00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանցի Բարմալեյ պոնին և իր հարեմը

© Ереванский зоопаркСамый старший житель ереванского зоопарка - пони по кличке Бармалей
Самый старший житель ереванского зоопарка - пони по кличке Бармалей - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի կենդանաբանական այգու Բարմալեյ անունով շոտլանդական պոնին հայկական բնավորություն ունի. նա ուժեղ է, գեղեցիկ, չի սիրում աղմուկ, բայց սիրում է գրավել այցելուների ուշադրությունը

Անի Լիպարիտյան, Sputnik.

Շոտլանդական պոնիներն ազատության մեջ ապրում են միջինը 20-25 տարի, սակայն եթե նրանց պահում են կենդանաբանական այգում կամ բուծարանում` ավելի երկար։ Ամեն դեպքում Երևանի կենդանաբանական այգու բնակիչը՝ Բարմալեյ անունով պոնին, արդեն 34 տարեկան է:

Այդ ընթացքում նա բազմիցս ցույց է տվել իր բնավորությունը:

«Բարմալեյը ծնվել է 1982թ.-ի մայիսի 2-ին Հայաստանում: Նա կոշտ բնավորություն ունի, չի սիրում շփվել տեղի պոնիների և ձիերի հետ, իսկ ահա մարդկանց հետ հեշտ ու հաճույքով է լեզու գտնում»,- պատմում է տեղի հսկիչներից մեկը:

Պարզվում է՝ Բարմալեյը տեղի հսկիչների սիրելիներից է, քանի որ մարդկանց սրտերը նվաճել է նրանց նկատմամբ բարությամբ:

Ամենայն հավանականությամբ, շոտլանդացուն նման «էկզոտիկ» անուն են տվել, քանի որ նա երկար մազեր ունի։ Ու նաև Բարմալեյը շատ է սիրում կարգուկանոն և լռություն:

«Նա իրեն մեծի պես է պահում, ու այդ պոնին մի քիչ ծանր բնավորություն ունի: Նա այնքան էլ չի սիրում նորեկ ձիերին»,- պատմեցին կենդաբանական այգու աշխատակիցները:

Նրանք կատակում են, որ նրան նույնիսկ պետք չէ խնամել, քանի որ ինքն իր մասին հոգ է տանում:

«Մոտենում ես ձիերին ու տեսնում, որ Բարմալեյը հպարտ միայնության մեջ ուտում է: Իսկ մյուսներին պետք է հետևել, կերակրել: Այս պոնին մի կողմ է գնում, ուտում իր կերակրամանից, ոչ ոքի մոտ չի թողնում»,- պատմեց հսկիչը:

Կենդանաբանական այգում լուրեր են պտտվում, որ նա շատ ուժեղ է:

Медведь из гюмрийского зоопарка - Sputnik Արմենիա
«Հայացք վանդակից». Գյումրու արջերն ապրում են բորենու հետ և սպասում ճամփորդության
Նրան համեմատում են Պրժևալսկու ձիու հետ: Բարմալեյը նրան ոչնչով չի զիջում:

«Իհարկե, նա ընկերուհիներ է ունեցել, որոնք արդեն չկան: Տվյալ պահին Բարմալեյը վեց կնոջից բաղկացած մի ողջ հարեմ ունի»,- կատակում է Sputnik Արմենիայի զրուցակիցը:

Պարզվեց նաև, որ կենդանաբանական այգու ամենածեր բնակիչը տեղի լեգենդն է, քանի որ Բարմալեյն արդեն 34 տարեկան է, և նրա մասին հոգ է տարել աշխատողների մի քանի սերունդ: Ամենաերիտասարդ հսկիչը կենդանուց մի տարով է մեծ: Բայց նա կատակում է, որ հասակակիցներ են:

Կենդանաբանական այգու ամենակրտսեր բնակիչը՝ «ամանորյա» շնակապիկը, ընդամենը 1 ամսական է: Նա ծնվել է 2015թ.-ի դեկտեմբերի 31-ին: Բայց Կենդանաբանական այգու աշխատակիցները չեն կարողանում մոտենալ փոքրիկին, քանի որ մայրը ոչ ոքի մոտ չի թողնում։ Պաշտպանում է։

Հենց այդ պատճառով փոքրիկի սեռը մինչև հիմա անհայտ է:
Երևանի կենդանաբանական այգում բնակվում է 144 տեսակի 1037 կենդանի:

 

 

Լրահոս
0