00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բժիշկները օգնություն են ցուցաբերում Ավետիսյանների հարազատներին. նիստն ընդմիջվեց

Բաժանորդագրվել
Մարդիկ հուզվեցին ու իրենց վատ զգացին այն ժամանակ, երբ սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը սկսեց ներկայացնել սպանության օրվա դեպքերը

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Պերմյակովի նկատմամբ դատական երրորդ նիստն ընդմիջվեց, քանի որ վկաների հարցաքննության ժամանակ Ավետիսյանների ընտանիքի հարազատները վատ զգացին, և շտապօգնության բժիշկները սկսեցին օգնություն ցուցաբերել նրանց, հաղորդում է Sputnik Արմենիայի թղթակիցը դատարանի դահլիճից։

Մարդիկ հուզվեցին ու իրենց վատ զգացին այն ժամանակ, երբ սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը`Ռիտա Պետրոսյանը սկսեց ներկայացնել այդ օրվա հետ կապված մանրամասները։

Նշենք, որ դատական երրորդ նիստի ժամանակ դատարանի դահլիճում հանեցին մեղադրյալի ձեռնաշղթաները, քանի որ նախորդ նիստի ժամանակ ներկայացված միջնորդությունից հետո դատարանը որոշում կայացրեց դահլիճում Պերմյակովին թողնել առանց ձեռնաշղթաների։ Ի դեպ, ձեռնաշղթաները հանելու համար դիմեցին փրկարարների օգնությանը։

Նիստը, որը մեկնարկեց 30 րոպե ուշացումով, մեկնարկեց Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպանների միջնորդությամբ` գործի ռուսական կողմի դատավարության որոշ փաստաթղթեր և ընդհանրապես ողջ գործը հայկական գործին կցելու վերաբերյալ։ Դատարանը նախագահող դատավոր Հարություն Մովսիսյանը միջնորդության քննությունը հետաձգեց` պատճառաբանելով, որ դեռ պետք է պարզվեն էական հանգամանքներ։ Սա առաջացրեց իրավահաջորդների շահերի պաշտպանների դժգոհությունը։

«Պարոն դատավոր, եթե բոլոր կողմերը միջնորդությանը դեմ չեն, ապա Դուք չեք կարող այդ միջնորդությունը մերժել»- նշեց իրավահաջորդների շահերի պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանը։

Հասմիկ Ավետիսյանի քույրը` Ռիտա Պետրոսյանը նույնիսկ նշեց, որ դատավորը կաշկանդված է։

«Պարոն դատավոր, Դուք կաշկանդված եք, նույնիսկ կենդանի և մահացած մարդկանց անուններն եք խառնում»,- ասաց Պետրոսյանը։

Այնուհետև դատավորը հայտարարեց դատաքննական փուլի մեկնարկի մասին։ Սահմանվեց ապացույցների հետազոտման կարգը, վկաների հարցաքննման ժամանակ Ավետիսյանների պաշտպանների կողմից ներկայացվեց միջնորդություն` անջատել ուղիղ եթեր հեռարձակող լրատվամիջոցների ձայնը։ Միջնորդությունը բավարարվեց։

Заседание по делу об убийстве семьи Аветисян российским военнослужащим Валерием Пермяковым - Sputnik Արմենիա
Պերմյակովի դատը. փաստաբանները կարևոր միջնորդություն են պատրաստում
Հիշեցնենք, որ Գյումրիում, որտեղ տեղակայված է 102-րդ ռուսական ռազմակայանը, 2015 թվականի հունվարի 12-ին սպանվել էր մի ամբողջ ընտանիք, մեկուկես տարեկան երեխան մահացել էր մեկ շաբաթ անց հիվանդանոցում։ Հանցագործության կասկածանքով նույն օրը ձերբակալվել էր ռուս պայմանագրային զինծառայող Վալերի Պերմյակովը: Նա փորձել էր անցնել Թուրքիայի տարածք, և ռուս սահմանապահները նրան հայտնաբերել էին հենց սահմանին: Զենք հափշտակելու և դասալքության համար 2015 թվականի օգոստոսի 12-ին Գյումրիում դատարանը Պերմյակովին դատապարտել է 10 տարի ազատազրկման։ Սպանության մասին գործը հանձնվել է հայկական կողմին և քննվում է առանձին, առաջին նիստը տեղի էր ունեցել դեկտեմբերի 18-ին։

 

 

Լրահոս
0