00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ձյան և բքի պատճառով Բավրայից Գյումրի մեքենաները երթևեկում են խմբերով

© Sputnik / Asatur YesayantsЗима в Армении. Снегопад
Зима в Армении. Снегопад - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրի-Բավրա ճանապարհին ուժեղ բուք է, տեսանելիությունը գրեթե զրո է, ձյան շերտը մոտ մեկ մետրի է հասնում

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի- Sputnik. Արթիկ-Ալագյազ, Արագած-Ծիլքար, Մաստարա-Լանջիկ-Մարալիկ, Արթիկ-Մարալիկ, Գյումրի-Բավրա ճանապարհահատվածները, Սպիտակի ոլորանները, Ջաջուռի լեռնանցքը տեղացած ձյան և ուժեղ բքի պատճառով դժվարանցանելի են, հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը։

Չնայած սաստիկ բքին՝ նշված հատվածներում ճանապարհաշինական ընկերություններն անընդմեջ մաքրում են ճանապարհները, որպեսզի դրանք չփակվեն։

Գյումրի-Բավրա ճանապարհահատվածը սպասարկող «Աշոցքի ՃՇՇ» ՓԲ ընկերության տնօրեն Մարսել Կարապետյանը տեղեկացրեց, որ եղանակային դժվարին պայմաններում աշխատում են ՏԿԱԻ նախարարության փրկարար ծառայության ու Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ:

«Բավրայի մաքսատան աշխատակիցների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, 20-25 ավտոմեքենա հավաքվում են, խումբ-խումբ ուղեկցում ենք մինչև Գյումրի։ Հիմա ճանապարհին դեռ ուժեղ բուք է, տեսանելիությունը համարյա զրո է: Ձյան շերտը մոտ մեկ մետրի է հասնում։ Ձյուն մաքրող 11 մեքենա է աշխատում այս պահին, որպեսզի հնարավոր լինի ճանապարհի անցանելիությունն ապահովել», —ասաց Մարսել Կարապետյանը:

Արագած-Ծիլքար ճանապարհահատվածը սպասարկող «Հովհաննես Մարտիրոսյան» ՓԲ ընկերության տնօրեն Հովհաննես Մարտիրոսյանի խոսքով՝ բուքն այս պահին դադարել է, ճանապարհը մաքրվել է։ Կատարվել են աղով ու ավազով մշակման աշխատանքներ, և ճանապարհն արդեն նորմալ երթևեկելի է։

«Գիշերվանից սկսած՝ մի քանի հերթափոխով ճանապարհն անընդմեջ մաքրվում է։ Աշխատում է 8 մեքենա, 15-20 աշխատող: Ձյան շերտի հաստությունը կես մետր է։ Աշխատանքներին հիմնականում խանգարում է բուքը», — ասաց Մարտիրոսյանը։

Արթիկ-Մարալիկ, Արթիկ-Ալագյազ հատվածներում ևս գիշերվանից ճանապարհաշինարարներն աշխատում են արտակարգ ռեժիմով։

Ճանապարհը սպասարկող «Արթիկի Ճանշին» ՓԲ ընկերության տնօրեն Վահագն Բաղդասարյանի խոսքով ՝ բուքը սկսվել է գիշերվանից և չի դադարել:

«Աշխատում է 7 մեքենա, 20-25 մարդ: Ամբողջ գիշեր ձյուն է տեղացել։ Մոտ 15 կմ երկարությամբ ճանապարհը դժվարանցանելի է դառնում հիմնականում բքի պատճառով», — նշեց Բաղդասարյանը:

Իսկ Սպիտակի ոլորաններում և Ջաջուռի լեռնանցքում, որտեղ ամռան ամիսներին անգամ մառախուղի պատճառով ճանապարհը դժվարանցանելի է դառնում, ձյան մաքրման աշխատանքներն իրականացնում է «Սպիտակ ճանապարհ» ՓԲԸ ընկերությունը։

«Կես մետր ձյուն է նստել: Մաքրման աշխատանքները սկսել ենք դեռ երեկվանից: Այս պահի դրությամբ մառախուղ չկա, բուքն էլ թեթևացել է։ Աշխատում է 7 մեքենա-մեխանիզմ։ Հիմա Սպիտակի ոլորաններն էլ, Ջաջուռի լեռնանցքն էլ բաց են»,- նշեց ընկերության տնօրեն Մանվել Արղամանյանը:

«Դիլիջան Հաղարծին» ճանապարհաշինական ընկերության գլխավոր ինժեներ Գագիկ Վասիլյանն էլ տեղեկացրեց, որ իրենց սպասարկման տարածքում, որն ընդգրկում է նաև երթևեկության համար բավական դժվարանցանելի Դիլիջանի ոլորանների հատվածը, գիշերվանից սկսած՝ ձյան մաքրման ինտենսիվ աշխատանքներ են ընթանում։

«Հիմա ճանապարհը նորմալ երթևեկելի վիճակում է։ Խցանումներ չեն առաջացել։ Երեկվանից «Սպայկա» ընկերության մեկ մեքենա է միայն ճանապարհին կանգնած։ Պատճառն այն է, որ անվադողերը ձմեռային չեն։ Վարորդն իր կազմակերպությանն արդեն տեղեկացրել է և սպասում է, որ նրանք գան, օգնեն»,- ասաց Վասիլյանը։

Նա հավաստիացրեց նաև, որ իրենց սպասարկման մյուս տեղամասերում ևս՝ Դիլիջանից մինչև Իջևան հատվածում, խնդիրներ չեն առաջացել։

Ըստ հաղորդագրության` ձմռան ընթացքում հանրապետության 10 մարզերում միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները ձյունից մաքրելու աշխատանքներն իրականացնում են 35 ճանապարհաշինական ընկերություններ:

 

 

Լրահոս
0