10:26 21 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Заседание по делу об убийстве семьи Аветисян российским военнослужащим Валерием Пермяковым

Դատարանը բավարարեց Ավետիսյանների հարազատների պահանջը

© Sputnik/ Асатур Есаянц
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
274 0 0

Երկրորդ նիստը նույնպես արտագնա է, այն անցկացվում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանի տարածքում

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Վալերի Պերմյակովի նկատմամբ արտագնա երկրորդ դատական նիստի պայմաների որոշ փոփոխություն է կատարվել, հաղորդում է Sputnik Արմենիայի թղթակիցը Գյումրիից, որտեղ րոպեներ անց կսկսվի դատական նիստը։

Նախ` բավարարվել է Ավետիսյանների հարազատների պահանջը` դատարանի դահլիճում հատուկ աթոռներ ու սեղաններ են տեղադրված ընտանիքի փաստաբանների և իրավահաջորդների համար։ Օրեր առաջ Ավետիսյանների հարազատները նշել էին, որ նորմալ պայմանների բացակայության դեպքում կլքեն դատարանի դահլիճը։ Դահլիճում ընդհանուր առմամբ ավելացվել են նստարանները, նախորդ նիստի ժամանակ դրանք 60-ն էին։

Ռազմակայանի տարածքում նվազագույնի է հասցվել ռուս զինվորների ներկայությունը, անցակետի մոտ մարդկանց և լրագրողների շփումը միայն հայ ոստիկանների և ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի կարգադրիչների հետ է։

Ինչպես խոստացել էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանը, լրատվամիջոցներին թույլ էր տրվել մեքենաներով ընդհուպ մոտենալ ռազմակայանի գլխավոր անցակետին։

Նշենք, որ երկրորդ նիստը նույնպես արտագնա է, այն անցկացվում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանի տարածքում, դահլիճի դիմաց տեղադրված են հատուկ վրաններ` քաղաքացիների և լրագրողների համար, որտեղ կան մոնիտորներ` նիստին հետևելու համար։

Հիշեցնենք, որ Գյումրիում, որտեղ տեղակայված է 102-րդ ռուսական ռազմակայանը, 2015 թվականի հունվարի 12-ին սպանվել էր մի ամբողջ ընտանիք, մեկուկես տարեկան երեխան մահացել էր մեկ շաբաթ անց հիվանդանոցում։ Հանցագործության կասկածանքով նույն օրը ձերբակալվել էր ռուս պայմանագրային զինծառայող Վալերի Պերմյակովը: Նա փորձել էր անցնել Թուրքիայի տարածք, և ռուս սահմանապահները նրան հայտնաբերել էին հենց սահմանին: Զենք հափշտակելու և դասալքության համար 2015 թվականի օգոստոսի 12-ին Գյումրիում դատարանը Պերմյակովին դատապարտել է 10 տարի ազատազրկման։ Սպանության մասին գործը հանձնվել է հայկական կողմին և քննվում է առանձին, առաջին նիստը տեղի էր ունեցել դեկտեմբերի 18-ին։

 

Գլխավոր թեմաներ