00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ժաննա Անդրեասյան
Այս տարի Տավուշում, 2026-ին ՀՀ-ում ավարտական քննության միավորները կօգտագործվեն բուհ ընդունվելիս. Ժաննա Անդրեասյան
13:34
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքացին այլևս ստիպված չի լինի հերթ կանգնել արխիվում

 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ազգային արխիվում 2016 թվականին լուրջ փոփոխություններ կլինեն, որոնք կթեթևացնեն արխիվի աշխատակիցների աշխատանքն ու քաղաքացիների դիմելու ընթացակարգը

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. Հայաստանի քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի հերթ կանգնել արխիվից օգտվելու համար, այսուհետև նրանք կարող են հայտն ուղարկել էլեկտրոնային հասցեով: Այս մասին ասաց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը`լրագրողներին ներկայացնելով 2016 թվականի ծրագրերը:

Նրա խոսքով` այսօր Հայաստանի ոչ մի քաղաքացի չի կարող կենսաթոշակ ձևակերպել առանց արխիվից թուղթ վերցնելու, նույնիսկ եթե նա Հայաստանում չի բնակվում:

Համապատասխան փաստաթուղթ ստանալու համար 2015 թվականի ընթացքում ազգային արխիվ է դիմել 32 հազար մարդ։ Նրանց մի մասը Հայաստանի քաղաքացիներ են, մյուս մասը` հայրենակիցներ, որոնք տեղափոխվել են արտերկիր », — ասաց ազգային արխիվի ղեկավարը։

Նա ավելացրեց, որ այս տարի Հայաստանի ազգային ծառայությունը իրականացնում է մի ծրագիր, որի համաձայն քաղաքացին այլևս արխիվ չի դիմի, այլ կդիմի այն վայրը, որտեղից ստանալու է թոշակը, իսկ այդ սոցիալական ծառայությունը էլեկտրոնային համակարգով կդիմի արխիվին։

Վիրաբյանը նշեց, որ արխիվային փաստաթղթերը թվայնացվելու են։ Մասնավորապես, խոսքը վավերագրական ֆիլմերի, լուսանկարների ու այլ տեսանյութերի մասին է, որոնք տեղափոխվելու են կրիչների վրա։ Ընդ որում` պահպանվելու են նաև այդ փաստաթղթերի գրավոր ու թղթային տարբերակները։

«Այս տարի հրապարակվելու են արխիվային փաստաթղթեր՝ կապված Հայոց ցեղասպանության, Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ, և կհրապարակվի օսմաներեն փաստաթղթի բնագիրը պատճենի տեսքով և դրա թարգմանությունը», — ասաց Վիրաբյանը։

Նա նաև ավելացրեց, որ Հայաստանի ազգային արխիվը Ռուսաստանի պետական արխիվի հետ համատեղ կհրապարակի «Կովկասյան ճակատը 1914-1918թթ.» ժողովածուն, որը նյութեր է պարունակելու նաև Հայոց ցեղասպանության մասին։

© Sputnik / Асатур ЕсаянцԱզգային արխիվ
Национальный архив - Sputnik Արմենիա
Ազգային արխիվ
Ազգային արխիվը շարունակում է համագործակցել այն երկրների հետ, որտեղ Հայաստանի և հայ ժողովրդի մասին շատ նյութեր կան:

«Ֆրանսիայի հետ մենք իրականացնում ենք դեռևս անցյալ տարի մեկնարկած ծրագիրը, որը շարունակվելու է մինչև 2018 թվականը»,- ասաց Վիրաբյանը:

Ազգային արխիվի տնօրենի խոսքով` հայերի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն շատ կարևոր է։ շ

«Կարևոր է նոր տեղեկատվություն ստանալ տարբեր երկրներում բնակվող հայկական համայքների մասին, նրանց տնտեսական վիճակի, տեղաշարժի, միգրացիայի մասին, այն մասին, թե ինչպես են նրանց վերաբերվում այլ երկրներում», — նշեց Վիրաբյանը։

 

Լրահոս
0