10:20 21 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Министерство обороны Армении

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական մեղադրանքները

© Пресс-служба МО РА
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
45 0 0

Հայաստանի պաշտպանության նախարարության տվյալներով` ադրբեջանական զինված ուժերում գրանցված զոհը ներքին` ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունք է

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. Փետրվարի 4-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարել է, թե իբր հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում փետրվարի 3-ին հայկական կողմից ձեռնարկված դիվերսիոն գործողության հետևանքով սպանվել է ադրբեջանական ԶՈւ-ի մեկ զինծառայող, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունը ամբողջությամբ իրականությանը չի համապատասխանում: Ստացված օպերատիվ տեղեկություններով` ադրբեջանական զինված ուժերում գրանցված զոհը ներքին` ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունք է»,- նշված է հաղորդագրությունում:

Ըստ Հայաստանի պաշտպանական գերատեսչության տեսակետի` ադրբեջանական կողմը ևս մեկ անգամ փորձում է ապատեղեկատվության միջոցով խեղաթյուրել իրականությունը և անհիմն մեղադրանքներ ուղղել հայկական կողմին:

«Եվս մեկ անգամ շեշտում ենք ԼՂ հակամարտության շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող զինված դիմակայության հետևանքով հնարավոր միջադեպերի նվազեցման և կանխման նպատակով հետաքննության մեխանիզմների կիրառման անհրաժեշտությունը»,- ընդգծված է հաղորդագրությունում:

 

 

Գլխավոր թեմաներ