00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարսանիք լեռներում. ռազմական բժշկի պատերազմական հիշողությունները

© Photo : Doctors.am information platformТарон Тоноян
Тарон Тоноян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Հաղթանակ» բառը վիրաբույժ Տարոն Տոնոյանի մոտ իրարամերժ զգացողություններ է առաջացնում` հարազատ մարդկանց կորուստ, հիշողություններ, բայց առաջին հերթին` հպարտություն։ Հայոց բանակի տոնի կապակցությամբ Sputnik ռադիոկայանը զրուցել է «Արիություն», «Դրաստամատ Կանայան» և «Գարեգին Նժդեհ» շքանշանների արժանացած Տարոն Տոնոյանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի-Sputnik. Ռազմական բժիշկ Տարոն Տոնոյանը Ղարաբաղյան պատերազմ էր մեկնել կնոջ ու 6 ամսական դստեր հետ։ Տեղացիներից շատերի համար բժշկի այդ քայլն օրինակ էր դարձել, ու նրանք չէին լքել հայրենի հողը։ Ասում էին`եթե բժիշկն իր ընտանիքին է բերել, մենք ու՞ր հեռանանք։

«Իմ այդ քայլը մեծ հերոսություն չեմ համարում, որովհետև պատերազմին զուգահեռ կյանքը շարունակվում էր, մարդիկ ապրում էին, պետք եղած դեպքում արյուն էին հանձնում, երեխաները խաղեր էին խաղում, հարսանիքներ կազմակերպում։ Մենք սովորել էինք այդ ռիթմին»,-իր հիշողությունները ներկայացրեց Տարոն Տոնոյանը։

Ոչ հեռավոր 90-ականներին, երբ հայոց հողը պաշտպանելու խնդիրն օրհասական դարձավ, հազարավոր կամավորներ մեկնեցին Ղարաբաղ։ Ռազմի դաշտում ինքնորոշման իրավունքը պաշտպանող հայ ազատամարտիկների կողքին հարյուրավոր բժիշկներ կային, նրանց թվում նաև` Տարոն Տոնոյանը։

«Սկզբում գնացի որպես քաղաքացիական բժիշկ։ Անցավ մի քանի ամիս, և հայոց բանակի օրինական ձևավորման փուլը սկսվեց։ Այդ պահից բոլորս զինվորներ դարձանք»,-պատմեց վիրաբույժը։

Տարոն Տոնոյանը հպարտությամբ նշեց, որ այդ օրերին զինվորական հոսպիտալն աչքի էր ընկնում բացառիկ օպերատիվությամբ և անաչառությամբ։

«Մեզ համար ամեն զինվորի կյանքը, ամեն մեկի ոտքը փրկելը մեծ նշանակություն ուներ։ Բայց մենք առավել կարևորում էինք մեկ այլ բան՝ զինվորը պետք է իմանար, որ երբ ինքը վիրավորվի, 15 րոպե հետո հոսպիտալում է լինելու։ Դա վստահություն էր տալիս զինվորին»,- պատմեց Տարոն Տոնոյանը։

Հատկապես «թեժ» օրերից հետո հավաքվում էին կիթառի շուրջ, երգում, երգեր ստեղծում, ու այդ դժվարին օրերին, կյանքի ու մահվան պայքարի մեջ մարտական ընկերություն էր ձևավորվում, որը ժամանակ ու հեռավորություն չէր ճանաչելու։

Բժիշկը ցավով է հիշում զոհված զինվորներին։ «Ռազմադաշտային վիրաբուժության դոկտրինն ասում է, որ առաջին հերթին պետք է օգնել այն վիրավորներին, որոնք ավելի թեթև վնասվածք են ստացել, որպեսզի ժամանակի կորուստը մյուսների վիճակն ավելի չծանրացնի։ Ցավոք, եղել են այնպիսի դեպքեր, երբ միջանցքով անցնելիս տեսել եմ ինձ ուղղված աղերսող դեմքեր, որոնք սպասել են իրենց հերթին, ու այդ հերթն այդպես էլ չի եկել»,- պատմեց Տոնոյանը։

Բժիշկը լավ է հիշում նաև այդ խառը ժամանակաշրջանում իր փիլիսոփայության դասախոս Ռոբերտ Պետրոսյանի հետ զրույցը։

«Նա ինձ ասաց` Տարոն, ինչ լավ է, չէ՞։ Զարմացա, ասացի` ի՞նչն է լավ, սրանից վատ չի կարող լինել։ Ասաց` գիտե՞ս` մենք ինչքան ենք հզորանում ու ուժեղանում։ Այդ պահին այդքան էլ չընկալեցի ասածը։ Հետո տարիներ անց հասկացա, որ մենք իսկապես հզորացանք, Ղարաբաղ ձեռք բերեցինք, հպարտություն ձեռք բերեցինք»,- հիշեց ռազմական բժիշկը։

Այսօր Տարոն Տոնոյանը վայելում է հայ քաջերի ձեռք բերած հաղթանակի բերկրանքը։ Նրա կարծիքով` հավաքույթների ժամանակ պարտադիր պետք է խմել բանակի կենացը, այն էլ` հոտնկայս, որովհետև «բանակը մեր պետության ողնաշարն է, մեր անկախության ու վաղվա օրվա գրավականը»։ Ու Աստված մի արասցե, եթե պետք լինի, նա պատրաստ է իր ֆիզիկական ու մասնագիտական կարողությունները կրկին ծառայեցնել հանուն հայրենիքի։

 

Լրահոս
0