13:35 20 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
IT сфера

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը թափ է առնում

© Imagesss
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
28 0 0

2015-ը հաջող տարի էր Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար։ Ոլորտում ակտիվ աշխատում է ավելի քան 450 ընկերություն, մոտ 13000 մասնագետ, իսկ ոլորտի ընդհանուր շրջանառությունը կազմում է շուրջ 550 միլիոն ԱՄՆ դոլար

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի-Sputnik. 2015 թվականի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն աճել է 17 տոկոսով։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ շուրջ 344 հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում տեղադրվել են ինտերնետ հասանելիության անլար(Wi-Fi) սարքեր, և տեղի բնակիչները 1 տարի շարունակ անվճար ինտերնետի հասանելիություն են ունեցել։

Քայլեր են կատարվում նաև Ինովացիայի ոլորտում միջազգային համագործակցության ակտիվացման նպատակով։ Մասնավորապես, ԵՏՄ-ի հետ ապահովվել է Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կազմակերպած աշխատանքային խորհրդակցություններին` տեսակոնֆերանսների ձևաչափով։ Հաջողությամբ շարունակում է գործել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, որում տեղակայված է 23 տեղական և արտասահմանյան կազմակերպություն։

 

 

Գլխավոր թեմաներ