17:31 19 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Учащиеся на уроке информатики

Առողջապահության նախարարն առաջարկել է ևս մեկ շաբաթով երկարաձգել արձակուրդները

© Sputnik/ Валерий Шустов
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
50 0 0

Հայաստանի առողջապահության նախարարն առաջարկում է ևս մեկ շաբաթով երկարաձգել արձակուրդները

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի-Sputnik. Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ` առողջապահության նախարարը կրթության և գիտության, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություններին ու Երևանի քաղաքապետարանին առաջարկել է ևս մեկ անգամ երկարաձգել ձմեռային արձակուրդները:

Առաջարկը վերաբերում է հանրակրթական, նախնական ու միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններին:

ՀՀ առողջապահության նախարարը հանրապետության վարչապետին ներկայացրել է, որ վերջին օրերին հանրապետությունում իրականացված սուր շնչառական վարակների և գրիպի մշտադիտարկման արդյունքների համաձայն` իրավիճակը կայուն է։ Արձանագրվում է ծանր դեպքերի նվազում։ Շարունակվում են կանխարգելիչ և բուժական գործողությունները:

Միաժամանակ առաջարկվել է, որպեսզի շաբաթ և կիրակի օրերին պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում հերթապահություններ սահմանվեն։

 

 

Գլխավոր թեմաներ