11:46 25 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Փրկարարները պատրաստ են օգնել ձնաբքի մեջ հայտնված քաղաքացիներին

Փրկարարների տաք թեյը` վրանի սառած այցելուներին

© Sputnik/ Асатур Есаянц
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
34120

Փրկարարական ուժերն ավելացնում են իրենց գործի արդյունավետությունը: Այսուհետ մարզերում, հատկապես խնդրահարույց ճանապարհներին տեղադրվելու են հատուկ վրաններ, որոնք կօգնեն ձնաբքի մեջ հայտնված ու արգելափակված ճանապարհներին մնացած քաղաքացիներին:

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik, Գոհար Սարգսյան. ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանին մտահոգեց զանգերի այն տարափը, որ փրկարարներին էին ուղղում Ամանորի առաջին օրերին արգելափակված ճանապարհներին սառած ու վտանգված քաղաքացիները: Երկրի գլխավոր փրկարարի նախաձեռնությամբ հանրապետության դժվարանցանելի հատվածներում տեղադրվեցին վրաններ, որոնցում անհրաժեշտ օգնություն կմատուցվի ինքնազգացողության խնդիրներ ունեցող մարդկանց` տաք թեյից մինչև առաջին բուժօգնություն:

«Ձմեռը դեռ չի ավարտվել, այնպես որ այս ծրագիրն արդիական է: Վրանները տեղադրել ենք Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում, Ապարանում ու Գեղարքունիքի որոշ համայնքներում: Վրաններ շատ կան, ու անհրաժեշտության դեպքում մեր տղաները դրանք արագ կտեղադրեն ցանկացած կետում»,-ասում է Արմեն Երիցյանը:

Армен Ерицян
© Sputnik/ Асатур Есаянц
Արմեն Երիցյան

Փրկարարները նախարարի խոսքը «գետնով չեն տալիս», անմիջապես անցնում են գործի և լրատվամիջոցների ներկայացուցիչների առաջ հաշված րոպեների ընթացքում քանդում–հավաքում են վրաններից մեկը:

  • Փրկարարները տեղադրում են վրանը
    Փրկարարները տեղադրում են վրանը
    © Sputnik/ Асатур Есаянц
  • Փրկարարները տեղադրում են վրանը
    Փրկարարները տեղադրում են վրանը
    © Sputnik/ Асатур Есаянц
  • Փրկարարները տեղադրում են վրանը
    Փրկարարները տեղադրում են վրանը
    © Sputnik/ Асатур есаянц
  • Փրկարարները տեղադրում են վրանը
    Փրկարարները տեղադրում են վրանը
    © Sputnik/ Асатур Есаянц
1 / 4
© Sputnik/ Асатур Есаянц
Փրկարարները տեղադրում են վրանը

«Վրանները տրամադրել են մեր շվեյցարացի, ճապոնացի գործընկերներն ու ՀՀ կառավարությունը: Ինչքան լավ բան կարողանանք անել, մեր պատիվն է»,-ասում է Արմեն Երիցյանը:

Ավելի վաղ ՏԿԱԻ ՃԿԿ պետը Sputnik Արմենիային հայտնել էր, որ տարվա առաջին օրերին փրկարարների ուժերով ձնաբքից անվտանգ տարածք է տեղափոխվել ավելի քան 3000 մարդ ու 1265 տրանսպորտային միջոց: Դժվարանցանելի ճանապարհներին փրկարարները գերմարդկային ջանքեր են գործադրել ծայրահեղ վտանգավոր իրավիճակներում հայտնված մարդկանց օգնություն ցուցաբերելու համար: Արդյունքում տուժածներ ու վիրավոր չունենք:

Հունվարի 13-ի 16:00-ի դրությամբ ճանապարհները հիմնականում անցանելի են։ Վայոց Ձորի մարզում` Արենի-Խազիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի իրականացվում են ժայռաբեկորի պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ճանապարհահատվածը միակողմանի փակ է: Մինչ երթևեկության վերականգնումը առաջարկվում է օգտվել Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող ճանապարհից: Իսկ դժվարանցանելի Սոթք-Քարվաճառ ճանապարհը մաքրում ու մշակում են:

Գլխավոր թեմաներ