10:29 21 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Теван Погосян

ՀՀԿ–ՀՅԴ համագործակցությունը ԱԺ ընտրություններից հետո կարող է խորանալ

Photolure
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
117 0 0

Հայաստանի հանրապետական կուսակցության և Հայ հեղափոխական դաշնակցության միավորումը կարող է ավելի արգասաբեր դառնալ

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. ՀՀԿ-ՀՅԴ հետագա համագործակցության ձևաչափերը կորոշվեն 2016 թվականի ավարտին։

Այս մասին Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում լրագրողներին ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը` մեկնաբանելով Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության հնարավոր զարգացումները։

Այսօր ակտիվ քննարկվում է այս երկու կուսակցության կոալիցիա կազմելու հարցը։

ԶԼՄ-ների տվյալով` ՀՀԿ-ն հիմնականում բանակցություններ է վարում ՀՅԴ-ի հետ, որն իր հերթին 2015 թվականի դեկտեմբերի 6-ի սահմանադրական բարեփոխումների կողմնակիցն է։ Պատասխանատվության ոլորտները կարող են բաժանվել, սակայն կուսակցությունները դեռ չեն մեկնաբանում այս հարցը։

«Այսօր դժվար է կանխատեսել` ինչ տեղի կունենա 2017 թվականի նախաշեմին, սակայն դաշնակցականները վստահեցնում են, որ համագործակցությունն ուղղված է սահմանադրական բարեփոխումների իրականացմանը»,- ասաց Պողոսյանը։

Պատգամավորի խոսքով` պետք է գիտակցել, որ 2017 թվականի մայիսյան ընտրություններից հետո անցում կկատարվի կառավարման խորհրդարանական կարգի։ Եվ եթե Դաշնակցությունն իսկապես սահմանադրական բարեփոխումների կողմնակից է, ապա համագործակցությունը կշարունակվի։

Մեկնաբանելով ներքին և արտաքին քաղաքականության այլ փոփոխությունների հնարավորությունը` Պողոսյանը նշեց, որ 02016 թվականին պետք է հատուկ նշանակություն տալ երկրի տնտեսությանը։

«Ուշադրության կենտրոնում պետք է լինի տնտեսության ազատականացման հարցը։ Կյանքի կկոչվեն ԵՏՄ-ի անդամակցության հետ կապված բոլոր սպասելիքները»,- նշեց Պողոսյանը։

Պատգամավորն ավելացրեց, որ 2016-ին տարբեր քաղաքական տեղաշարժեր կլինեն, մասնավորապես 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ։ Նոր կուսակցություններ են ի հայտ եկել, որոնք պետք է ներկայանան հասարակությանը։

Արտաքին քաղաքականության կարևոր կետերի մեկը, ըստ Պողոսյանի, Վրաստանի և Իրանի հետ հարաբերությունների զարգացումն է։

«Պետք է զարգանա ռազմական և անվտանգության ոլորտի համագործակցությունը Վրաստանի հետ։ Հուսով ենք, որ տնտեսական հարաբերությունները նույնպես կզարգանան»,- նշեց պատգամավորը։

Պողոսյանը նաև կարևորեց ԵՄ-ի հետ համագործակցությունը, ըստ նրա` 2016 թվականին մի շարք կարևոր փաստաթղթեր են ստորագրվելու։

 

Գլխավոր թեմաներ