00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Եղիշե Կիրակոսյան
ՄԱԿ-ի ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն. Եղիշե Կիրակոսյան
11:07
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. Ռուսաստանում հայկական արտադրանքի ներկրման արգելքը ժամանակավոր է

© Photo : Unsplash / Andra C Taylor JrМолочная продукция
Молочная продукция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռոսսելխոզնադզորը հունվարի 20-ից ժամանակավոր արգելք է մտցրել Հայաստանից Ռուսաստան դաբաղով հեշտորեն հիվանդացող կենդանիների (այդ թվում` խոզ, կով, գոմեշ, ոչխար և քարայծ) մսի ու այդ կենդանիներից ստացվող գենետիկ նյութի ներմուծման համար: Իրավիճակը Sputnik Արմենիա թղթակցին պարզաբանեց գյուղատնտեսության նախարարության մասնագետը

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik, Անի Լիպարիտյան. Թուրքիայից ու Իրանից փոխանցված դաբաղի վիրուսը Հայաստանում մեկ կենդանու մահվան պատճառ դարձավ, Sputnik Արմենիա պորտալին ասաց ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը:

Ընդ որում, հայ մասնագետներն ամեն տարի ու ճիշտ ժամանակին հակահամաճարակային միջոցառումներ են անցկացնում:

«Չնայած դրան` Հայաստանում կենդանիներին ներարկված պատվաստանյութը Թուրքիայում հայտնված վիրուսի շտամ չէր ենթադրում: Հետևաբար` պատվաստանյութը չկարողացավ դիմադրել այդ հիվանդությանը», — ասաց Մկրտչյանը:

Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր հայտնվել, որ ՌԴ-ն հունվարի 20-ից արգելել է Հայաստանից կաթնամթերքի ու մսի ներկրումը՝ դաբաղի հետ կապված անկայուն իրավիճակի հետ կապված: Սահմանափակումները վերաբերում են նաև գյուղատնտեսական ապրանքի մի ամբողջ ցուցակի:

Մկրտչյանն ասաց, որ խուճապի մատնվելու կարիք չկա, իրավիճակը վերահսկվում է: Իրականում այս` ժամանակավոր բնույթ կրող արգելքը կվերաբերի միայն մսամթերքին:

««Ռուսաստանն արգելել է» ձևակերպումը ճիշտ չէ, քանի որ անհրաժեշտ էր նշել, որ արգելքը ժամանակավոր բնույթ է կրում: Բացի մսից ու կաթնամթերքից, Ռոսսելխոզնադզորն արգելել է նաև վիրուսի քայքայումը երաշխավորող համապատասխան տեխնոլոգիայով չմշակված բրդի ու կաշվի ներկրումը», — ասաց Մկրտչյանը:

Sputnik Արմենիա պորտալի զրուցակիցը պարզաբանեց, որ Հայաստանը, Թուրքիան ու Իրանը Միջազգային անասնահամաճարակային բյուրոյի անդամ են: Այդ կազմակերպությունն իր մասնակիցներին պարտավորեցնում է որոշակի օրենքի հետևել, որի համաձայն` այս կամ այն հիվանդության հայտնաբերման ժամանակ նրանցից յուրաքանչյուրը պարտավոր է տեղյակ պահել այդ մասին:

«Անցյալ տարվա դեկտեմբերին Արմավիրի մարզի գյուղերից մեկում դաբաղի դեպք հայտնաբերելուց անմիջապես հետո այդ մասին հայտնել էին ՄԱԲ: Լաբորատոր հետազոտությունների տվյալները հասանելի են այդ կազմակերպության ցանկացած մասնակից երկրի ներկայացուցչի», — պատմեց փորձագետը:

Հայաստանում անասուների հիվանդության պատճառը, փորձագետի կարծիքով, կարող էր լինել այլ երկրում տարածված վարակը, ինչի օգտին խոսում է անմիջականորեն մոտ գտնվելու փաստը՝ 3 կմ հայ-թուրքական սահմանից:

Նա ավելացրեց, որ դաբաղը արագ տարածվելու հակում ունի: Հարևան երկրներում դաբաղի դեպքեր են գրանցվել, մասնավորապես` երեք դեպք Թուրքիայում և մի քանի դեպք Իրանում:

«Արդյունքում մեզ մոտ իրականացվել են անասնաբուժական և համաճարակաբանական միջոցառումներ, պետպատվերի շրջանակում բոլոր կենդանիներն անվճար պատվաստվել են, որպեսզի կանխվի վարակի տարածումը: Գյուղերում անասուններն ամեն տարի պատվաստվում են», — ասաց նա:

Մկրտչյանը նշեց, որ անասնաբուժական տեսչության մասնագետները տեղեկացրել են համապատասխան կազմակերպությանն այն մասին, որ նա բարելավի պատվաստանյութի որակը, որը կօգնի պրոֆիլակտիկայի հարցում, ինչպես նաև կվերացնի հիվանդության կրկնակի տարածումը:

Ընդ որում` նա նշեց, որ դաբաղի հետ կապված իրավիճակը երկրում վերահսկվում է:

«Խուճապի մատնվելու կարիք չկա, քանի որ մոտ ժամանակները նոր հայտարարություններ կարվեն իրավիճակի վերաբերյալ, որը վերահսկվում է: Իրավիճակը պարզաբանելու համար Հայաստան մոտ օրերս կժամանեն Ռոսսելխազնադզորի աշխատակիցները: Ընդ որում, նրանց այցի մասին պայմանավորվածությունը վաղուց էր ձեռք բերվել», — ասաց Sputnik Արմենիա պորտալի զրուցակիցը:

Նրա խոսքով՝ երբ ժամանեն համապատասխան փորձագետները, կքննարկվի ԵՏՄ շրջանակներում լաբորատոր հզորությունների, շենքերի ու կառույցների ուժեղացման, ինչպես նաև Հայաստանի տարածքում հիվանդությունների չտարածման հարցերը:

«Այսօր ոչ մի երկիր ապահովագրված չէ դաբաղից: Ռուսաստանում նույնպես դաբաղի դեպքեր են գրանցվել: Դաբաղը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Լավ է, որ Հայաստանում եղանակն այժմ չի նպաստում վարակի տարածմանը, կենդանիների շփումը հասցված է նվազագույնի», — ավելացրեց փորձագետը:

 

 

 

 

Լրահոս
0