00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական հետք` բաց տիեզերքում

© Sputnik / Шерстенников / Անցնել մեդիապահոցВид на спиральные галактики
Вид на спиральные галактики - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տիեզերքի գաղտնիքները հայերին հետաքրքրել են ոչ միայն 20-րդ դարում` տիեզերագնացների ի հայտ գալով, այլև` նախաքրիստոնեական ժամանակներում, երբ նրանք Գառնիում ուսումնասիրում էին երկնային մարմինները

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. Շատ ավելի վաղ, քան առաջին հայը` Ջեյմս Ֆիլիպ Բաղյանը, հայտնվեց տիեզերքում, այնտեղ են եղել Հայաստանից «մեկնած» անշունչ առարկաները։ Այս մասին Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում պատմել են Տիեզերքի թանգարանի խորհրդի ղեկավար, պրոֆեսոր Վահագն Գուրզադյանն ու Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր, աստղադիտարանների կոնստրուկտոր Ալեքսանդր Կաշինը։

Գառնին` աստղեր տանող ճանապարհ

Գառնիում, որտեղ պահպանվել է հեթանոսական ժամանակաշրջանի միակ տաճարը, հայերն ուսումնասիրել են երկինքը դեռ նախաքրիստոնեության շրջանում։ Եվ պատահական չէ, որ խորհրդային շրջանում որոշվել էր այստեղ աստղագիտության տիեզերական ինստիտուտ հիմնել։

«Ինստիտուտում ստեղծվել են սարքավորումներ, որոնք օգտագործվել են ուղեծրի ուսումնասիրության համար»,- ասաց պրոֆեսոր Վահագն Գուրզադյանը։

Որպեսզի տիեզերագնացները կարողանան աշխատել այդ սարքավորումներով, գիտական պատրաստվածություն էր պետք` աստղային երկնքի վերաբերյալ գիտելիքներ, միաժամանակ` գործնական հմտություններ։ 70-ական, 80-ական թվականներին Ալեքսանդ Կաշինը Գառնիում նախաթռիչքային պարապմունքներ է անցկացրել խորհրդային տիեզերագնացների հետ։ Նրանց սովորեցրել է, թե ինչպես է պետք օգտագործել հայ մասնագետների ստեղծած սարքավորումները։ Ինստիտուտում նրանք սովորել են, թե ինչպես է պետք սարքերն ուղղել աստղերի վրա, և մշակվել են բոլոր հնարավոր գործողությունները տիեզերքում։ Պարապմունքներն անցկացվել են մթության մեջ։

«Տիեզերքում նրանք պետք է աշխատեին մթնեցված մոդուլում։ Աչքը պետք է արագ հարմարվեր սև երկնքին, որպեսզի կարողանային սևեռվել տվյալ աստղի վրա։ Հայաստանում նրանք պետք է սովորեին դա անել ավտոմատ կերպով»,- հիշում է Ալեքսանդր Կաշինը։

Գառնիում շուրջ 40 տիեզերագնաց է նախաթռիչքային պատրաստություն անցել։ Այստեղ է եղել Ալեքսեյ Լեոնովը` բաց տիեզերք դուրս եկած առաջին մարդը, նրա գործընկեր տիեզերագնացներ Վիտալի Սևոստյանովը, Նիկոլայ Ռուկովիշնիկովը, Սերգեյ Կրիլովը, որը հետո երկար տարիներ գլխավորել է Տիեզերագնացների պատրաստման կենտրոնը։ Տարբեր ժամանակահատվածներում Գառնու հյուրերն են եղել նաև գեներալ-գնդապետ Պյոտր Կլիմուկն ու Խորհրդային միության կրկնակի հերոս Վալենտին Լեբեդևը։

Աստված օգնական տիեզերագնացներին

Ստրատոսֆերա սահմաններից այն կողմ եղած բացառիկ սարքավորումներն այսօր ներկայացված են տիեզերքի թանգարանում, որը վերջերս տեղափոխվել է Երևան։ Թանգարանը բացվել է դեռ 15 տարի առաջ Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարությանը նվիրված միջոցառումների շրջանակում։

«Սարքավորումները տիեզերք են ուղարկվել Р-5 հրթիռներով, իսկ երկիր են բերվել կապսուլաներում, պարաշյուտներով։ Սարքավորումներից շատերը մնացել են ուղեծրային կայաններում։ Դրանց շնորհիվ կարևորագույն ձեռքբերումներ են գրանցվել»,- ասում է պրոֆեսոր Վահագն Գուրզադյանը։

Տիեզերքի թանգարանը բացառիկ է, քանի որ ցուցանմուշներն իր ձեռքը կարող է վերցնել ցանկացած այցելու, որը կցանկան զգալ տիեզերական փոշու «ազդեցությունը»։ Թանգարանը Երևան տեղափոխվելուց հետո մեծաթիվ այցելուներ ունեցավ, պրոֆեսոր Գուրզադյանը հիշում է «տպավորությունների գրքում» արված առաջին գրառումներից մեկը։ Մի աղջիկ մեծատառերով ու բացականչական նշաններով գրել էր, որ «թանգարան է բացվել», ոչ թե հագուստի խանութ, ոչ թե ռեստորան կամ վարսավիրանոց։ Բացվել էր մի կառույց, որը ոչ մի եկամուտ չէր բերում մեր մոլորակին։

 

 

Լրահոս
0