00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գլխավոր համաճարակաբան. Հայաստանում գրիպի համաճարակ չկա

© Sputnik / Asatur YesayantsГрипп, вирус
Грипп, вирус - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աշխարհում այժմ տարածված է հիմնականում A տեսակի վիրուսը` մոտ 60 տոկոս, և դրա կեսը հենց H1N1-ն է

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Հայաստանում գրիպի համաճարակ չկա, այդ մասին պաշտոնապես հայտարարեց երկրի գլխավոր համաճարակաբան Վլադիմիր Դավիդյանցը Sputnik ռադիոկայանին տված հարցազրույցում։

Նա պարզաբանեց, որ արվում է շաբաթական կտրվածքով ցուցանիշների մանրակրկիտ ուսումնասիրություն, և դրա հիման վրա որոշվում` համաճարակ կա՞ արդյոք, ըստ այդմ հիմա համաճարակ Հայաստանում չկա։

Նա նշեց, որ ամեն տարի ձմռանը տարածվում են գրիպը և շնչառական վարակների ամբողջ խումբը, դրանք սպասելի են, և առողջապահության ոլորտի դեռ աշնան փաստաթղթերում արտացոլվում են այդ ձմռան ամիսներին կատարվելիք միջոցառումները։

Դավիդյանցի խոսքով` իրենք չեն տարբերում սովորական գրիպը խոզի գրիպից, տարբեր տեսակի գրիպներն ունեն տարբեր բարդություններ` թոքային, աղեստամոքսային և այլն։ H1N1-ն ունի իր խոցելի խմբերը` հղիներ, երեխաները, սիրտ-անոթային, դիաբետով հիվանդներ, դրա համար նրանց մոտ այս գրիպի ժամանակ ծանր երևույթներ են առաջանում։

«Ի՞նչ է սովորական կամ խոզի գրիպը։ Մենք սկզբում գիտեինք պարզապես գրիպ, հետո գիտությունը զարգացավ, իմացանք, որ կա A և B տիպի գրիպ, A-ի մեջ ևս կան տարբեր տիպեր, որ կոչվում են H կամ N, 16 տեսակի H կա և 9 տեսակի` N: Ու մենք արդեն թվերով ու անուններով ենք խոսում` H1N1։ 2009-ին հասկացանք, որ ունենք վիրուս, և ունեցանք առաջին բռնկումը»,- նշեց Դավիդյանցը։

Նա չկարողացավ ասել` հիվանդացության նվազում նկատվու՞մ է, քանի բժիշկները չեն կարող հետազոտել Հայաստանի ամբողջ բնակչությանը։ Հետազոտություններ կատարվում են հատուկ խոցելի խմբերի շրջանում։

Նա չհամաձայնեց տարածված կարծիքի հետ, թե Հայաստանի բոլոր հիվանդանոցները լիքն են հիվանդներով, դրանք, նրա խոսքով, միայն այն բուժհաստատություններն են, որտեղ հատուկ պայմաններ են ստեղծված նման հիվանդներին ընդունելու համար, մասնավորապես` Էրեբունի, Արմենիա, Գրիգոր Լուսավորիչ, Արաբկիր բժշկական կենտրոնները։

Նա նաև հայտնեց, որ նախարարությունն ունի Տամիֆլյու դեղամիջոցի պաշար, որը հատկացվում է բուժհաստատություններին` ըստ նրանց պահանջի։ Տամիֆլյուն հիվանդները հիվանդանոցներում ստանում են անվճար։ Բայց միայն այդ դեղամիջոցով չեն պայքարում գրիպի դեմ, որովհետև այն ևս ունի հակացուցումներ։ Մշակված է հատուկ արձանագրություն, թե որ խմբերի համար բուժումն ինչպես պետք է ընթանա, և դրա համաձայն` բոլոր բժիշկները վերապատրաստվում են։

Նա հայտնեց, որ ըստ համաշխարհային տվյալների` այժմ տարածված է հիմնականում A տեսակի վիրուսը` մոտ 60 տոկոս, և դրա 50-60 տոկոսը հենց H1N1-ն է։

 

 

Լրահոս
0