14:35 21 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
В Нескучном саду

Ֆրանսիայում համասեռամոլները դիմում են փոխնակ մոր ծառայությանը

© Sputnik/ Владимир Вяткин
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
61850

Փոխնակ մայրությունը հայտնվել է Հայաստանի ու Ֆրանսիայի առողջապահության ոլորտի ներկայացուցիչների խոշորացույցի ներքո: Թեմային նվիրված համաժողովում ներկայացվեցին մեր երկրում օրենսդրական բացերն ու վերարտադրողական առողջության ֆրանսիական փորձը

Գոհար Սարգսյան, Sputnik

Ֆրանսիայում փոխնակ մայրությունն արգելված է: Թույլատրելի է միայն բարեգործական նպատակով և առանց շահույթի: Ժան Մուլեն-3 համալսարանի դոկտոր Գիյոմ Ռուսեն հայտնեց, որ Ֆրանսիայում փոխնակ մոր «ծառայությունից» օգտվում են նաև համասեռամոլները: Դա հարուցեց ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի զայրույթը:

«Իսկ ո՞վ է պաշտպանում այն երեխայի իրավունքները, ում ծնողները համասեռամոլներ են, մինչդեռ կենսաբանական ծնողները՝ կին և տղամարդ»,- հարցրեց Արա Բաբլոյանը:

Քանի որ Ֆրանսիայում ընդունված են միասեռական ամուսնությունները, այս հարցը մնաց անպատասխան:

Ժան Մուլեն-3 համալսարանի դոկտոր Գիյոմ Ռուսե
Ժան Մուլեն-3 համալսարանի դոկտոր Գիյոմ Ռուսե

Իսկ Հայաստանում իրավիճակն այլ է: Փոխնակ մոր օգնությունից օգտվում են միայն այն դեպքում, երբ կինը կարող է տալ ձվաբջիջ, բայց չի կարող կրել հղիությունը: Մեր երկրում փոխնակ մայրության առաջին դեպքն ուշագրավ է և հուզիչ. քույրը եղբոր ընտանիքի համար դարձավ փոխնակ մայր:

Փոխնակ մոր համար սահմանված են բժշկական ու բժշկասոցիալական ցուցումներ: Փոխնակ մայր կարող են դառնալ 18-35 տարեկան կանայք: Փոխնակ մայրը կարող է բարեկամական կապեր ունենալ տվյալ կնոջ կամ նրա ամուսնու հետ:

Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյան
Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյան

«Կառավարության որոշման նախագծով` «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների» մասին օրենքը ներկայումս փոփոխվում է, քանի որ ունի բացեր: Գենետիկական հաստատման հետ կապված փոփոխություններ կան. փոխնակ մայրը գենետիկական մայր չէ: Բացի այդ, փոխնակ մայրը չի կարող լինել ձվաբջջի դոնոր»,- ասաց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Центр акушерства, гинекологии и перинатологии им.Кулакова в Москве
© Sputnik/ Михаил Воскресенский
Փոխնակ մայրություն

Փոխնակ մայրն ու դոնորը միմյանց չպետք է ճանաչեն, դա բժշկական գաղտնիք է։ Sputnik Ամենիայի հարցին, թե բժշկական գաղտնիությունը չպահպանելու դեպքում ի՞նչ պատասխանատվության պետք է ենթարկվի տվյալ բժիշկը, Հայաստանի առողջապահության ազգային ինստիտուտի առողջապահական իրավունքի կենտրոնի ղեկավար Ռոզա Բաբայանը պատասխանեց.

«Օրենսդրության մեջ սահմանված չէ «բժշկական գատնիք» հասկացությունը: Բայց այս պահին նախարարությունը ներկայացրել է վերարտադրողական առողջության օրենքի փոփոխությունների փաթեթ, որտեղ հստակ նշված են պատասխանատվությունը, իրավունքներն ու պարտականությունները»,- նշեց նա:

Փոխնակ մայրության ճանապարհով ծնվող երեխաների թիվը Հայաստանում գնալով ավելանում է, չնայած ոլորտի պատասխանատուները դժվարանում են թվեր հրապարակել: Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ փոխնակ մոր միջոցով երեխա ունենալը զույգի համար մինչև 25 հազար ԱՄՆ դոլար է կազմում: Ու քանի որ դա «թանկ հաճույք» է, չի «տեղավորվում» պետպատվերի շրջանակում:

 

 

Գլխավոր թեմաներ