00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական օդապարիկի պատմությունը

Воздушный шар
Воздушный шар - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թռիչքի ժամանակ ապրած զգացողությունն անհամեմատելի է մյուս զգացողությունների հետ: Sputnik Արմենիան կպատմի ամենառոմանտիկ ու հեքիաթային տրանսպորտային միջոցի` օդապարիկի ու օդապարիկով թռիչքի մասին

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Անցուդարձ, եռուզեռ, իրարանցում, անդադար զանգող հեռախոս: Էքստրիմի սիրահարների խումբը տեղավորվում է առաջին հայկական օդապարիկի «սրահում»: Օդապարիկի կողքին կանգնած կինը խաչակնքում է օդում և օրհնանք ուղղում օդ բարձրացողներին:

«Շարժիչները» պատրաստ են, զարկերակը ուրախությունից, հուզմունքից կամ գուցե հենց վախից բաբախում է անասելի արագությամբ: «Մենք պատրաստ են թռիչքի», — ասում է օդապարիկի օդաչուն՝ Հայաստանի օդագնացների սպորտի ֆեդերացիայի հիմնադիր Նաիրի Բարսեղյանը: Օդապարիկը մեղմ ու սահուն երկինք է բարձրանում:

«Աննկարագրելի զգացողություն է, երբ սավառնում ես երկնքում, բարձրանում ես ամպերից վեր ու երկրին նայում ես վերևից: Մտքերդ խառնվում են իրար, ու եթե առաջին վայրկյաններին թուլություն ես ցուցաբերում ու մտածում՝ իսկ ինչ կլինի, եթե հանկարծ ցած ընկնեմ, ապա թռիչքը սկսելու պահից հետո ամեն բան փոխվում է, ու զարմանալի թեթևության ու ներդաշնակության զգացում է պարուրում քեզ», — Sputnik Արմենիա պորտալին է պատմում է օդապարիկի ակտիվ ուղևորներից մեկը՝ Արայիկ Բաղդասարյանը:

Շուրջ տասը տարի է՝ Հայաստանում այս սպորտաձևի խթանման հարցերով զբաղվում է «Sky ball» ընկերությունը, որը 10 անդամ ունի: Առաջին «կապված» ու «ազատ» թռիչքներն իրականացվել են 2014 թվականին: Անկախ մի շարք դժվարություններից ու խոչընդոտներից, թիմն իրականացրել է բազում թռիչքներ, որոնք սովորաբար տևում են 4-5 ժամ, իսկ թռիչքներն իրականացվում են Հայաստանի այն շրջաններում, որտեղ հարմար է թռիչքների համար և որտեղից կարելի է ամեն անգամ յուրովի բացահայտել հայրենի երկիրը:

Հայաստանի օդագնացների սպորտի ֆեդերացիայի հիմնադիր Նաիրի Բարսեղյանն ու նրա ուղևորները
Наири Барсегян и пассажиры - Sputnik Արմենիա
Հայաստանի օդագնացների սպորտի ֆեդերացիայի հիմնադիր Նաիրի Բարսեղյանն ու նրա ուղևորները

Օդապարիկը գրանցված է քաղաքացիական ավիացիայում, իսկ օդաչու Նաիրի Բաղդասարյանն ունի միջազգային օդաչուի որակավորում: Թռիչքներն իրականացվում են միայն քաղավիացիայի թույլտվությամբ ու վերահսկողությամբ:

Հայկական օդապարիկը նախատեսված է 4-5 հոգու համար, ներառյալ՝ օդաչուն: Ուղևորների ընդհանուր քաշը չպետք է գերազանցի 240 կգ-ը: Վերջերս օդապարիկը ռեկորդ սահմանեց և հասավ մինչև 3800 մետր բարձրության:
Նաիրին դեռ մանկուց էր հետաքրքրվում ավիացիայով, ու քանի որ Հայաստանում այս մարզաձևն այնքան էլ զարգացած չէր, ինչպես մյուս երկրներում, որոշեց դառնալ Հայաստանում մարզաձևի հիմնադիրը:

«Ես ուզում էի մարդկանց մեր երկիրը ցույց տալ մեկ այլ դիտակետից: Երբ առաջին անգամ զգացի այս գեղեցիկ ու զարմանահրաշ երևույթի՝ թռիչքի բերկրանքը, որոշեցի, որ հայկական օդապարիկի օդաչու եմ դառնալու», — պատմում է Նաիրի Բարսեղյանը:

Թիմի հիմնական նպատակն այն է, որ մարդկանց ցույց տան, թե որքան անվտանգ է թռիչքը, քանի որ մարդիկ թերահավատորեն են նայում այդ հարցին, իսկ շատերը օդապարիկով թռիչքը շփոթում են պարաշյուտով թռիչքի հետ: Օդապարիկի ուղևոր կարող է դառնալ ցանկացած մարդ: Թիմը հավաստիացնում է, որ որևէ տարիքային սահմանափակում չկա:

«Ամենաուշագրավն այն է, որ ամեն թռիչքի ժամանակ փոխվում է թե՛ տեսարանը, թե՛ մարդիկ, թե՛ զգացողությունները», — ասում է Նաիրին:
Թռիչքներն իրականացնելու առաջին իսկ տարվանից թիմը ֆեդերացիան ու նախատեսում է առաջիկայում մեծամասշտաբ միջոցառում կազմակերպել, որին կմասնակցեն աշխարհի տարբեր երկրների օդապարիկներն ու նրանց օդաչուները:

«Դժվարը սկիզբն էր: Մնացածը հաճելի դժվարություններ են, — ասում է Նաիրին ու ավելացնում,- երազում եմ Հայաստանում բազում օդապարիկներ տեսնել, որոնք հազարավոր անկրկնելի պահեր կպարգևեն մարդկանց»:

Լրահոս
0