00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տիգրանն ու Լևոնը մեկուսանալ չեն ուզում

© Sputnik / Aram NersesyanՆերառական կրթությունը Հայաստանում
Ներառական կրթությունը Հայաստանում - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ներառական կրթությանը կողմ և դեմ կարծիքներ: Sputnik Արմենիան անդրադարձել է հաշմանդամություն ունեցող երեխաների պատմություններին ու այն պայմաններին, որ պետությունը ստեղծում է նրանց համար անհրաժեշտ կրթություն ապահովելու համար

Գոհար Սարգսյան, Sputnik

Բժշկական սխալի հետևանք. ծննդաբերական տրավմայի պատճառով փոքրիկ Լևոնն առաջին «քայլերն» արել է անվասայլակով: Վիրահատությունից հետո մոր օգնությամբ կարողացավ մի քանի քայլ անել, բայց ինքնուրույն քայլելու համար նրան դեռ մի քանի վիրահատություն էլ է սպասում: Լևոնը սովորում է ներառական կրթություն իրականացնող դպրոցում՝ 2-րդ դասարանում: Մեր հանդիպման ժամանակ նա լուռ էր, հարցերին չէր պատասխանում:

«Ցանկացած մարդու պես նա էլ կարող է տրամադրություն չունենալ»,- իր սանին օգնության եկավ հոգեբան Ելենան:

Լևոնի մայրը՝ Սիրունը, գոհունակությամբ է նշում, որ դպրոց տանելուց հետո երեխան ավելի շփվող է դարձել։

© Sputnik / Aram NersesyanԼևոնը հատուկ դասընթացի ժամանակ
Инклюзивное образование в Армении - Sputnik Արմենիա
Լևոնը հատուկ դասընթացի ժամանակ

Երևանի 76-րդ հիմնական դպրոցում սովորում են տարբեր` տեսողական, մտավոր և այլ խնդիրներ ունեցող երեխաներ:

Վեցերորդ դասարանցի Տիգրանը հաղորդակցության խնդիրներ, հետևաբար` կրթական հատուկ պայմանների կարիք ունի։ Դպրոցում շատերն են հիշում ֆիզկուլտուրայի նրա առաջին դասը։

«Տիգրանը մտավ դահլիճ, ու աչքերը փայլեցին, երբ տեսավ մարզվող երեխաներին: Մեկ էլ սկսեց վազել: Նա երջանիկ ժպիտով նայում էր շուրջը: Առաջին անգամ էր վազում ազատ տարածքում` առանց զգուշացումների, թե` հիմա կընկնես: Այդ դրվագը դրոշմվել է իմ մեջ»,- պատմեց հատուկ մանկավարժ Նարինեն:

Տիգրանի ամենասիրելի առարկաներն են աշխարհագրությունը, ռուսաց լեզուն և ֆիզկուլտուրան: Ուսուցչուհուն խնդրեցինք նրան դաս հարցնել:

«Ո՞վ քարտեզի վրա ցույց կտա օվկիանոսները»,- հարցրեց ուսուցչուհին, անմիջապես արձագանքեց Տիգրանը՝ արագ գնալով քարտեզի մոտ ու անսխալ ցույց տալով բոլոր օվկիանոսները: Հետո գոհունակությամբ լի ժպիտով հետ նայեց՝ տեսնելու համար մայրիկի արձագանքը:

Տիգրանի մայրը՝ Անահիտը, պատմեց, որ հանգիստ խղճով է որդուն դպրոց տանում, քանի որ դասարանի «բոյով աղջիկը»` Նարինեն, տղայի մասին հոգ է տանում:

© Sputnik / Aram NersesyanԵրևանի 76-րդ հիմնական դպրոցում իրականացվում է ներառական կրթություն
Инклюзивное образование в Армении - Sputnik Արմենիա
Երևանի 76-րդ հիմնական դպրոցում իրականացվում է ներառական կրթություն

Ներառական կրթություն իրականացնող դպրոցների առողջ երեխաների որոշ ծնողներ այնքան էլ գոհ չեն կրթության նման ձևից:

«Կան երեխաներ, որ անկանխատեսելի են, ու չգիտես, թե հաջորդ վայրկյանին ինչ կարող են անել: Աղջկաս դասարանում կա աուտիզմով հիվանդ երեխա, որից նա հեռու է մնում, չի շփվում, թեև ես նրան միշտ ասում եմ, որ բոլոր երեխաների հետ պետք է շփվել: Բայց, իմ կարծիքով, մի քիչ վախենում է, որովհետև մի քանի անգամ մազերը քաշել է, դրա համար էլ հեռու է մնում»,- նշեց ծնողներից Գայանե Սարգսյանը:

Ծնողների հետ դպրոցների հոգեբանները ժողովներ են կազմակերպում և բացատրում իրավիճակը:

«Մեր կյանքի իրականությունն են առողջական խնդիրներ ունեցող երեխաները: Չենք կարող մեր աչքերը փակել ու մտածել, որ նրանք չկան: Նրանք լիարժեք կյանքով ապրելու հավասար իրավունք ունեն»,-ասաց հոգեբան Ելենա Սերումյանը:

Միաժամանակ հոգեբանն ընդգծեց, որ թեման նուրբ է, և ստեղծվել է մի իրավիճակ, երբ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներն ամեն կերպ երեխային ցանկանում են ներգրավել ընդհանուր միջավայրում, իսկ առողջ երեխաների ծնողները դա չեն ընդունում: Հոգեբանը կարծում է, որ ոչ մի կողմին էլ չի կարելի մեղադրել:

Ներառական կրթություն իրականացնող շատ դպրոցներ այսօր մեկ այլ խնդիր էլ ունեն՝ հարմարություններ չկան հաշմանդամություն ունեցող երեխաների համար: ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այս տարի շուրջ 20 դպրոց լիարժեք ապահովված կլինի թեքահարթակներով ու այլ հարմարություններով:

© Aram NersesyanԹեքահարթակ 76-րդ դպրոցում
Инклюзивное образование в Армении - Sputnik Արմենիա
Թեքահարթակ 76-րդ դպրոցում

Ներառական կրթությունը երեխաների նկատմամբ որևէ խտրականությունը բացառող ծրագիր է, որը կրթական համակարգում ենթադրում է ուրույն պայմաններ առանձնահատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաների համար:

 

 

Լրահոս
0