00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թեժ քննարկում ԱԺ-ում. ինչպես լուծել անորակ դեղերի խնդիրը

© Unsplash / freestocksАнтибиотики, лекарства
Антибиотики, лекарства - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինչու՞ են այլ երկրներից բերված նույնանուն դեղերն ավելի որակյալ, քան Հայաստանում վաճառվողները, այս և նման այլ հարցեր արծարծվեցին Ազգային ժողովում «Դեղերի մասին» օրենքի քննարկման ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր անցկացվել են լսումներ՝ կառավարության հեղինակած «Դեղերի մասին» և կից օրենքների նախագծերի վերաբերյալ:

«Օրինագծի մշակման գործընթացին մասնակցել են դեղագետները, առողջապահական ոլորտի մասնագետները, ուստի օրենքի նախագիծը պետք է համարել կոլեկտիվ աշխատանքի արդյունք»,- լսումների ժամանակ ասաց առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

Քննարկումն անցավ բավականին բուռն մթնոլորտում:

Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը չթաքցրեց, որ դեղերի շուկան կատարյալ չէ, այն խիստ ասիմետրիկ է և՛ առաջարկի առումով, և՛ պահանջարկի: Խաչատրյանը հայտարարեց, որ օրենքի ընդունմամբ կկարգավորվի դաշտը:

«Եթե դեղերի գների կարգավորում և զսպում չի իրականացվում օրենքով, հետևաբար որևէ երաշխիք չի կարող լինել, որ էժան գներով ձեռք բերված, ներկրված դեղերը համապատասխան կառույցները չեն վաճառի բարձր գներով: Հետևաբար դեղերի մասին օրենքն ուղղակի անհրաժեշտություն է»,- նշեց նա:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանին հետաքրքրում էր` արդյո՞ք օրենքն ի զորու կլինի վերացնել պոլիկլինիկաներ-դեղատներ հանցավոր կապը: Պատգամավորը նկարագրեց կապի մանրամասները. բժիշկները դուրս են գրում դեղեր, մատնացույց անում, թե կոնկրետ որ դեղատնից պետք է գնել, և այդ շղթայից բժիշկը «ատկատ է» ստանում:

«Ե՞րբ եք սրա վերջը տալու, արդեն հոգնել եմ խոսել դեղային մաֆիոզներից»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Այդ խնդիրը վերացնելու մեկ, բայց ոչ այնքան վստահելի տարբերակ առաջարկեց փոխնախարարը:

«Կապը կտրելը պետք է տեղի ունենա միայն դեղատոմսով»,- ասաց Խաչատրյանը` հավելելով, որ եթե բժշկի կողմից դուրս գրվող դեղերը չլինեն միայն դեղատոմսով, ապա մեծ տուգանքներ են նախատեսված:

Սա Նաիրա Զոհրաբյանին «բարի» ցանկություն թվաց, քանի որ իրական կյանքում այն չի կիրառվի: Պատգամավորին հետաքրքրում էր նաև, թե ինչու Եվրոպայից բերված նույնանուն դեղամիջոցներն իրենց ազդեցությամբ միանգամայն տարբերվում են Հայաստանի դեղատներում վաճառվող նույնանուն, նույն գունային գամմայով ու «ելևէջներով» դեղերից:

Փոխնախարարն ըստ էության չհերքեց, որ կա նման բան` ասելով, որ եվրոպական և հայաստանյան շուկաներում դեղերի տարբերությունը պայմանավորված է բազմաթիվ գործոններով:

«Դա կարող է կապված լինել նաև դեղերի տեղափոխման ու պահպանման հետ: Եթե չհարմարեցված տրանսպորտային միջոցով դեղը տեղափոխվի, ապա դա կարող է ազդել դեղի որակի վրա: Հետևաբար մինչև լիցենզիա տրամադրելը մենք այսուհետ պետք է համոզված լինենք, որ ընկերությունը կարող է ապահովել անհրաժեշտ տեղափոխում, որն ամրագրվում է այս օրենքով»,- ասաց Սերգեյ Խաչատրյանը։

Ու թերևս սպառողներին ամենահետաքրքրող հարցը. «Ինչու՞ է դեղը թանկ մեր երկրում, այն դեպքում, երբ Վրաստանում նույնանուն դեղը կարող ենք ձեռք բերել մատչելի գնով»:

Փոխնախարարը դարձյալ հղում կատարեց օրենքի նախագծին` ասելով, որ գնագոյացման առումով այս օրենքի ընդունումից հետո կլինեն որոշակի կարգավորումներ:

Նշենք, որ Հայաստանում օգտագործվող դեղերի 95 տոկոսը ներմուծվում է արտերկրից: Հետևաբար օրենքի նախագծում պարտադիր պայման է, որ դեղերը պետք է ունենան հայերեն մակնշում, այսինքն ՝ իրացվող դեղերն այսուհետ պետք է ունենան հայերեն ներդիր-թերթիկ: Այս թեմայով ծավալուն բանավեճ եղավ:

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դեմ էր, որ լինեն հայերեն ներդիրներ, փոխարենն առաջարկում էր ստեղծել մի կայք, որտեղից բնակիչը կարող է ծանոթանալ Հայաստանում գրանցված դեղամիջոցների բաղադրությանը:

Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը սակայն չհամաձայնեց պատգամավորի այս դիտարկման հետ` ասելով, որ դա պարզապես անընդունելի է:

«Մենք չենք ասում, որ ներդիրի մեջ լինի ամբողջ բաղադրությունը, այլ թե դեղը ինչի համար է ցուցված և ինչի համար է հակացուցված, երբ խմի՝ ուտելուց հետո, թե առաջ: Դուք ասում եք` ինտերնետը բաց արա կարդա, ու ինքը չունի այդ ինտերնետը: Ուզում եք բնակչության 30-40 տոկոսին ասեք՝ դուք երկրորդ սորտի մա՞րդ եք: Ես օֆիցիալ հայտարարում եմ` ես դեմ եմ դրան»,- ասաց Արա Բաբլոյանը:

Սակայն Վահե Վարսանյանը, ով դեղ ներմուծող ընկերություններից մեկի` «Վագա Ֆարմ» ընկերության տնօրենն է, նշեց, որ հայերեն ներդիրի համար լրացուցիչ ժամանակ ու գումար է անհրաժեշտ: Ու այն անմիջականորեն կարող է ազդել դեղերի գների վրա:

«Ինչու՞ պետք է սպառողը հավելյալ գումար վճարի»,- հարցադրում արեց Վահե Վարսանյանը:

Արա Բաբլոյանը վրդովված նկատեց, որ դա այդքան էլ մեծ գումար չէ, խոսքն ընդամենը մեկ դրամի մասին է:

«Եթե դուք չեք ուզում մեկ աշխատող պահել, ով կկարգավորի աշխատանքը, ապա դա ձեր խնդիրն է, մեր խնդիրն է, որ բնակչությանը հասանելի լինի դեղամիջոցների մասին տեղեկատվությունը»,- ասաց Արա Բաբլոյանը:

Առողջապահություն փոխնախարար Հայկ Խաչատրյանն էլ շտապեց ավելացնել, որ որևէ երկրում չկա նման բան: Դեղերը եթե ներմուծվում են դրսից, ապա տվյալ երկրի լեզվով պետք է մակնշում ունենան:

Նշենք, որ «Դեղերի մասին» օրենքն ընդունվել է դեռևս 1998 թվականին և չի ներառում օրենսդրական կարգավորում պահանջող հարաբերությունների ողջ ծավալը:

Այսպիսով` ներկրողները պնդում են, որ առաջիկայում Հայաստանում հնարավոր է դեղերը թանկանան, եթե խորհրդարանն ընդունի կառավարության մշակած օրինագիծը: Իսկ առողջապահության նախարարությունն էլ պնդում է՝ 18 տարի առաջ ընդունված օրենքը ամբողջովին չի կարգավորում դեղերի շուկան և լիովին չի երաշխավորում, որ դեղերը լինեն մատչելի, արդյունավետ ու անվտանգ:

 

Լրահոս
0