20:32 26 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Зоопарк в Гюмри

Գյումրու կենդանաբանական այգու արջերը կտեղափոխվեն Ռումինիա

Roger Allen
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
196 0 0

Գյումրու կենդանաբանական այգու արջերը՝ Միշան ու Մաշան, սպասում են իրենց անձնագրերին, Sputnik Արմենիային հայտնեց այգու տնօրենը

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Գյումրու մասնավոր կենդանաբանական այգում բնակվող կենդանիների անմխիթար վիճակի շուրջ ծավալված աղմուկը վերջապես արձագանք գտավ: Կենդանաբանական այգու տնօրեն Ստեփան Վարդանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ արջերը կտեղափոխվեն Ռումինիա, արջերի հատուկ պահպանման ու խնամքի այգի, որտեղ կենդանիներն ապրում են բնական միջավայրում:

«Արջերին տեղափոխելու նախաձեռնությամբ հանդես է եկել Libearty Bear Sanctuary կազմակերպությունը: Այս պահին սպասում ենք ՀՀ բնապահպանության նախարարության պատասխանին, որը խոստացել է այդ հարցը շատ արագ լուծել: Առյուծների հետ կապված վիճակը դեռ անորոշ է, թեև բնապահպանության նախարարության հատուկ հանձնաժողովը խոստացել է մտածել նաև այդ ուղղությամբ: Հուսամ՝ առյուծի՝ Մերիի ու նրա ձագերի՝ Զիտայի ու Գիտայի հարցը ևս շատ շուտ կլուծվի»,- նշեց կենդանաբանական այգու տնօրեն Ստեփան Վարդանյանը:

Այգու տնօրենը հայտնեց, որ լրատվամիջոցների բարձրացրած աղմուկից հետո լուծվել է նաև կենդանիների կերի հարցը:

Երբ կենդանիների անձնագրերը պատրաստ լինեն, Գյումրու քաղաքապետարանն էլ խոստացել է օգնել արջերի տեղափոխման գործում:

 

Գլխավոր թեմաներ