00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիան Ռուսաստանի հետ ռազմական բախման չի գնա հայ–թուրքական սահմանին

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցБойцы САА в пригороде Дамаска Дарайе
Бойцы САА в пригороде Дамаска Дарайе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անհնար է ենթադրել, որ թուրքերը, պաշտպանվելով ՆԱՏՕ-ի «հովանոցով», իրավիճակը տարածաշրջանում կհասցնեն ռուսների հետ ուղղակի բախման, կարծում է թուրքագետ Հակոբ Չաքրյանը

Արման Վանեսքեհյան, Sputnik.

Սիրիայում իրավիճակն առաջիկայում կարող է վերածվել սիրիական բանակի և նրանց օգնող ռուսական ավիացիայի լուրջ մարտական բախման թուրքական կադրային զորամասերի հետ։ Եվ դա հունվարի 25-ին նախատեսված Սիրիայի հարցով ժնևի հանդիպման նախաշեմին։ Սակայն թուրքագետ Հակոբ Չաքրյանը համոզված է, որ անգամ իրադարձությունների նման զարգացումը հազիվ թե ազդի մի տարածաշրջանի վրա, որտեղ Թուրքիան ուղղակի հանդիպում է ռուսական կադրային ռազմական զորամիավորումների հետ։

«Առավել ևս Հայաստանի վրա, որտեղ տեղակայված են 102-րդ ռուսական ռազմակայանը և «Էրեբունի» ռազմական ավիակայանը»,- համոզված է փորձագետը։

Օրերս թուրքական Today's Zamman-ը հայտնել էր, որ հունվարի 11-ին թուրքական կադրային զորամիավորումները հատել են Սիրիայի սահմանը Լաթաքիայում` Ազազ քաղաքի շրջակայքում և ընդհարման մեջ մտել «Իսլամական պետության» գրոհայինների հետ։ Թերթը հստակեցնում է, որ մարտեր են մղվում նաև Իրաքի «Իսլամական պետություն» կազմակերպության և Ահրար աշ Շամի հետ։ Մյուս կողմից թուրքական կադրային զինվորականները մարտերի մեջ են մտել նաև սիրիական քրդերի ջոկատների հետ։ Սիրիական տարածք ներխուժելու նպատակը, ինչպես բացատրում է թուրքական հրատարակության հոդվածի հեղինակը, թուրքմենների պաշտպանությունն է։

Իրավիճակը սրվում է նրանով, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ սիրիական կառավարական զորքերը գտնվում են ռուսական ռազմական ավիացիայի պաշտպանության ներքո։ Թուրքագետ Հակոբ Չաքրյանը կարծում է, որ Today's Zamman թերթը լուրջ հրատարակություն է, որը հազիվ թե հրապարակի բացահայտ ապատեղեկատվություն։

«Իսկ դա նշանակում է, որ Թուրքիան խուճապի է մատնվել Ժնևի հանդիպման նախօրեին։ Հիշու՞մ եք, որ ժամանակին պաշտոնական Անկարան արգելել էր քրդական միավորումներին հատել Եփրատի արևմտյան ափը` սպառնալով նրանց դեմ ռազմական գործողություններ սկսել։ Փաստացի եթե թերթը ճիշտ է, ապա դա նշանակում է, որ Թուրքիան որոշել է գնալ սիրիական տարածքում ակտիվ ռազմական գործողությունների` անտեսելով սիրիական զորքերի և, ինչը նրանց համար առավել վտանգավոր է, ռուսական ավիացիայի հետ բախման վտանգը»,- ասում է փորձագետը։

Թուրքիայի նման գործողությունները կարող են բախում հրահրել սիրիական զորքերի հետ, որոնք գտնվում են ռուսական օդա-տիեզերական ուժերի պաշտպանության տակ։ Հարց է առաջանում` նման բախումն ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի վրա, որը սահմանակից է Թուրքիային։

«Իրականում իրադարձությունների նման զարգացումը չի նշանակի, որ ՆԱՏՕ-ն մտել է ընդհարման մեջ։ Հիշեք, երբ պաշտոնական Անկարան, կործանելով ռուսական Սու-24-ը, իսկույն դիմեց Վաշինգտոնի և ՆԱՏՕ-ի աջակցությանը, սակայն վերջինները հիացած չէին իրենց գործընկերոջ գործողություններից։ Պետք է հասկանալ, որ հիմա տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն ամենևին համաձայնեցված չեն ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ռազմական ղեկավարության հետ։ Թուրքերը գնում են արկածախնդրության` հուսալով, որ ՆԱՏՕ-ի անդամ լինելու փաստը կօգնի խուսափել ռուսական ռազմական ավիացիայի հետ անմիջական բախումից»,-կարծում է Չաքրյանը։

Փաստացի Թուրքիան ինքնակամ է գործում` չհամաձայնեցնելով իր գործողությունները ՆԱՏՕ-ի հրամանատարության հետ։ Դա սովորական քաղաքական արկածախնդրություն է։

Ի դեպ, ՆԱՏՕ-ի որոշ եվրոպական անդամներ ռուսական ինքնաթիռի կործանումից հետո բացահայտ խոսեցին այն մասին, որ Թուրքիային պետք չէր ներառել ՆԱՏՕ-ի կազմում։ Նա անկանխատեսելի, տաքարյուն գործընկեր է, որի առկայությունը կազմակերպությունում միշտ հղի է խնդիրներով և բարդություններով։

 

 

Լրահոս
0