03:00 21 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Памятник Давиду Сасунскому

Ձուլելիս Սասունցի Դավթի ձիու կուրծքը պայթել է

© Sputnik/ Асатур Есаянц
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
79160

Երևանի Վարդան Մամիկոնյանի արձանը մարդիկ անվանում են «շաքարաքլոր», իսկ «Սասունցի Դավթի» ձիու կուրծքը սովորականից ավելի ուռած է. ինչու՞: Հարցերի պատասխանները կապված են արձանների ինժեներ Մկրտիչ Ամիրխանյանի անվան հետ, ում ահռելի աշխատանքի մասին շատերը չգիտեն: Նա այսօր կդառնար 105 տարեկան

Գոհար Սարգսյան, Sputnik.

1920-ական թվականներին աղմկոտ Երևանում է հայտնվում 14-ամյա Մկրտիչը, ով գաղթել էր Արևմտյան Հայաստանի Մուշ քաղաքից: Անտուն ու անօթևան տղան մի կտոր հացի ու ծածկի համար սկսում է օգնել Մաշտոցի պողոտայում կառուցվող շենքերի շինարարներին: Հարևանությամբ էր ապրում Եղիշե Չարենցը, ում հետ փոքրիկ Մկրտչին բախտ վիճակվեց ծանոթանալ: Այդ մասին Sputnik Արմենիային պատմում է Մկրտիչ Ամիրխանյանի որդին՝ Աշոտը:

Мкртыч Амирханян
© Sputnik/ Асатур Есаянц
Մկրտիչ Ամիրխանյանի որդին` Աշոտ Ամիրխանյանը

«Բոլորս էլ գիտենք, որ Չարենցը սիրում էր խմել: Ամեն անգամ երբ օրորվելով հասել է տան մոտ, գոչել է. «Մուկու՛չ, արի Հայոց մեծ բանաստեղծին տուն հանիր, թե չէ կընկնեմ»,-ժպիտով հոր պատմածն է հիշում Աշոտը:

Այն ժամանակ Մկրտիչ Ամիրխանյանը չէր էլ պատկերանում, որ դառնալու է հայտնի ու տաղանդավոր ինժեներ, աշխատելու է Երվանդ Քոչարի հետ: Ամիրխանյանն է կառուցել ու տեղադրել Քոչարի ստեղծած Սասունցի Դավթի արձանը: Քչերը գիտեն, որ ձուլման ընթացքում արձանի ձիու կուրծքը պայթել է:

Памятник Давиду Сасунскому
© Sputnik/ Асатур Есаянц
Սասունցի Դավթի արձանը

«Քոչարը վրդովվել է՝ չիմանալով ինչ անել: Հայրս առաջարկել է մետաղական մի կտոր ավելացնել ձիու կրծքին: Դրա համար էլ ձիու կուրծքն ավելի ուռած է, քան արձանի մակետի վրա»,-ասում է Աշոտը:

Sputnik Արմենիային հնարավորություն ընձեռվեց տեսնել Սասունցի Դավթի արձանի նախնական տարբերակը, որի հիման վրա էլ կառուցվել է երկաթուղային կայարանի առջև կանգնեցված Երևանի խորհրդանիշ-արձանը:

Макет памятника Давиду  Сасунскому
© Sputnik/ Гоар Саргсян
Սասունցի Դավթի արձանի մակետը

Մկրտիչ Ամիրխանյանը Խանջյան փողոցում կանգնեցրել է նաև Երվանդ Քոչարի կերտած Վարդան Մամիկոնյանի արձանը: Ինժեներին դուր չի եկել, որ ձիու ոտքերից բարձրացող ամպակերտ փոշին կարճ է, այդ ձևով արձանը նման է «շաքարաքլորի», նա առաջարկում էր ավելի տպավորիչ ու հասկանալի դարձնելու համար «երկարացնել» այդ փոշին:

Мкртыч Амирханян и Ерванд Кочар во время установки памятника Вардану Мамиконяну
Из личного архива
Մկրտիչ Ամիրխանյանն ու Երվանդ Քոչարը

«Քոչարը չի ընդունել Ամիրխանյանի դիտողությունը: Այդ անհամաձայնությունից հետո նրանք այդպես իրարից նեղացած են մնացել»,-պատմում է Մկրտիչ Ամիրխանյանի հարսը՝ Աստղիկը:

Մինչև օրս Հայաստանում շատերն այդ արձանը «շաքարաքլոր» են անվանում:

Памятник Вардану Мамиконяну
© Sputnik/ Асатур Есаянц
Վարդան Մամիկոնյանի արձանը

Ամիրխանյանի աշխատանքները բազմաթիվ են: Դրանցից հայերի համար ամենանվիրականն ու խորհրդանշականը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հավերժության տաճարն է: Հուշահամալիրի նախագծի հեղինակ, ճարտարապետ Արթուր Թարխանյանի գծագիրն իրականություն դարձնելու գործում մեծ ավանդ ունի Մկրտիչ Ամիրխանյանը:

«Եղբորս հետ օգնել ենք հայրիկիս արագ չափումներ կատարել: Հետո միանգամից քարերը տարել ենք տաշելու: Չեք պատկերացնի՝ որքան արագ է կատարվել պրոցեսը: Տաճարի ամեն քարի վրա աշխատում էր մի քարտաշ: Տրված կարճ ժամկետում 12 սյուները կանգնեցրինք»,-պատմում է Աշոտ Ամիրխանյանը:

Մկրտիչ Ամիրխանյանի գործը շարունակում է թոռը` Արթուր Ամիրխանյանը, հենց նա է ռեստավրացրել պապի կառուցած Սասունցի Դավթի արձանը, կրկին տեղադրել ձիու ոտքի մոտի թասը, որը գողացել էին:

 

Артур Амирханян
Из личного архива
Արթուր Ամիրխանյան
Արթուր Ամիրխանյանի անունը վերջերս հնչեց Թբիլիսիի Սուրբ Գևորգի հայկական եկեղեցու բացման առնչությամբ. նա ղեկավարում էր եկեղեցու վերակառուցման ծրագիրը, որն  իրականացվում էր «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA)  հիմնադրամի կողմից: Հիշեցնենք, որ մինչև եկեղեցու վերականգնումն այն ծանր վիճակում էր՝ խարխլված, մեծ ճաքերով, ներսի որմնանկարները սվաղված էին, իսկ կապտականաչավուն ջնարակված գմբեթը փակված էր ցինկապատ թիթեղով:

Фрески церкви Сурб Геворг в Тбилиси
Личный архив Артура Амирханяна
Սուրբ Գևորգ եկեղեցին

Ամիրխանյանների շառավիղը շարունակում է պապի սկսած գործը։

 

 

Գլխավոր թեմաներ