00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

911–ը կոտրում է կարծրատիպը. արագ արձագանքումն անվճար է

Բաժանորդագրվել
Վարորդները չեն «խրատվում» և շարունակում են արագություն գերազանցել։ 2015 թվականին ՏԿԱԻՆ–ում գրանցված ահազանգերի մեծ մասը վերաբերել է ՃՏՊ–ներին։ Ճգնաժամային կառավարման կենտրոնն ամփոփել է անցնող տարին` վստահեցնելով, որ ոչ մի ահազանգ անպատասխան չի մնացել։

Գոհար Սարգսյան, Sputnik

Տիկին Վիոլետան մի օր դուրս եկավ տնից աղբը թափելու ու հետևից փակեց դուռը` մոռանալով, որ բանալին թողել է տանը։ Անմիջապես հուսահատվեց, քանի որ «մինուճար» բանալին մնաց ներսում, ինքն էլ դրսում` ձեռքերը ծալած։ Օգնության հասած հարևանն առաջարկեց` զանգենք փրկարարներին։ 911 համարին զանգելուց հաշված րոպեներ անց ժամանեց մարտական հաշվարկն ու անարգել բացեց դուռը։

«Ինձ հատկապես զարմացրեց, որ փրկարարին գումար առաջարկեցի, բայց նա չվերցրեց։ Փաստորեն զուր չէին այդ խոսակցությունները, որ նրանք անշահախնդիր են աշխատում։ Նույնիսկ սուրճի սեղանին չմոտեցան` ասելով` ժամանակ չկա, շատ մարդիկ մեր կարիքն ունեն»,-պատմեց Վիոլետա Մարգարյանը։

Завен Мелконян - Sputnik Արմենիա
Կանխված ինքնասպանություն. փրկեց փրկարարի 40 հազարը

ՏԿԱԻՆ ՃԿԿ պետ Հովհաննես Խանգելդյանը հավաստիացնում է, որ իրենք ոչ մի զանգ անարձագանք չեն թողնում։ Քիչ չեն նաև այն դեպքերը, երբ քաղաքացիներն անհեթեթ պատճառով կամ կեղծ ահազանգով են նշված վայր «հասցնում» փրկարարին։

«Չեք պատկերացնի, թե կեղծ ահազանգերի պատճառով որքան ռեսուրս է ծախսվում։ Կարծում եմ, որ քաղաքացիները պետք է պետական մտածելակերպ ունենան»,-ասաց Հովհաննես Խանգելդյանը։

Ամփոփելով 2015 թվականը` Խանգելդյանն առանձնացրեց ճանապարհատրանսպորտային պատահարների ու հրդեհների աննախադեպ աճը (ավելացել է մոտավորապես 60 տոկոսով)։ Նախորդ տարի գրանցվել է 15003 արտակարգ դեպք և պատահար, ինչի հետևանքով զոհվել է 442, իսկ տուժել է 9226 մարդ։

«Աննախադեպ պայմաններում և լուրջ ռիսկի տակ գործելով`փրկարարները փրկության գործ են իրականացնում։ Դա մեր ամենօրյա գործն է, ուստի գովեստի խոսքեր չենք ակնկալում»,-ասաց Խանգելդյանը։

2016 թվականը ևս առատ զանգերով է սկսվել։ Հունվարի 1-ից մինչ օրս փրկարար ծառայության ստորաբաժանումներն իրականացրել են 2360 ելք։

Փրկարարները պատրաստ են օգնել ձնաբքի մեջ հայտնված քաղաքացիներին - Sputnik Արմենիա
Փրկարարների տաք թեյը` վրանի սառած այցելուներին

Ի դեպ, նախարարի հրամանով փետրվարի 15-ին ապամոնտաժվելու են խնդրահարույց ճանապարհներին կանգնեցված վրանները։

Sputnik Արմենիան ավելի վաղ տեղեկացրել էր, որ հունվարին դժվարանցանելի ճանապարհներին տեղադրվել էին վրաններ, որոնք օգնել են ձնաբքի մեջ հայտնված ու արգելափակված ճանապարհներին մնացած քաղաքացիներին։ Նրանց առաջարկվել է թաք թեյից մինչև առաջին բուժօգնություն։

 

Լրահոս
0