13:08 19 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Центр акушерства, гинекологии и перинатологии им.Кулакова в Москве

Տարին մեկ բուժզննում` քաղցկեղը կանխարգելելու համար

© Sputnik/ Михаил Воскресенский
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
90 0 0

Փետրվարի 4-ը Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում խորհուրդ տվեց բժշկական ստուգման գնալ այն ժամանակ, երբ որևէ գանգատ չկա` քաղցկեղը վաղ հայտնաբերելու և կանխարգելելու համար

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. Խաչանուշ Հակոբյանը նշեց, որ քաղցկեղի բջիջները վերարտադրվում են 5-6 տարին մեկ, այնպես որ եթե մարդը բժշկի գնա տարին մեկ անգամ, ապա հիվանդությունը կհայտնաբերվի բջջային փուլում, այդ դեպքում ընդամենը մի փոքր վիրահատություն կլինի, ու դրանով հիվանդությունը կկանխարգելվի։

«Քանի որ պարզ չեն քաղցկեղի առաջացման պատճառները և բուժումը, թվարկվում են որոշ գործոններ, որոնք կարող են ազդել հիվանդության առաջացման վրա, դրանք են` գենետիկ հակվածությունը, շրջակա միջավայրը, սթրեսները, մաշկի գույնը` սևամորթ կանայք քիչ են հիվանդանում, ճարպակալումը, ծխելը և խմելը»,- նշեց Հակոբյանը։

Նա նշեց, որ հայ հասարակությունը հիմնականում իրազեկված է հիվանդության մասին, ինչի մասին վկայում է այն, որ եթե սովորական օրերին կենտրոն դիմում է օրական 100-150 մարդ, ապա զեղչերի ժամանակ այդ թիվն օրական աճում է 100-ով։

Նշենք, որ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը զբաղվում է հիմնականում կրծքագեղձի, վահանաձև գեղձի, արգանդի պարանոցի, շագանակաձև գեղձի քաղցկեղի կանխարգելմամբ։ Գործունեության 20 տարվա ընթացքում այստեղ կատարվել է 426 616 հետազոտություն, 9241 դեպքում ախտորոշվել է քաղցկեղ։

Իսկ 5243 դեպքում կանայք վաղ են դիմել, ինչի շնորհիվ քաղցկեղը հայտնաբերվել է շատ վաղ, անգամ` բջջային փուլում, և այդ բջիջները հեռացնելու արդյունքում նրանք ձերբազատվել են հիվանդությունից և հիմա ապրում են առողջ։

«Այս տարի 9405 կին ենթարկվել է գինեկոլոգիական զննության, որից 19-ն անպտղություն է ունեցել, նրանք բուժվել և ծննդաբերել են կամ հիմա հղի են»,- նշում է կենտրոնի տնօրենը։

Մտահոգիչ է այն փաստը, որ հիվանդության դեպքերը շատանում են, ու այն երիտասարդանում է։ Ու քանի որ քաղցկեղը շատ նենգ հիվանդություն է, երկար ժամանակ իր մասին չի զգացնում, ապա Հակոբյանը Հայաստանի բնակիչներին խորհուրդ տվեց չզբաղվել ինքնաբուժությամբ, այլ տարին մեկ անգամ գնալ բժշկի` ստուգվելու։

 

 

Գլխավոր թեմաներ