00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էժանացած բենզինը Հայաստանում թանկ է

© Sputnik / Asatur YesayantsБензин. Бензоколонка
Бензин. Бензоколонка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում բենզինի գները նվազել են 14 տոկոսով, հայտարարեց ՏՄՊՊՀ–ի նախագահ Արտակ Շաբոյանը կառավարության հերթական նիստի ժամանակ։ Բենզինը հիմնականում ներկրվում է ՌԴ–ից, որտեղ գները զգալիորեն ցածր են հայաստանյան ցուցանիշներից։ Պատճառների մասին խոսել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի-Sputnik. Գոհար Սարգսյան. Հայաստանում մենաշնորհային մթնոլորտն է պատճառը, որ բենզինի գները բարձր են, ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։ Նրա խոսքով, պետական չինովնիկները կարող են բերել բազմաթիվ պատճառներ` կապված տրանսպորտային ծախսերի ու առաջարկ-պահանջարկի հետ` թաքցնելով իրական խնդիրը։

«Կարևորն այն է, որ անազատ մրցակցային պայմաններում ոչ միայն բենզինի, այլև բոլոր ապրանքատեսակների հարցում Հայաստանի գներն էականորեն տարբերվում են աշխարհի այլ տարածաշրջաններում գոյություն ունեցող մակարդակներից։ Հայաստանի մոնոպոլիզացված լինելն այնքան ցցուն է և ակնհայտ»,-ասաց Վարդան Բոստանջյանը։

Տնտեսագետը մեկնաբանեց նաև փետրվարի 3-ին էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի կատարած հայտարարությունը, ըստ որի` «կառավարությունը մոնոպոլիաների դեմ պայքար չի տարել ու չի տանելու, պարզապես պետք է քայլեր ձեռնարկել, որ նրանք չչարաշահեն իրենց դիրքերը»։

© ArmenpressՎարդան Բոստանջյան
Вардан Бостанджян - Sputnik Արմենիա
Վարդան Բոստանջյան

«Զարմանալի է, որ նման բան կարելի է բարձրաձայնել առանց կաշկանդվելու։ Հայաստանում այնպիսի վիճակ է ստեղծված, որ չարաշահման եզրերն ու սահմանները հստակ չեն երևում։ Նշանակում է` այնպես է մտածված, որ դրա դեմ պայքարը առարկայական բնույթ չստանա»,-մեկնաբանեց տնտեսագետը։

2008 թվականի համեմատ բենզին ներկրող խոշոր ընկերությունների թիվը 5-ից հասել է 2-ի։ Չնայած այս տվյալներին, ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը վստահեցրեց, որ շուկայում մրցակցության սահմանափակման երևույթներ չկան, մուտքի խոչընդոտներ՝ նույնպես։

«Եթե մեկը ցանկանում է զբաղվել տվյալ գործունեությամբ, կարող է զբաղվել։ Իսկ թե ինչու է բենզինի գինը համեմատաբար բարձր, ես չեմ կարող մեկնաբանել տնտեսվարողների բիզնես գործունեությունը»,-ասաց Արտակ Շաբոյանը։

Վարչապետի հանձնարարականով Շաբոյանը ներկայացրեց բենզինի շուկայում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները։

«Քանի որ նավթի տեսակարար կշիռը կարևոր նշանակություն ունի բենզինի գնի վրա և Հայաստան է ներկրվում ՌԴ-ից, ապա այնտեղ նավթի արդյունահանման ծախսերը մեծ ծավալ են կազմում։ Հարկերն ունեն տեսակարար մեծ կշիռ, բացի այդ կատարվում են բենզինի ներկրման տրանսպորտային մեծ ծախսեր։ Ստացվում է, որ Հայաստանում բենզինի գնի մեջ նավթի տեսակարար կշիռը միայն ութ տոկոս է, ինչի փոփոխությունը քիչ ազդեցություն է ունենում բենզինի վաճառքի գնի վրա»,-ասաց Շաբոյանը։

Վերջում Շաբոյանը հորդորեց խոչնդոտների հանդիպելուն պես դիմել իրենց, իսկ հանձնաժողովը հետևողական կլինի խնդիրների լուծման հարցում։

2015թ.-ի ընթացքում բենզինի գինը նվազել է՝ 470 դրամից հասնելով 390-ի, բայց դա հեռու է բավարար լինելուց, քանի որ ներմուծվում է Ռուսաստանից, որտեղ բենզինը գրեթե 2 անգամ էժան է

 

 

Լրահոս
0