00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեկնաբան. Օզբիլիսը ճիշտ որոշում է կայացրել

© Photo : News SportboxАраз Озбилиз
Араз Озбилиз - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անկախ նրանից, թե Օզբիլիսը որտեղ կխաղա` Թուրքիայում կամ Իսպանիայում, ամեն դեպքում կատարելագործվելու հնարավորություն կունենա, կարծում է Մեհրաբյանը

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik, Դավիթ Գալստյան. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսի տեղափոխումը «Սպարտակից» թուրքական «Բեշիքթաշ» ակումբ ճիշտ որոշում է, Sputnik Արմենիա պորտալին ասաց մարզական մեկնաբան Մենուա Մեհրաբյանը:

«Օզբիլիսի տեղափոխությունը «Բեշիքթաշ» ճիշտ էր այնքանով, որ առկա բոլոր տարբերակների մեջ լավագույնը հենց թուրքական ակումբն ընտրելն էր: Նախ` Թուրքիայի առաջնությունը բավական լավ, բավական լուրջ առաջնություն է, որտեղ իսկապես կարելի է առաջադիմել: «Բեշիթաշը» թուրքական ֆուտբոլի ամենաճանաչված ակումբներից մեկն է, որը խաղում է եվրագավաթներում», — ասաց նա:

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախորդ առաջնության արդյունքներով` «Սպարտակը» դուրս էր մնացել եվրագավաթների ուղեգիր ապահովող տեղերից, իսկ ընթացիկ առաջնության ընթացքն էլ, փորձագետի կարծիքով, գրեթե նույնն էր խոստանում:

Ընթացիկ խաղաշրջանում Օզբիլիսը «Սպարտակի» կազմում խաղացել է 9 խաղ ու մեկ գնդակ դարպաս ուղարկել: Կիսապաշտպանը կարմիր-սպիտակների ակումբ է մտել 2013 թվականին «Կուբանից»:

Բացի այդ, փորձագետը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Օզբիլիսը Սպարտակի մեկնարկային կազմում շատ հազվադեպ էր հայտնվում, և ակնհայտ էր, որ Ալենիչևը լուրջ հույսեր չէր կապում Արասի հետ:

Իսպանական «Ռայո Վալյեկանոյում» Օզբիլիսի հնարավոր ելույթը մեկնաբանելով՝ փորձագետը նշել է, որ թե՛ Թուրքիայի, և թե՛ Իսպանիայի առաջնություններում Օզբիլիսը հրաշալի հնարավորություն կունենա լավագույնս դրսևորվելու և կատարելագործվելու:

«Իսկ «Ռայո Վալյեկանոյում», գուցե, կարող է նաև դառնալ թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը», — ասաց Մեհրաբյանը:

Ամեն դեպքում, նրա խոսքերով, Օզբիլիսը ընտրեց ճիշտ տարբերակ՝ միայն ու միայն ֆուտբոլ խաղալ:

«Որտեղ էլ որ մրցաշրջանի գարնանային հատվածը սկսի Արասը, ես մեր ֆուտբոլիստին ի սրտե հաջողություններ եմ մաղթում և սպասում վառ, գեղեցիկ ու արդյունավետ խաղի», — ընդգծեց Մեհրաբյանը:

 

 

Լրահոս
0