00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Սերգեյ Լավրով
Ռուսաստանն ու Հայաստանը հետ դեռ դաշնակիցներ են․Լավրով
17:47
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պերմյակով. «Ես ձերոնցից եմ, գնում եմ մերոնց մոտ»

© Sputnik / Асатур ЕсаянцСуд над рядовым РФ Валерием Пермяковым
Суд над рядовым РФ Валерием Пермяковым - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրիում հայ ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստում հանդես է եկել ռուս զինծառայողի որոնողական աշխատանքներին մասնակցած հայ սպան

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Որոնողական շան օգնությամբ հայտնաբերված Վալերի Պերմյակովը ձերբակալությունից առաջ հայտարարել է, որ «մերոնքական է», Վալերի Պերմայկովի գործով դատական նիստի ժամանակ հայտնեց Գյումրիում տեղակայված 2012 սահմանապահ ջոկատի սպա Միխայիլ Խաչատրյանը` փետրվարի 5-ին ընթացող դատական նիստի առաջին վկան։

Պերմյակովի որոնողական աշխատանքներին մասնակցած Միխայիլ Խաչատրյանը նշեց, որ հերթապահության մեջ է եղել, երբ հունվարի 12-ի գիշերը ժամը 4-ի սահմաններում տեղեկացվել է, որ ռազմակայանի պահակակետից զինվոր է փախել։

«Ես և սահմանապահ ջոկատի մյուս աշխատակիցները որոնողական շան օգնությամբ սկսեցինք որոնողական աշխատանքները։ Ճանապարհին շունը մի քանի անգամ կորցրեց հետքը, նույնիսկ փնտրեցինք մի քանի այլ տներում, ապա որոնողական աշխատանքները շարունակեցինք Մյասնիկյանն 188 հասցեում, որտեղ տեղի է ունեցել սպանությունը, այնտեղից շարունակեցինք մինչև Մայր Հայաստան հուշահամալիրի տարածք, որովհետև հետքերն այդ կողմ էին տանում»,- ասաց Խաչատրյանը։

Ըստ նրա` որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել մինչև Բայանդուրի սահմանապահ ուղեկալ, որտեղ վկան նկատել է, որ ինչ-որ մեկը լապտերով մոտենում է իրենց։

««Կանգնի՛ր, ո՞վ է» հրահանգին նա պատասխանեց` ձերոնցից եմ, գալիս եմ մերոնց մոտ։ Այդ ժամանակ ես հասկացա, որ նա հենց այն զինվորն է, որին փնտրում ենք։ Նախազգուշական հրահանգից հետո նրան ձերբակալեցինք»,- պատմեց սպան։

Պերմյակովի մոտ հայտնաբերվել է երեք բջջային հեռախոս և որոշակի գումար։ Այդ մասին Միխայիլ Խաչատրյանը տեղեկացրել է 2012 սահմանապահ ջոկատի հրամանատար Սերգեյ Մերզլիկին։ Փաստաբան Լուսինե Սահակյանի հնչեցրած հարցերից պարզ դարձավ, որ վկան այդ գործողությունների որոշակի հանգամանքների մասին պատմել է միայն ռուսական կողմին, քանի որ հայկական կողմն իրեն այդ մասին չի հարցրել։

Պերմյակովին ուղեկալի ներկայացուցիչները հանձնել են սահմանապահ զորքերի օպերատիվ խմբին, իսկ հայկական կողմին տեղեկացրել միայն Պերմյակովին ձերբակալելուց հետո։

Հայ-ռուսական միջպետական պայմանագրով սահմանը հատելու փորձի դեպքում ռուսական կողմը պետք է անմիջապես տեղեկացնի հայկական կողմին, և որոնողական աշխատանքները սկսեն միասին, սակայն ռուսական կողմը Պերմյակովի որոնողական աշխատանքները սկսել է միայնակ` ժամանակի սղության պատճառով չսպասելով հայկական կողմին։ Այս մասին հարցաքննության ժամանակ նշեց Միխայիլ Խաչատրյանը, ով այդ ժամանակ Բայանդուրի սահմանապահ ուղեկալի հրամանատարն է եղել։

Հարցին, թե ձերբակալումից առաջ հայ իրավապահները եթե տեղում լինեին, սահմանապահ ուղեկալի հրամանատարը Պերմյակովին հանձնելու՞ էր հայ իրավապահներին, Խաչատրյանը պատասխանեց` ոչ, պարտավոր չեմ։ Ի դեպ, Պերմյակովի հայտնաբերման ժամանակ վկան առաջին հարցը, որ տվել է Պերմյակովին, եղել է սպանության մասին։

«Ոչ, ոչինչ չեմ արել»,- եղել է պատասխանը։

Գյումրիում, որտեղ տեղակայված է 102-րդ ռուսական ռազմակայանը, 2015 թվականի հունվարի 12-ին սպանվել էր մի ամբողջ ընտանիք, մեկուկես տարեկան երեխան մահացել էր մեկ շաբաթ անց հիվանդանոցում։ Հանցագործության կասկածանքով նույն օրը ձերբակալվել էր ռուս պայմանագրային զինծառայող Վալերի Պերմյակովը: Նա փորձել էր անցնել Թուրքիայի տարածք, և ռուս սահմանապահները նրան հայտնաբերել էին հենց սահմանին: Զենք հափշտակելու և դասալքության համար 2015 թվականի օգոստոսի 12-ին Գյումրիում դատարանը Պերմյակովին դատապարտել է 10 տարի ազատազրկման։ Սպանության մասին գործը հանձնվել է հայկական կողմին և քննվում է առանձին, առաջին նիստը տեղի էր ունեցել դեկտեմբերի 18-ին։

 

Լրահոս
0