10:05 25 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Зимняя дорога

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

© Svarogday
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
43 0 0

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Մադինա-Վերին Գետաշեն և Զովաշեն-Հատիս ավտոճանապարհները:Այս մասին հայտնում է ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը։

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Զանգեր-Սիսիան և Արագածոտնի մարզի Չքնաղ, Ձորագլուխ գյուղերի ավտոճանապարհները:

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում իրականացվում են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի:

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բեռնատարների, իսկ թեթև մարդատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Գլխավոր թեմաներ