00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երզնկայի Սուրբ Աստվածածին եկեղեցին ավերել են գանձագողերը

© Sputnik / ФотолурСамвел Карапетян
Самвел Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիայում գանձ որոնողների հերթական զոհն է դարձել 1800-ականներին կառուցված հայկական եկեղեցին: Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ներկայացրել է Թուրքիայում գտնվող հայկական մշակութային ժառանգության ընդհանուր վիճակը:

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Թուրքիայում հետևողականորեն վերացնում են հայկական մշակութային կառույցները, ինչը փորձագետների կարծիքով, պետական քաղաքականության հետևանք է: Եկեղեցու ավերման վերջին հաստատված դեպքը վերաբերում է Երզնկայի Սուրբ Աստվածածին եկեղեցուն:

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը Երզնկայում է եղել 2008-ին, հիշում է, որ այդ ժամանակ եկեղեցին ամբողջովին կանգուն էր, քանդված էր միայն արևելյան պատը:

«Եկեղեցին ընդարձակ, բարձր կառույց է: Պատերի մեջ 12-րդ դարի խաչքարեր կան, ներսում` որմնանկարներ։ Երզնկայի գավառում լավ պահպանված եկեղեցիներից մեկն էր և գտնվում էր հենց գյուղի մեջ, սովորաբար աչքից հեռու տեղերում են ավելի շատ գանձախուզությամբ զբաղվում։ Մի քիչ զարմանալի է, որովհետև հենց 2008-ին գանձախուզության որևէ ակնառու դրվագ չտեսանք: Պատճառը երևի այն է, որ բոլորն ուզում են քանդել, բայց մեկը մյուսից քաշվում են, և հիմնահատակ ավերվում են աչքից հեռու գտնվող հուշարձանները»,- նշում է Կարապետյանը:

Ընդհանրապես Արևմտյան Հայաստանի տարածքում գտնվող հայկական եկեղեցիներում գանձախուզությունը նորություն չէ, և ըստ հուշարձանագետի, դա իրականացվում է պետական քարոզչության հետևանքով: Ցեղասպանությունից հետո տասնամյակներ շարունակ Թուրքիան պետական մակարդակով արդիական է պահում «հայկական գանձերի» առասպելը և դրանով գայթակղում արկածախնդիրներին:

«Հեռուսատացույցով, ռադիոյով ու տպագիր մամուլով ներկայացնում են նյութեր, որոնց հերոսները պատմում են, թե ինչպես են գանձ գտել այսինչ գյուղի այսինչ հայից մնացած ինչ-որ կառույցում: Ու նա հպարտությամբ ցույց է տալիս դիմացը լցրած ոսկեդրամները»,- ասում է Կարապետյանը:

Սա մի կողմից պետական քարոզչություն է, մյուս կողմից էլ՝ իրականթյուն: Հայերը չգիտեին, որ իրենց տները լքում են հավերժ: Ու իսկապես բազմաթիվ են փաստերը, որ շինարարության ընթացքում պատերի մեջ թաքցրած արժեքավոր իրեր են հայտնաբերվել:

«Հասարակությունը հիվանդացել է այդ մոլուցքով, գիշեր-ցերեկ փորում են: Դուք չեք պատկերացնի` ինչ վիհեր են փորում: Կարող է մինչև 40 մետր խորանան: Բանական է, որ եթե մեկը մի գանձ պետք է թաղեր, 30-40 մետր խորությամբ չէր թաղելու: Այդ փոսերը արդեն սերնդեսերունդ են փոխանցում: Քանդում են մի տեղ, որ ասենք այսօրվա քանդողի հայրն է քանդել, պապն է քանդել, պապի հայրն է քանդել: Մեր երկիրը աղացել են արդեն, շատ քիչ բան է մնացել»,- ասում է հուշարձանագետը:

Դեռևս 2004 թվականից Արևմտյան Հայաստանում ուսումնասիրություններ կատարող Կարապետյանն իր պարբերական այցելությունների ընթացքում արձանագրել է, որ ավերածությունների ծավալն օրեցօր է մեծանում:

«Նույն վայրը երկրորդ անգամ այցելելուց հետո միշտ նկատել ենք տարբերությունը: Եվ անվերջ միայն դեպի ավերում, վերջին բեկորների փոշիացում: Շատ չի անցնի, մինչև մի տասնամյակ, ու թուրքերն ու քրդերը հայի հետքը մեր տան միջից իսպառ մաքրագործած կլինեն»,- ցավով նշում է Կարապետյանը:

Ավերածություններին զուգահեռ Թուրքիայի իշխանությունները նաև ցուցադրում են իրենց հանդուրժողականությունը և երբեմն վերակառուցում ու նորոգում են հայկական եկեղեցիներն ու այլ կառույցներ: Երզնկայի եկեղեցու առնչությամբ նահանգապետարանը խոստացել էր նորոգել եկեղեցին, բայց այդպես էլ որևէ աշխատանք չի արվել: Ըստ հուշարձանագետի՝ սրանք Թուրքիայի կառավարության կողմից Եվրոպայի աչքին հաճոյանալու ցուցադրական քայլեր են, և պետությունն այդ քաղաքականությունը որդեգրել է 90-ականների վերջից, «ուզում է քաղաքակիրթ երևալ ու ցույց տալ, որ ինքն ավելի քաղաքակիրթ է, և այլևս հայկական հուշարձանների մասով անհանգստանալ պետք չէ»

Ցեղասպանությունից հետո տասնամյակներ շարունակ հնարավոր չի եղել ոչ լուսանկարել ու ոչ էլ գրանցել հայկական հուշարձանները: Վերջին տարիներին իրականացված ակտիվ ուսումնասիրությունները միայն հուշեր ու հետքեր են արձանագրել, որոնք չեն կարող ամբողջական պատկերացում տալ դրանց իրական տեսքի ու նշանակության մասին: Որոշ դեպքերում էլ պատահական արված լուսանկարներ են մեզ հասել:

«Լուսանկարիչը շնիկ է նկարել, հետևի պլանում երևում է Մուշի Եղերդուտի սուրբ Հովանու վանքը, որը քանդելու կարգադրությունը տվել է Մուշի քաղաքապետարանը: Հսկայական վանքի քարերը տարան Մուշի դպրոցներից մեկը կառուցեցին, այսինքն հսկայական վանքը շինանյութի վերածեցին: Մինչ քանդելը, մինչ 15 թվականը մեկ լուսանկարով էր անմահացել, այն էլ՝ պատահական: Մենք այս դաշտում շատ անելանելի վիճակում ենք, բայց մեզ մնում է վերջին փշրանքները, որոնք դեռ կան, որոնք վաղը չեն լինելու: Գոնե այդ վերջին փշրանքները արձանագրենք…»,- եզրափակում է Սամվել Կարապետյանը:

 

Լրահոս
0