14:54 13 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.71
  • GBP629.96
  • EUR531.55
  • RUB7.56
Прогулка на фаэтоне. Гюмри

Ռուս ցարը սիրեց Գյումրին ու այն կոչեց իր կնոջ անունով

© Sputnik / Юрий Сомов
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
79431

Վկայություններ կան այն մասին, որ 1837թ.-ին ռուս ցար Նիկոլայ I-ի այցելությունից հետո Գյումրին վերածվեց բերդ-ամրոցի, իսկ ինչպես սիրում են ասել գյումրեցիները, ցարն այնպես սիրեց այս տարածքը, որ խնդրեց այն կոչել կնոջ՝ Ալեքսանդրայի անունով՝ Ալեքսանդրապոլ։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակիցը զրուցեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանի հետ:

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի, Sputnik, Արմենուհի Մխոյան. Որպեսզի հպարտանաս քո ծննդավայրով, նախ պետք է գիտենաս պատմությունը, ասաց Գյումրու պատվավոր քաղաքացի Հասմիկ Կիրակոսյանը:

«Կոլորիտով քաղաք է Գյումրին, ես շատ եմ սիրում ասել՝ Ալեքսանդրապոլը: Ցարը մտել է այս քաղաք, սիրել այս քաղաքը, զարմացել ու հպարտացել է այս քաղաքով և խնդրել է, որ այն վերանվանվի իր կնոջ անունով. ցարն ամեն մի «այնոյին» քաղաքի չէր խնդրի դա: Ուրեմն այս քաղաքն ունեցել է թանձրություն, արիստոկրատիզմ ու պատմություն: Տեսել է, որ այստեղ կան «ղայֆախանեք» ասեղանգործ շենքեր, փակ փողոցներ, հրուշակեղենի ֆաբրիկա և ամենահետաքրքիրը՝ աշուղական համքարություն, մի բան, որ ոչ մի ուրիշ քաղաքում չկար: Գյումրին կոլորիտ է ունեցել»,-նշեց Հասմիկ Կիրակոսյանը:

1837 թվականին ավարտվեց նոր ամրոցի շինարարությունը։ Ամրոցի մեջ կառուցվեց նաև ռուսական եկեղեցի՝ Սուրբ Մեծ Նահատակ թագուհի Ալեքսանդրա Հռոմայեցու անունով, որի հիմնարկեքին մասնակցեց նաև Նիկոլայ I կայսրը։ Այս կառույցը Ալեքսանդրապոլում առաջիններից էր, բայց ոչ վերջինը. ռուսական ճարտարապետության ձեռագիրն այսօր էլ կա Գյումրիում, ավելին՝ ընդգրկվելով «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոցի կազմում, ներկայացնում են քաղաքաշինական անկրկնելի գոհարներ, օրինակ՝ օրիորդաց գիմնազիան, իսկ ավելի ուշ ձևավորվեցին ամբողջական թաղամասեր՝ «Սևերսկի», «Պոլիգոններ», «Կազաչի պոստ»: Ալեքսանդրապոլյան կոլորիտը քաղաքում պահպանվում է նաև այսօր:
Քաղաքը զարգացնել ու թարմացնել պետք է, սակայն միայն պահպանելով այն հինը, որը Գյումրին առանձնահատուկ է դարձնում, տարբերում մյուս քաղաքներից:

«Պետք է վերականգնել այն պատմական փողոցները, որոնք ժողովրդի մեջ են նստած: Սա յուրահատուկ քաղաք է, եզակի քաղաքներից մեկը, որը միայն մեկ փողոցի վրա երկու եկեղեցի ունի: Քաղաք, որի եկեղեցին կառուցելու համար ճարտարապետը ֆայտոնով գնացել է Անի, տեսել, եկել է ու նմանը կառուցել, քաղաք, որ մինչ օրս էլ ունի «գիմնազ»-ի շենքը, այն նույն օրիորդաց գիմնազիայի, որը կառուցվել է ցարի քրոջ՝ Օլգայի կողմից, որպես բարեկիրթ օրիորդաց դպրոց: Սա կարևոր պահ է քաղաքի պատմությունը վերհանելու համար: Սա սև ու կարմիր քարերի համադրությամբ ասեղնագործ շենքերի քաղաք է: Պետք է գիտենալ այս յուրաքանչյուր ճարտարապետական արժեքի պատմությունը՝ հյուրին ներկայացնելու համար: Ես հպարտ եմ քայլում այս քաղաքով՝ իմանալով ամեն շենքի պատմությունը»,-նշեց Հասմիկ Կիրակոսյանը:

Գյումրին այն եզակի քաղաքներից է, որը չնայած երկրաշարժից հետո կառուցված շենք-շինություններին ու թաղամասերին, դեռ պահպանում է իր ուրույն դիմագիծը: Հնի ու նորի խառնարանում Գյումրիում արժեքավորը հինն է ու ավանդականը:

«Մենք արհեստականորեն մոդեռնի ու Եվրոպայի հետևից ենք ընկել, բայց մոռանում ենք, որ ամենասիրունն այն ազգայինն ու ավանդականն է, որը ոչ միայն ամբողջովին պահպանվում է, այլ նոր սերունդը դա գրկած է տանում՝ ցուցադրելու աշխարհին ու գալիք սերունդներին: Միայն դրանով Գյումրին կարող է ասել, որ Գյումրի է»-եզրափակեց Հասմիկ Կիրակոսյանը:

Գյումրին ոչ միայն այսօր, այլ նաև 19-րդ դարում է կարևոր հենակետ եղել ռուսական զորքի համար: Առաջին անգամ ռուսական զորագնդերն Արևելյան Հայաստան արշավեցին 1804թ.-ին: Անցնելով Լոռի-Փամբակով՝ նրանք մտան Շիրակ և բանակեցին Գյումրիից մոտ 18 կմ հեռու ընկած մի վայրում: Աշխարհագրական դիրքով պայմանավորված` Գյումրու նկատմամբ միշտ ուշադրություն է դարձվել որպես կարևոր ռազմական հենակետի, իսկ 1828-1829թթ.-ին ռուսներն ամրացրել են Գյումրին՝ դարձնելով այն Անդրկովկասում ռուսական ամենահզոր ամրություններից մեկը։

Старинный фиакр на улице города. Ленинакан
© Sputnik / Олег Иванов
Գյումրի

 

 

Գլխավոր թեմաներ