00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:30
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փառք վաղվա Հայաստանին

© mil.amМовсес Горгисян
Мовсес Горгисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մովսես Գորգիսյանի մահվանից մեկ տարի անց իրականություն դարձավ նրա կյանքի գլխավոր նպատակը` Հայաստանն անկախ հանրապետություն հռչակվեց

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik, Դավիթ Գալստյան. Քսանվեց տարի առաջ թշնամու գնդակից զոհվեց անկախության համար ակտիվ պայքար մղող, Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանը:

Երևանի մանկավարժական համալսարանի ռեժիսուրայի բաժինն ավարտելուց ու Գորիսի դրամատիկական թատրոնում երկու տարի աշխատելուց ընդամենը երեք տարի անց` 1987 թվականին, Գորգիսյանը դարձավ «Ազգային ինքնորոշում» միավորման անդամ, հիմնադրեց ու ստանձնեց «Հրապարակայնություն» և «Հայրենիք» ամսագրերի խմբագրի պաշտոնը:

Sputnik Արմենիա պորտալի հետ զրույցում «Ազգային ինքնորոշում» միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանը նշեց, որ Գորգիսյանը մեծ հումորի զգացում ուներ, ուժեղ էր ոգով, անկեղծ էր ու ազնիվ:

«Երկու Մովսես կար՝ մեկը միլիոնավոր անձանց նման ընտանիքին նվիրված անձնավորություն, մյուսը՝ ազգային գործիչ, ԽՍՀՄ-ում առաջին այլընտրանքային ժողովրդավարական կազմակերպության հիմնադիրներից մեկը», — ասաց Հայրիկյանը:

Նրա խոսքով՝ Մովսեսը բազմակողմանի զարգացած մարդ էր, մասնագիտությամբ ռեժիսոր լինելով` իր գիտելիքներն ու հմտությունները հմտորեն կիրառում էր քաղաքական ու ազգային-ազատագրական գործունեության մեջ:

«Իմ համախոհների մեջ նա ամենատաղանդավորն էր, եթե նա հասկանում էր, որ որևէ բան է պետք գործի համար, մի քանի շաբաթվա ընթացքում այդ ոլորտի պրոֆեսիոնալ էր դառնում», — ասում է Հայրիկյանը:

1988 թվականի մայիսի 28-ին Գորգիսյանը Ազատության հրապարակում առաջին անգամ բարձրացրեց եռագույնը:

Նրան վեց անգամ ձերբակալել են: Ընկերները բազմիցս նշել են, որ հենց ակտիվ գործունեության շնորհիվ էր նա կարողացել մարդկանց հավատն ամրապնդել վաղվա նկատմամբ, անկախության գաղափարի նկատմամբ:

«Նրա պայքարը երազանք չէր, այլ` իրականություն: Մովսեսը համոզված էր, որ շատ մոտ է այն պահը, երբ դառնալու է հայոց պետականության վերականգնման ու հայոց աշխարհի ստեղծման մասնակիցը», — ասում է նրա այրին՝ Ռուզաննա Գորգիսյանը:

Նա պայքարում էր ու պայքարի կոչ անում` կարծելով, որ «այն ժողովուրդը, որը չի ձգտում անկախության և համակերպվել է իր ստրկական վիճակին, որպես ազգ սպառել է իրեն ու այլևս գոյություն չունի»:

1990 թվականի հունվարի 18-ին կտրուկ սրվեց իրավիճակը Նախիջևանի սահմանակից Արարատի շրջանում. ադրբեջանական կողմն անդադար գնդակոծում էր հայկական մոտակա գյուղերը: Մովսեսը ջոկատով գրոհեց բարձունքի վրա տեղակայված թշնամու կրակակետերը, որոնք լռեցվեցին, սակայն մարտում ընկավ նաև ինքը։

Մովսես Գորգիսյանը թաղված է Ծիծեռնակաբերդում։

Լրահոս
0