10:02 23 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Улица Арама 30

«Հին Երևան» կամ ինչ է «մռնչում» բուլդոզերը

© Sputnik/ Асатур Есаянц
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
497 0 0

Փոքր կենտրոնում շենքը քանդելու աշխատանքները սկսվել են լուսադեմին: Արագ են աշխատել, այնպես որ 20 րոպեում շինության կեսը գետնին է հավասարվել, պատմում է ականատեսներից մեկը

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի- Sputnik, Դավիթ Գալստյան. Հայաստանի մայրաքաղաքը շարունակում է կորցնել իր պատմական դեմքը՝ այս անգամ զրկվելով Արամի և Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող ևս մի հին շենքից: Քանդել են նոր նախագծի շրջանակում, որը, որքան էլ տարօրինակ հնչի, կոչվում է «Հին Երևան»: Ենթադրվում է, որ այն վերստեղծելու է 19-20-րդ դարերի Երևանի ճարտարապետական տեսքը՝ այդ հատվածում պատմական ու մշակութային արժեք ներկայացնող մի քանի տասնյակ շենքեր ու ճարտարապետական շինություններ վերականգնելու միջոցով:

Նոր համալիրը կզբաղեցնի Աբովյան-Բյուզանդ և Արամի-Կողբացի փողոցների հատման հատվածը: Բոլոր «խարխլված» շենքերը կքանդվեն:

Այնտեղ, որտեղ շինարարություն է ընթանում, ոչ հեռու աշխատող բուլդոզերի մոտ մի կին էր կանգնած, որը ձեռքով փակել էր դեմքն ու կրկնում էր. «էս ի՞նչ են անում, ի՜նչ են անում…»

Ինչպես պարզվեց, Սուսաննան բնիկ երևանցի է և լավ է հիշում, թե ինչպես է փլատակների տեղում «թամանյանական» շենք եղել, որը ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի գլխավոր հատակագծի մի մասն էր:

«Ի՞նչ է նշանակում քանդել քաղաքը ու դրա փոխարեն  այսպես կոչված «Հին Երևան» կառուցել: Դա նորմալ չէ, նրանք գեղցիներ են: Բարբարոսություն է իսկական հին Երևանը քանդելը: Հանուն ինչի՞ են քանդում: Հանուն այդ անճոռնի շենքերի: Գոնե անօթևան մարդկանց համար շենքեր կառուցեին, բայց ոչ, կառուցում են վաճառելու համար, դրանից սիրտս արյունով է լցվում»,- ասում է Սուսաննան:

Житель Еревана на улице Арама 30
© Sputnik/ Асатур Есаянц
Արամի փողոցի բնակիչներից մեկը

Նրա խոսքով՝ Թամանյանը հասկանում էր, որ չի կարելի Փոքր կենտրոնում բազմահարկ շենքեր կառուցել, ուստի այստեղ եղել են միհարկանի կամ երկհարկանի շենքեր, չէ՞ որ եթե երկրաշարժ լինի, այդ ամենը ավերակների կվերածվի:

«Հին Երևան» եռամյա նախագիծը ֆինանսավորում է «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության ղեկավար, հայազգի գործարար Վարդան Սերմաքեշը, ով այս նախագծում շուրջ 150 մլն դոլար ներդրում է կատարել:

Арама 30
© Sputnik/ Асатур Есаянц
Արամի փողոց

Շատ ճարտարապետներ, մասնավորապես Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը նույնպես դեմ են նման կոմերցիոն մոտեցմանը՝ վկայակոչելով այն, որ այդ նախագիծը Թամանյանի սկզբնական մտահաղացման մեջ չկար:

Մինասյանի խոսքով` հին քարերով շարված պատերը չի կարելի հին Երևան անվանել, առավել ևս, որ Թամանյանի նախագծով դրանց փոխարեն պետք է կանաչ գոտի լիներ: Հաշվի առնելով մայրաքաղաքի մշակութային տեսքի «պահպանման» նախորդ փորձը՝ միայն մի բան է անցնում մտքովդ. «Քանդելը նրանց մասնագիտությունն է, ովքեր կառուցել չգիտեն»:

 

Գլխավոր թեմաներ