ նա ԱԱԾ-ի գործակալ էր ու հետևում էր Փարաջանովին: Մինչ օրս ինձ համար գաղտնիք է մնացել, թե ինչու Փարաջանովը մեզ այդ մասին չէր զգուշացրել:

Ցուցահանդեսից հետո մենք վերադարձանք Երևան, ու մեզ ԱԱԾ կանչեցին։ Իսկ ԱԱԾ-ում հենց այն նույն` կիթառով մարդն էր նստած, նա ցույց տվեց մեզ ու ասաց, որ մենք ամեն ինչ նկարահանել ենք ու կադրեր ունենք: Այդ տարիներին հենց միայն ԱԱԾ-ի անունը լսելիս մարդիկ վախի ու սարսափի զգացում էին ապրում: Ժապավենները մեր ձեռքից վերցրին: Փառք Աստծուն, որ Արայիկը չասաց, որ մենք նաև աուդիոձայնագրություն ունենք: Չէ՞ որ Սերգեյն այնքան բան էր պատմել, որ նրան կրկին կարող էին նստեցնել, եթե այդ ձայնագրությունը նրանց ձեռքն ընկներ: Հետո Արայիկն ինձ ասաց, որ այրել է ձայնագրությունները։ Իհարկե ես համոզված չեմ, որ նա իսկապես այրել է դրանք։

Այ այսպես ավարտվեց մեր այն մտահղացումը, թե պիտի այնպիսի կադրեր նկարենք, որ ամբողջ աշխարհը ցնցվի:

Հունվարի 9-ին Սերգեյ Փարաջանովը կդառնար 92 տարեկան:

© Sputnik / Юрченко / Անցնել մեդիապահոցՍերգեյ Փարաջանով
Яков Явно, Сергей Параджанов - Sputnik Արմենիա
Սերգեյ Փարաջանով
Լրահոս
0