03:22 21 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Мнацакан Бичахчян

Առանց զինգրքույկի Հայաստանից մեկնելը կարգելվի մինչև 35 տարեկաններին

Facebook
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
126321

Պարզեցվել է անձնագրում օտարերկրյա պետության վավերականության նշում կատարելու գործընթացը: Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում թեմայի շուրջ մանրամասներ է ներկայացրել Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Մինչև 2015 թվականի կեսերը անձնագրում օտարերկրյա պետության վավերականության նշում անելու համար զինգրքույկ կամ համապատասխան այլ փաստաթուղթ պահանջվում էր մինչև 50 տարեկան զինապարտ քաղաքացիներից։ ՊՆ-ն ու ոստիկանությունը եկել են ընդհանուր եզրահանգման, և անձնագրում օտարերկրյա պետության վավերականության նշում անելու համար զինվորական գրքույկ պահանջելու առավելագույն տարիք է սահմանվել 35-ը, նույնականացման քարտ և անձնագիր ստանալու համար՝ 50-ը։

Մնացական Բիչախչյանը նաև տեղեկացրել է, որ անձնագրում օտարերկրյա պետության վավերականության նշում կատարվում է նաև ՀՀ բոլոր սահմանային անցակետերում՝ ցանկացած օր, ցանկացած ժամի։ Եթե հին նմուշի անձնագրի ժամկետը լրացել է և այն երբեւէ չի երկարացվել, քաղաքացին հենց սահմանային անցակետում կարող է դիմել անձնագրի ժամկետը երկարացնելու և օտարերկրյա պետության վավերականության նշում ստանալու համար։

Օտարերկրյա պետության վավերականության նշում կատարելու համար պետական տուրք սահմանված չէ: Սակայն եթե քաղաքացին կատարում է օտարերկրյա պետության վավերականության նշում և միաժամանակ անձնագրի վավերականացման ժամկետեի երկարաձգում, ապա գանձվում է օտարերկրյա պետության վավերականության նշման մեկ տարվա համար սահմանված 1000 դրամ պետտուրքը և լրացուցիչ 10 հազար դրամ արտաբյուջետային վճար։

«Այս դեպքում պետք չէ շփոթել տվյալ պետություն մուտք գործելու համար դեսպանատների կողմից տրվող վիզան ու Անձնագրային ծառայության կլոր կնիքը։ Եթե հասել եք սահմանային անցման կետ, և լրացել է անձնագրում օտարերկրյա պետության վավերականության նշումը, ապա սահմանային ցանկացած անցման կետում կարող եք դիմել այս հարցով, և հաշված րոպեների ընթացքում անձնագրում կկատարվի օտարերկրյա պետության վավերականության նշում։ Այս դեպքում նույնպես մինչև 35 տարեկան զինապարտ քաղաքացիները պետք է պարտադիր ներկայացնեն զինվորական գրքույկ։ Եթե ներկայացնում են զինվորական կրթագրման վկայական, ապա պետք է ունենան տարկետման իրավունք։ Եվ նշված տարկետման ժամկետով էլ կամրագրվի վավերականության նշումը»։- մեկնաբանել է Անձնագրային և վիզաների վարչության պետը։

Մնացական Բիչախչյանը նաև բացատրել է, թե առանց ծնողների ներկայության ինչպես է կարգավորվում մինչև 16 տարեկան այն երեխաների անձնագրի փոփոխության հարցը, որոնք Հայաստանում են գտնվում, օրինակ, տատիկների ու պապիկների հետ:

«Հին նմուշի անձնագրի դեպքում մինչև 16 տարեկան երեխաները կարող են ստանալ հին նմուշի անձնագիր կամ բիոմետրիկ անձնագիր: Նույն ընթացակարգը գործում է նաև 16-18 տարեկան զինապարտ քաղաքացիների համար: Մինչև 16 տարեկան երեխայի անձնագիր ստանալու համար կարող են դիմել միայն ծնողները կամ ծնողներից մեկը, օրինական խնամակալը կամ հոգաբարձուն։ Հին նմուշի անձնագիր ստանալու դեպքում անձամբ ծնողը պետք է համապատասխան փաստաթղթերով ներկայանա անձնագրային ծառայություն: Երեխայի ներկայությունը պարտադիր չէ»,- ասել է Բիչախչյանը։

Բիոմետրիկ անձնագրի դեպքում ընթացակարգն այլ է: Երբ ծնողները Հայաստանում չեն, երեխայի անձնագիր ստանալու համար ծնողը պետք է ուղարկի դիմում, որի վրա վավերացված ստորագրություն լինի: Ցանկացած լիազորված անձ այդ դեպքում կարող է ներկայանալ Անձնագրային ծառայություն, բայց պարտադիր երեխայի հետ՝ տեղում լուսանկարելու համար։

Գլխավոր թեմաներ